418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ
16:38 | 20 Հունիսի 2017
Ինչպե՞ս գումար վաստակել արտարժույթի միջոցով
Ինչպե՞ս գումար վաստակել փոխարժեքի տատանումների հաշվին

Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ տարվա ընթացքում մի քանի անգամ բախվում է դրամի փոխարժեքի տատանման հետ: Ոմանք անգամ սովորել են դրանից օգուտ քաղել։ Իրականում, արտարժույթի փոխարժեքի տատանման միջոցով գումար վաստակելը լավ հնարավորություն է նախաձեռնող մարդկանց համար, սակայն պետք է խոստովանել, որ դա առայժմ ոչ բոլորին է հաջողվում:

ArmLevel ուսումնական - վերլուծական կենտրոնի փորձագետները պատմել են փոխարժեքի տատանման  հաշվին գումար վաստակելու մի քանի տարբերակների մասին: Դա սպեկուլյացիան է, առևտուրը բորսայում, ներդրում կատարելը արժեթղթերում կամ դեպոզիտային հաշիվներում։
Ապրանքը փող է

Արտարժույթի միջոցով գումար վաստակելու հիմնական սկզբունքը սպեկուլյացիան է: Խնդիրը բավական պարզ է. պետք է թանկ վաճառել այն, ինչ կարելի է էժան գնել: Ընդ որում, որպես «ապրանք» հանդես է գալիս արտարժույթը: Նման եկամուտ ստանալու ամենապարզ եղանակը բանկերի և փոխանակման կետերի հետ աշխատելն է: 

Այս դեպքում դուք միշտ կանխիկ կստանաք, ոչ թե գործ կունենաք վիրտուալ հաշիվների հետ։ Բայց այդ տարբերակի թերությունն այն է, որ բանկերում կամ փոխանակման կետերում արտարժույթի ձեռքբերումն իրականացվում է հավելագնով։ Հետևաբար, շատ գումար վաստակել չի ստացվի։ Արժութային խոշոր սպեկուլյանտները ևս բանկեր կամ փոխանակման կետեր երբեք չեն դիմում։     

форекс

Արտարժույթի փոխարժեքի տատանումների հաշվին գումար վաստակելու մյուս տարբերանը Ֆորեքս շուկան է։ Այստեղ դուք բրոքերի միջոցով որպես թրեյդեր կներդնեք սեփական միջոցները։ Հարկավոր է սովորել Ֆորեքսում առևտուր անել։ Սակայն, եթե ձեզ հետաքրքրում է այս շուկան և դուք վճռական եք տրամադրված, ապա ամեն ինչ կստացվի։

Դեպոզիտներ ծույլերի համար

Եթե դուք պատրաստ չեք որևէ ջանք գործադրել, ապա ձեզ հարմար է դեպոզիտը բանկերից մեկում և եկամուտը` հաշվեգրվող տոկոսների տեսքով։ Այս տարբերակի հիմնական առավելությունը հուսալիությունն է։ Բացի այդ, բանկերն իրենց ավանդատուներին առաջարկում են ներդնել միջոցները բազմարժութային ավանդի տեսքով։ Սա դեպոզիտ է, որը հաճախորդին թույլ է տալիս ստանալ և՛ պայմանագրի գումարի տոկոսները, և՛ եկամուտ` արտարժույթի փոխարժեքի փոփոխությունից։  Որպես կանոն բազմարժութային հաշիվը բաժանվում են 3 և ավելի մասերի։ Դրանցից յուրաքանչյուրում ներդրվում է դոլար, եվրո, դրամ և այլն։ Ամենամեծ եկամուտը ավանդատուն ստանում է այն ժամանակ, երբ նկատվում են փոխարժեքի կտրուկ տատանումներ։ Նման դեպոզիտի գրավչությունն այն է, որ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո ավանդատուն կարող է հանել գումարն իրեն առավել շահավետ արժույթով։

Форекс

Սակայն դեպոզիտն ունի նաև որոշակի թերություններ։ Դրանցից հիմնականը ցածր տոկոսադրույքն է և այն փաստը, որ ցանկացած արժույթ արժեզրկվելու միտում ունի։ Դա կապված է ցանկացած երկրի տնտեսությունում գնաճի մշտական գործընթացի հետ։ Արդյուքնում, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ձեր գնած արտարժույթի փոխարժեքի տատանում չի լինի, իսկ դրա պահպանման ընթացքում այն կկորցնի իր նախկին դրամային ունակությունը։  
Եվրապարտատոմսեր` ևս մեկ շահավետ ներդրում

Եվրապարտատոմսերի գնումը  միջոցների շահավետ և հուսալի ներդրում է, գումար վաստակելու հիանալի միջոց։  Հայաստանում եվրապարտատոմսեր կարելի է ձեռք բերել խոշոր բանկերի մասնաճյուղերում։ Մեր երկրում արդեն իրականացվել է եվրապարտատոմսերի երկու թողարկում` 2013 թ.–ի սեպտեմբերին` 700 մլն դոլարի, տարեկան 6% եկամտաբերությամբ և մինչև 2020 թ.–ի մարտը մարման ժամկետով ու 2015 թ.–ի մարտին` 500 մլն դոլարի, 7,15% եկամտաբերությամբ, մինչև 2025 թ.–ի մարտը մարման ժամկետով։ ԿԲ–ն դիտարկում է եվրապարտատոմսերի նոր թողարկում, ենթադրվում է, որ դա տեղի կունենա 2019 թ.–ին։

Արժեթղթերը դասակարգվում են երկու հատկանիշներով` վճարների և մարման ձևով։ Եվրապարտատոմսերը, ինչպես ցանկացած գործիք, ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Բնականաբար, այդ ամենը հարկավոր է հաշվի առնել ներդրման այս տարբերակն ընտրելիս։

Форекс

Հիմնական առանձնահատկությունն այն է, որ պարտատոմսեր գնելու նվազագույն գումարը 100 հազար եվրոն է։ Եվրապարտատոմսերի գնումից դուք պարտադիր եկամուտ կստանաք, եթե պահեք պարտատոմսը մինչև մարումը։ Այդ ընթացքում դրա գինը կարող է շատ փոխվել, և եթե ձեզ շտապ հարկավոր լինի վաճառել պարտատոմսը, ապա կա հավանականություն, որ դուք վնաս կկրեք (կամ կստանաք լրացուցիչ եկամուտ, եթե փոփոխությունները տեղի են ունեցել ձեր օգտին)։ Սովորաբար երկար պարտատոմսերն ավելի շատ են ենթակա տատանման, քան կարճերը։
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆորեքսը

Ֆորեքսը եկամուտ ստանալու հիանալի հնարավորություն է արժույթների փոխարժեքի տարբերության հաշվին։

Ֆորեքսի շուկան լայն իմաստով կարելի է համարել մարդկային երազանքի արտահայտման ձևերից մեկը։ Դատեք ինքներդ. կարճ ժամկետներում, առանց ֆիզիկական ջանքերի և չներդնելով լուրջ միջոցներ` Ֆորեքսի հարթակում գրեթե ցանկացած մարդ կարող է գումար վաստակել։ Ֆինանսիստները պնդում են, որ մարդկանց կողմից ստեղծված արժութային շուկայի անսահման ներուժը թույլ է տալիս հասնելի անհնարինի։

Հարկ է նշել, որ Ֆորեքսն ազատ գներով արժույթի միջբանկային փոխանակման միջազգային շուկա է։ Ֆորեքսի շուկայում աշխատում են մեծ թվով մասնակիցներ, մասնավորապես, արժութային բորսաներ, Կենտրոնական և առևտրային բանկեր, ապահովագրողներ, բրոքերներ, մասնավոր թրեյդերներ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր գործառույթները, նպատակներն ու խնդիրները։ Այստեղ կարելի է ներդնել սեփական միջոցները բրոքերի (միջնորդ) միջոցով կամ գործել որպես թրեյդեր: Հարկավոր է սովորել գործարքներ իրականացնել Ֆորեքսում։ Եվ եթե ձեզ հետաքրքրում է այդ շուկան, և դուք տրամադրված եք վճռական, ապա ամեն ինչ կստացվի։ 
Ինչպե՞ս կարելի է սովորել գումար վաստակել արտարժույթի հաշվին

Դրա համար պետք է դառնալ առևտրային թրեյդեր։ Այս մասնագիտությունը, որը ենթադրում է աշխատանք Ֆորեքս շուկայում, հասանելի է բոլորին։ Կարևոր է ունենալ համացանցին միացված համակարգիչ, որը զինված է լիցենզավորված ծրագրային ապահովմամբ և, իհարկե, որոշ կապիտալ սկսելու համար։

Форекс

Առևտրային թրեյդերի մասնագիտությանը կարելի է ծանոթանալ ArmLevel ուսումնական–վերլուծական կենտրոնում, որը գտնվում է Երևանի ամենակենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակայքում։ 
Ո՞վ է արժութային թրեյդերը

Արժութային թրեյդերը մարդ է, ով աշխատում է բացառապես ինքն իր համար: Ոչ մի ժամանակային սահմանափակում, վերահսկողությունվցց, բոլոր կազմակերպչական հարցերը լուծվում են անհատական կարգով: Միաժամանակ, թրեյդերն աշխատանքային ժամանակացույցն ինքնուրույն է որոշում` չսահմանափակվելով իր գտնվելու վայրով. արժույթի առուվաճառքով կարելի է զբաղվել Երկրի ցանկացած կետից: Բնականաբար, միակ պայմանն ինտերնետի առկայությունն է: Միևնույն ժամանակ, բացարձակ պարտադիր չէ թողնել հիմնական աշխատանքը, քանի որ թրեյդինգը կարող է լրացուցիչ վաստակի աղբյուր դառնալ:
Ինչի՞ց է գումար վաստակում արժութային թրեյդերը

Արտարժույթի առուվաճառքից: Թրեյդերը եկամուտ է ստանում փոխարժեքի տատանումներից: Ֆորեքսը հնարավորություն է ընձեռում գումար վաստակել արտարժույթի ինչպես գնումից, այնպես էլ վաճառքից: Արժութային թրեյդերը պետք է արժույթ գնի առավելագույնս ցածր գնով, այնուհետև, երբ փոխարժեքը սկսի ակտիվ աճել` հնարավորինս թանկ վաճառի այն: Արտարժույթ կարելի է վաճառել նաև նվազող շուկայում առավելագույնս բարձր գնով, իսկ հետո գնել այն նվազագույնով:

Форекс

Բայց նախքան աշխատանքը սկսելը նորեկները պետք է ուսումնասիրեն փոխարժեքների փոփոխման կանխատեսման ձևերը, ֆունդամենտալ և տեխնիկական վերլուծության և առուվաճառքի հոգեբանությունը: Այս ամենը կարելի է գտնել «Ինչպես միլիոն վաստակել» հատուկ ուսումնական ձեռնարկում, որն առաջին անգամ հրատարակվել է հայերեն լեզվով 2016 թվականին:
Արտարժույթում ներդնելու նրբությունները

Եթե խնդիր ունեք դրամով խոշոր գումար ներդնել արտարժույթում, օգտվեք «միջինացված գնի» ռազմավարությունից: Դրա էությունն այն է, որ փողերի փոխանակումը կատարվում է աստիճանաբար, հավասար մասերով (օրինակ, մեկ-երկու շաբաթը մեկ անգամ մի քանի ամիսների ընթացքում): Ի՞նչ է տալիս այս ռազմավարությունը: Եթե այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքն արժևորվում է, ապա դոլար (եվրո) կարելի է ավելի ու ավելի էժան գնել: Իսկ եթե դրամն արժեզրկվում է, ապա գնման միջին գինը ցանկացած դեպքում առավելագույնից  (վատագույնից) ցածր է մնում:

Արտարժույթ գնեք` տնից դուրս չգալով, Ֆորեքս առևտրային հարթակի համակարգի կամ ինտերնետ-բանկինգի միջոցով: Ինտերնետ-բանկում արտարժույթի փոխարժեքն ավելի շահեկան է, քան գրասենյակում փոխանակելու դեպքում: Սակայն դրա համար նախապես պետք է բանկում դրամային և արտարժութային ընթացիկ հաշիվներ բացել, ունենալ բանկային քարտեր կամ բրոքերի մոտ հաշիվ բացել:

Форекс

Սկսնակ ներդրողին փոխարժեքի ուժեղ տատանումների ժամանակահատվածում ամենաճիշտը սպասելն է, այլ ոչ թե համընդհանուր իրարանցմանը ենթարկվելը: Եթե այդ պահին էմոցիաներին տեղ տրվի, և չմտածված գործողություններ կատարվեն, ապա կարելի է վնաս հասցնել սեփական ֆինանսական վիճակին:

Եվ ամենակարևերը` ծրագրեք ձեր առևտրային գործառնությունները և իրականացրեք դրանք ձեր ծրագրին համապատասխան: –0–