415.63
4.18
390.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
13:19 | 09 Մայիսի 2018
Հայաստանի կառավարության ձևավորումն ու նրա ծրագիրը. ինչպե՞ս է այդ ամենը տեղի ունենալու
Վարչապետն ընտրված է, ի՞նչ է տեղի ունենում հետո
Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում տեղի ունեցող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին, որոնց հետևեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Միաժամանակ, մայիսի 1–ին իշխող ՀՀԿ–ն, որը խորհրդարանում է մեծամասնություն է (105 պատգամավորից 58), տապալեց քվեարկությունը, սակայն ընդդիմության բողոքի ակցիաներից հետո գնաց զիջումների և Փաշինյանի օգտին տվեց ձայների անհրաժեշտ քանակ։ Փաշինյանի օգտին քվեարկեց 59 պատգամավոր, դեմ` 42։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին։ Վարչապետի ընտրությունից հետո պետք է ձևավորվի կառավարություն և ներկայացվի ծրագիր։

премьер Никол Пашинян

Նոր կառավարություն
Նշանակումից հետո վարչապետը պետք է 15 օրում ձևավորի կառավարություն, իսկ 15 օրվա ընթացքում նախագահին ներկայացնի փոխվարչապետների և նախարարների թեկնածությունները։ Նախագահն իր հերթին պետք է եռօրյա ժամկետում կամ նշանակի փոխվարչապետներին և նախարարներին կամ դիմի Սահմանադրական դատարան, որը դիտարկում է դիմումն ու հնգօրյա ժամկետում որոշում է ընդունում։ Եթե նախագահը երեք օրում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը համարվում է նշանակված օրենքի ուժով։ Միաժամանակ, գործադիր մարմինը կարող է համարվել ձևավորված, եթե վարչապետից բացի նշանակված է կառավարության անդամների 2/3–ը։ Կառավարության կազմում ներառված են վարչապետը, առաջին փոխվարչապետը և երկու փոխվարչապետները, ինչպես նաև 18 նախարարներ։

правительство
Որո՞նք են վարչապետի գործառույթները

Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է դրա գործունեությունն ու համակարգում է դրա անդամների աշխատանքը։ Վարչապետը կարող է կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ կառավարության անդամներին։ Նա գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով։ Փոխվարչապետները վարչապետի հանձնարարականով իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգում։ Փոխվարչապետներից մեկը վարչապետի կողմից սահմանված կարգով փոխարինում է նրան բացակայության ժամանակ։

Никол Пашинян

Կառավարության առաջին նիստը

Արդեն մայիսի 10–ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանցկացնի կառավարության առաջին նիստը` դեռևս հին կազմով։ Նիստի օրակարգում արդեն կա ավելի քան երկու տասնյակ հարց, այդ թվում` ԵՏՄ–ի համանաձայնագրում փոփոխությունների վավերացումը, «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը, «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում նախատեսված լրացումները և այլ հարցեր։

правительство

Ե՞րբ սպասել կառավարության ծրագրին

Կառավարության ձևավորումից հետո 20–օրյա ժամկետում վարչապետը պետք է Ազգային ժողով ներկայացնի կառավարության ծրագիրը: Այդ ծրագրում կառավարության ղեկավարը նշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները: Ծրագիրը յոթնօրյա ժամկետում պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման խորհրդարանում 105 պատգամավոր է, ծրագրի հաստատման համար անհրաժեշտ կլինի առնվազն 53 ձայն: Դա նշանակում է, որ Փաշինյանը կրկին ստիպված կլինի բանակցություններ վարել Հանրապետական կուսակցության հետ, որը պետք է իր հավանությունը տա այս ծրագրին: Հակառակ դեպքում այն չի ընդունվի:

программа правительства, парламент

Ի՞նչ կլինի, եթե խորհրդարանը հավանություն չտա ծրագրին

Եթե խորհրդարանը հավանություն չտա կառավարության ծրագրին, կառավարությունը կցրվի: Այդ դեպքում խորհրդարանը ստիպված կլինի կրկին վարչապետ ընտրել` կառավարության հրաժարականից հետո յոթնօրյա ժամկետում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ընդ որում, եթե խորհրդարանը հավանություն չի տալիս կառավարության ծրագրերին ու չի ընտրում նոր վարչապետին, ապա այն արձակվում է իրավունքի ուժով: Եթե պատգամավորները ընտրում են վարչապետ, սակայն կրկին հավանություն չեն տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է:

Парламент Армении