416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ
14:03 | 19 Դեկտեմբերի 2019
5 բացառիկ ծառայություն հայկական բիզնեսի համար
Առաջին ծառայություն

Ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի շատ են մտածում սեփական բիզնես ստեղծելու և զարգացնելու մասին, լինի այն փոքր, միջին, թե խոշոր։ Եվ, իհարկե, հույս ունեն, որ ձեռնարկությունն անպայման հաջողության կհասնի`համարելով, որ նրանք այդ ոլորտի պրոֆեսիոնալներ են։ Միաժամանակ կան գործոններ, որոնց ազդեցությունն արտադրական գործընթացի վրա այդքան էլ ակնհայտ չէ, սակայն առանց դրանց պարզապես անհնար է։ Խոսքն առաջին հերթին կապի միջոցների մասին է։ 

Ոչ մի ընկերություն չի կարող ծառայություններ տրամադրել առանց հուսալի կապի, ընդ որում` ֆիքսված, բջջային և ինտերնետ, ու բիզնեսը պետք է հաշվի առնի այդ ամենը։ Ի դեպ, միջազգային հետազոտությունների համաձայն` հեռահաղորդակցական կապը, ինտերնետը, ամպային տեխնոլոգիաներն ու ծրագրային ապահովումը B2B բիզնեսի ամենատարածված ուղղություններից են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է հեռահաղորդակցական ծառայությունների շուկան և ներկայացնում է 5 բացառիկ առաջարկներ ֆիքսված և երաշխավորված թողունակությամբ ինտերնետի ոլորտում` Ձեր բիզնեսի համար։    

Խնդիր. գրասենյակում հեռահաղորդակցական ծառայություններն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսը միացնել մեկ օպերատորից, բջջային կապը` մյուսից, ինտերնետը` երրորդից, ամպային ռեսուրսները` չորրորդից, սմարթֆոնները` հինգերորդից, իսկ հեռուստատեսությունը` վեցերորդից։ Եվ ամեն անգամ անհրաժեշտ է լինում վճարել հաշիվները յուրաքանչյուր օպերատորին` փորձելով ոչինչ չշփոթել և չմոռանալ, քանի որ եթե նման բան տեղի ունենա գոնե մի ծառայության դեպքում, ապա այն կանջատվի, իսկ բիզնեսը կարող է որոշ ժամանակով մնալ առանց կապի։ 

Լուծում. «կոնվերգենտ ծառայությունների» ակտիվացման հնարավորությունը օպերատորի կողմից ներկայացվող շատ շահավետ առաջարկ է, քանի որ այն միավորում է մի քանի ծառայություն, որոնք ավելի վաղ տրամադրվում էին առանձին։ Դա հարմար է վճարելու համար. մի քանի հաշիվների փոխարեն վճարվում է ընդամենը մեկը, բացի այդ կան մի շարք այլ դրական կողմեր` հատուկ առաջարկներ և զեղչեր, փաթեթային ծառայություններ, անհատական սպասարկում։ Այստեղ կարևոր է գտնել հուսալի և կայուն գործընկեր։ 

Հայկական շուկայում բազմաթիվ ընկերություններ տրամադրում են տարատեսակ փաթեթային առաջարկներ, սակայն միայն Beeline–ը կարող է ամբողջ երկրի տարածքում տրամադրել կոնվերգենտ ծառայություններ։ Դա նշանակում է, որ դուք կարող եք ակտիվացնել բոլոր ծառայությունները ընդամենը մեկ փաթեթով, վճարել դրանց համար մեկ օպերատորին` միաժամանակ ստանալով որակյալ և կայուն կապ, ինչպես նաև տնտեսել գումար, քանի որ «կոնվերգենտ ծառայությունների» ակտիվացումը շատ ավելի էժան է, քան բոլոր ծառայությունների առանձին միացումը։ Բացի այդ, դուք միշտ կիմանաք` ում դիմել խնդիրների դեպքում և վստահ կլինեք, որ այդ խնդիրներն օպերատիվ լուծում կստանան։

1 билайн блокнот нативка

Երկրորդ ծառայություն

Խնդիր. գրասենյակում անհրաժեշտ է հուսալի և պաշտպանված գծով ինտերնետ, որը կապահովի անվտանգ ինտերնետ միացում, քանի որ ընկերությունն աշխատում է շատ կարևոր տվյալների հետ։    

Լուծում. Ձեզ ծանո՞թ է CIR (Committed Information Rate – երաշխավորված արագությամբ/թողունակությամբ ինտերնետ) հապավումը։ Այն ևս ինտերնետ է, բայց «առանձնահատուկ», այնպիսին չէ, ինչպիսին տանն է, որը ստանում ենք օպտիկամանրաթելային մալուխի միջոցով։ 

CIR–ն այսօր ամենաանվտանգ ինտերնետ կապն է, որը կարելի է օգտագործել ընկերությունում։ CIR–ը տրամադրվում է հատուկ կայուն IP հասցեով և նախատեսված է բավականին «լուրջ բիզնեսի» համար։ Այն թանկ հաճույք է, սակայն ունի բավականին բարձր որակ։ CIR–ից ակտիվորեն օգտվում են բանկերը, ապահովագրական և այլ ընկերությունները, որտեղ առաջնայինը ցանցի անվտանգությունն ու սեփական և հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունն է։ 

Նման ցանցի առավելությունների թվում պետք է նշել երաշխավորված թողունակությամբ ինտերնետ կապը, ֆայլեր ուղարկելու հնարավորությունը, որի դեպքում գործում է պաշտպանություն արտաքին միացումներից։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ CIR––ը պարզապես տեխնոլոգիա չէ, որը գործում է աշխարհում, այլ`հասանելի ծառայություն, որը կարելի է ակտիվացնել Հայաստանում, օրինակ` Beeline–ում։ Ծառայությունն ակտիվացնելիս օպերատորը տրամադրում է առանձին կապ, 24/7 ռեժիմով սպասարկում և հատուկ մոտեցում, քանի որ նման B2B հաճախորդների համար գործում է առանձին Կոնտակտային կենտրոն (call-center)։

2 билайн блокнот нативка

Երրորդ ծառայություն

Խնդիր. տեղափոխվել եք նոր վերանորոգված գրասենյակ, բայց պարզվում է, որ հեռահաղորդակցության միացումների համար անհրաժեշտ է անցքեր բացել պատերի մեջ, անցկացնել լարեր, ինչը փչացնում է գրասենյակի դիզայնը: Բացի այդ, բազմաթիվ լարերն ու միացումները խանգարում են աշխատակիցների ազատ տեղաշարժմանը, իսկ ստատիկ էլեկտրալարերը թույլ չեն տալիս փոխել սեղանների դիրքը: Բացի այդ, ընկերությունն աշխատում է ծառայությունների ոլորտում և մեկ հեռախոսահամարով սպասարկվում է միանգամից մի քանի զանգ: Ներկայումս դուք ստիպված եք գնել այդ ծառայությունները 2 օպերատորից և խափանումների դեպքում զբաղվել մեղավորների բացահայտմամբ և խնդիրների լուծմամբ:   

Լուծում. նման դեպքի համար կա հեռահաղորդակցական ծառայությունները ամպային տարբերակով միացնելու հնարավորություն: Օրինակ, հեռախոսային կապի ոլորտում ամպային տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս ստանալ կոնվերգենտ ամպային ծառայություններ, որոնք կրճատում են հաճախորդների ծախսերը: Բացի դրանից, այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս միացնել հեռախոսային գիծն առանց մալուխների, կայանների, և այլ սարքավորումների. պետք է միայն ընտրել համարն ու պայմանագիր կնքել: Նման տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բաժանորդներին զանգահարել Ձեզ, նույնիսկ եթե գիծը զբաղված է (մինի ԱՀԿ-ի սկզբունքով): Այս ծառայությունները Հայաստանում կարելի է ձեռք բերել առանձին` ինտերնետ միացում և ամպային ծառայություններ, բայց ավելի լավ է օգտվել Beeline-ի ծառայությունից, որը միակն է հայկական շուկայում, որ առաջարկում է փաթեթ տվյալ ոլորտում: Այն շատ հարմար է հաճախորդի համար, քանի որ պետք չէ 2 անգամ վճարել, առանձին` ինտերնետի և կապի համար, իսկ խնդիրների առաջացման դեպքում հնարավոր է լուծել դրանք մեկ զանգի միջոցով: Պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում անհրաժեշտ է միացած լինել ցանցին, բայց կա հնարավորություն այդ ամենը միացնել սովորական բջջային հեռախոսով, ինչպես դա անում եք, օրինակ, WhatsApp-ով կամ Viber-ով շփվելիս: Նույնիսկ եթե Ձեր էլեկտրականությունն անջատել են, խնդիր չէ, պարզապես պետք է տեղափոխվել այնտեղ, որտեղ էլեկտրականություն կա, և ամեն ինչ նորից կաշխատի, քանի որ տեխնոլոգիան ամպային է:

3 билайн блокнот

Չորրորդ ծառայություն

Խնդիր. գրասենյակում անհրաժեշտ է միացնել գերարագ ինտերնետ, բայց չկա ժամանակ տարբեր առաջարկներ ուսումնասիրելու և տարբեր օպերատորների գրասենյակներ այցելելու համար: Ընդ որում պարտադիր է, որ ինտերնետը հասանելի լինի հենց այդ հասցեով:

Լուծում. ծառայության որոնումը և միացումը բոլորովին խնդիր չէ: Դրա համար պետք է պարզապես ծանոթանալ Beeline-ի նոր ակցիային, որը վերաբերում է VDSL տեխնոլոգիայի հիման վրա արդիականացված ցանցով ֆիքսված ինտերնետի ծառայություններին: Beeline-ը վերջերս է ավարտել Հայաստանում ընկերության պատմության մեջ ֆիքսված կապի խոշորագույն և ամենանշանակալի արդիականացումը: 2019 թ.–ի 10 ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է, որպեսզի 50 անգամ արագացնի Երևանի ինտերնետը և արդեն ժամկետից շուտ ավարտել է նախագիծը, որի շնորհիվ Երևանի մոտ մեկ միլիոն բնակիչ կարող է օգտվել Beeline-ի գերարագ ինտերնետից` մինչև 100Մբիթ/վրկ արագությամբ: 

Իսկ ընկերության կողմից կազմակերպված հատուկ նախատոնական ակցիայի շրջանակում կարելի է ստանալ տվյալ ծառայությունները բացառիկ գնով: Մասնավորապես, բաժանորդագրվելով ֆիքսված ինտերնետին մինչև 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ը` կորպորատիվ հաճախորդները ստանում են 15Մբիթ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետի միացման հնարավորություն` 6000 դրամով, 30 Մբիթ/վրկ` 9000 դրամով կամ 70 Մբիթ/վրկ`15000 դրամով: 

Դա շատ հարմար ծառայություն է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնց պետք չէ շատ մեծ և անվտանգ կապ, ինչպես հիվանդանոցներին և բանկային սեկտորին: Իսկ ինտերնետի արագությունը թույլ կտա օպերատիվ ստանալ և ուղարկել բոլոր անհրաժեշտ տվյալները: 

Այս ծառայության առավելություններից մեկն այն է, որ դրա միացման համար կարիք չկա այցելել օպերատորի գրասենյակ, բավական է միայն այցելել ընկերության կայք, մուտքագրել Ձեր գրասենյակի հասցեն և տեղում ստուգել գերարագ ինտերնետ ծառայությունների միացման հնարավորությունը: Այստեղ էլ կարող եք մուտքագրել Ձեր տվյալները և թողնել առաջարկին միանալու առցանց (on-line) հայտ, որը լրացնելուց հետո ընկերության աշխատակիցը կկապվի Ձեզ հետ` տվյալները ճշտելու համար, հետո հատուկ հատկացված B2B վաճառքների մենեջերը կմոտենա Ձեզ` պայմանագրի կնքման համար և հնարավորության դեպքում` սեղմ ժամկետներում դուք միացում կստանաք:

4 билайн блокнот нативка

Հինգերորդ ծառայություն

Խնդիր. ընկերությանն անհրաժեշտ է ֆիքսված ինտերնետ և վիրտուլ ԱՀԿ (АТС), բայց հիմա ընկերությունն այդ ծառայությունները գնում է տարբեր մատակարարներից: Արդյունքում ոչ միայն ավել է վճարում ծառայությունների դիմաց, այլև խնդիրների կամ կապի խափանման դեպքում շատ ժամանակ է ծախսում պարզելու համար, թե օպերատորներից որ մեկի մոտ է խնդիր առաջացել, ով այն պետք է լուծի և երբ: 

Լուծում. ամեն ինչ շատ պարզ է, խնդրի լուծումը մեկ օպերատորից «կոնվերգենտ ծառայությունների» միացման հնարավորությունն է, ինչը թույլ կտա ոչ միայն ստանալ որակյալ ծառայություններ, այլև զգալիորեն խնայել Ձեր նյարդերն ու գումարը: Դուք կարող եք համալրել Ձեր Վիրտուլ ԱՀԿ-ն` ֆիքսված ինտերնետ ունեցող կոնվերգենցիայով և հնարավորություն ստանալ վիրտուալ ձևով կապել ինտերնետի և հեռախոսակապի լուծումները:  

Հայկական B2B շուկայում նման հետաքրքիր առաջարկ կարելի է գտնել միայն Beeline-ում` շահավետ առաջարկ երկուսը մեկում` ֆիքսված ինտերնետ և ֆիքսված ձայն: 

Ընդ որում, եթե օգտվեք տվյալ ծառայությանը միանալու հնարավորությունից հիմա, ապա կարելի է օգտվել Optimal Max կամ Optimal Max + հատուկ առաջարկներից: 

Ծառայության շրջանակում գործում է շատ գրավիչ փաթեթային բիզնես-առաջարկ` ֆիքսված ինտերնետ և ֆիքսված հեռախոսակապ 15 հազ. դրամով` շատ լավ բիզնես-լուծում, որը թույլ է տալիս կրճատել ծախսերը, քանի որ այդ վճարի դիմաց Դուք կստանանք ֆիքսված ինտերնետ` 50 Մբիթ/վրկ արագությամբ (100 Մբիթ/վրկ Optimal Max + սակագնային փաթեթում) VDSL և FTTB տեխնոլոգիայով և հեռախոսային ծառայություններ Վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով` 600 րոպե (1000 րոպե Optimal Max + սակագնային փաթեթում) Հայաստանի և Արցախի բոլոր ցանցերի, ինչպես նաև Չինաստանի, ԱՄՆ-ի և Կանադայի բոլոր ֆիքսված և բջջային ցանցերի համար: 

Այս ծառայություններն առանձին ակտիվացնելու դեպքում դրանք հաստատ շատ ավելի թանկ կարժենան: Բայց սա էլ դեռ ամենը չէ,  կորպորատիվ հաճախորդը նաև հնարավորություն կստանա իր բոլոր ֆիքսված հեռախոսահամարները միացնել հատուկ «փակ խմբում» և խմբի ներսում խոսել անվճար: Բացի այդ, կան բազմաթիվ այլ առավելություններ, որոնք ևս կարելի է թվարկել, սակայն ավելի լավ է մեկ անգամ փորձել, քան հարյուր անգամ լսել կամ կարդալ: 

5 билайн блокнот нативка