425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ
14:55 | 10 Նոյեմբերի 2020
Արագ և հարմարավետ. ինչպե՞ս գումար փոխանցել ՌԴ–ից Հայաստան` առանց բանկի հաշվեհամարի
Արագ և հարմարավետ. ինչպե՞ս գումար փոխանցել ՌԴ–ից Հայաստան` առանց բանկի հաշվեհամարի
Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և հնարավորությունները` այլևս դժվար չէ գումար փոխանցել մի երկրից մեկ այլ երկիր։ Եթե ավելի վաղ գումար ուղարկելու համար պետք էր հերթ կանգնել բանկում, լրացնել դիմում` նշելով անձնագրի տվյալներն ու հաշվեհամարները, իսկ հետո առնվազն մեկ-երկու օր սպասել մինչև գումարը տեղ հասնի, ապա հիմա այս գործընթացի համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե։ Բայց այստեղ ևս, ինչպես ասում են, խճճվում ես տարատեսակ ծառայությունների մեջ։ Կան ակնթարթային փոխանցումներ, բայց այս դեպքում պետք է այցելել բանկ, հիշել և գումարը ստացողին փոխանցել գաղտնաբառ, կամ էլ չմոռանալ ուղարկել այն SMS-ով։ Կան նաև առցանց և բջջային տարբեր հավելվածներ։ Այսօր արդեն կարելի է ընդամենը մի քանի վայրկյանում մի երկրից գումար փոխանցել մեկ այլ երկիր, օրինակ` Ռուսաստանից Հայաստան։ Եվ այսպես, ներկայացնում ենք ամենավերջին և ժամանակակից հավելվածներից մեկը։

id Как быстро и удобно перевести деньги из России в Армению не зная номера банковского счета
Զանգից արագ
Շատ օգտատերերի հեռախոսներում հիմա կան բջջային բանկային հավելվածներ, սակայն դրանցով գումար փոխանցելու համար պետք է լրացնել բանկային տարբեր ռեկվիզիտներ, այդ թվում` նշել ստացողի հաշվեհամարը։ Բայց այդ համարները շատ երկար են, և դրանք դժվար է ոչ միայն հիշել, այլև ճիշտ մուտքագրել։

Բացի այդ, ոչ բոլոր բջջային հավելվածների միջոցով է հնարավոր փոխանցում կատարել արտերկիր, օրինակ` Ռուսաստանից Հայաստան։ Այլ բան է, եթե օգտվեք IDpay բջջային հավելվածից (հասանելի է Google Play-ում և App Store-ում), որով կարելի է ակնթարթորեն համալրել IDBank-ի (Հայաստան) հաճախորդների քարտերը կամ հաշիվները։ Դրա համար պարզապես պետք է հասցեագրքից ընտրել կամ ձեռքով մուտքագրել ստացողի բջջային այն հեռախոսահամարը, որը կցված է IDBank-ի քարտին կամ հաշվին: Գործարքը տևում է վայրկյաններ. ավելի արագ, քան դուք կհասցնեիք ստացողին զանգահարել։

главная статья id


Ինչպե՞ս է դա աշխատում
IDpay հավելվածը գործում է Սովկոմբանկի հարթակի հիման վրա․ այն մշակվել է «Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության կողմից` IDBank-ի հետ համատեղ (Հայաստան)։ Ամեն ինչ շատ պարզ է։ Դուք ներբեռնում եք հավելվածը, արագ անցնում առցանց գրանցման և նույնականացման ընթացակարգը, հավելվածին կցում եք ռուսական ցանկացած բանկային քարտ և վերջ։ Փոխանցում կատարելու համար այլևս պետք չէ գրանցել կամ հիշել գումար ստացողի հաշվեհամարը։

Հնարավոր է` մի փոքր ժամանակ անհրաժեշտ լինի առաջին անգամ համակարգ մուտք գործելու համար, երբ պետք է սելֆի անել անձնագրի հետ և ևս մի քանի քայլ կատարել` անցնելով պրոֆիլի նույնականացում։ Դրանից հետո պետք է սեղմել «Կատարել փոխանցում» կոճակը, հասցեագրքից ընտրել ստացողի հեռախոսահամարը կամ ձեռքով մուտքագրել այն` պարզապես հավաքելով ստացողի հեռախոսահամարը, նշել փոխանցվող գումարի չափը և ընտրել քարտը, որից պետք է փոխանցվի գումարը։ Ուղարկելուց առաջ ստուգեք` արդյո՞ք ամեն ինչ ճիշտ եք լրացրել և հաստատեք գործարքը։ Վերջ, փոխանցումը կատարված է։

id Как это работает
Իսկ դրա համար հատուկ բանկային քա՞րտ է անհրաժեշտ
IDpay հավելվածի առանձնահատկությունն այն է, որ կարիք չկա ձեռք բերելու բանկային նոր քարտ։ Հավելվածը թույլ է տալիս կցել VISA, Mastercard և MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ։ Այս պահին փոխանցումներն իրականացվում են ռուբլով: Հավելվածը դեռ նոր է, գործում են որոշ սահմանափակումներ, այդ պատճառով ներկայում փոխանցում կարող են կատարել միայն ՌԴ քաղաքացիները, ինչպես նաև մյուս երկրների քաղաքացիները` անցնելով նույնականացում Սովկոմբանկի մոտակա մասնաճյուղում։ Բայց շուտով ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիների համար։ Համագործակցության շրջանակում մոտ ժամանակներում նախատեսվում է գործարկել նաև փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան։

id Для этого нужна специальная банковская карта
Երևի, բանկը մեծ միջնորդավճա՞ր է գանձում
Դժվար է պատկերացնել, բայց ոչ։ Ծառայության միջնորդավճարը կազմում է ընդամենը 0,5%, նվազագույնը` 25 ռուբլի։ Այս պահին հավելվածը Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ամենաշահավետ միջոցներից մեկն է։ Բանն այն է, որ նվազագույն սակագինը սահմանվել է` հաշվի առնելով Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրությունը և Ռուսաստանից նվազագույն սակագներով փոխանցումների նկատմամբ հատուկ պահանջարկը։ Գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հատուկ արշավի շրջանակում մինչև 2020 թ. ավարտը IDpay հավելվածով փոխանցումները կկատարվեն ընդամենը 0,5% միջնորդավճարով։

id Наверно банк берет большую комиссию


Իսկ բաժանորդն ինչպե՞ս կստանա գումարը
Ամեն ինչ շատ պարզ է։ Ստացողը` IDBank-ի հաճախորդը, պետք է պարզապես իր բջջային հեռախոսահամարը «կցի» իր քարտին կամ հաշվին IDBanking.am-ում գործող անձնական կաբինետի միջոցով։ Հեռախոսահամարը հաշվին/քարտին կցելու (փոխարինելու) համար պետք է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ` մուտք գործել IDBanking.am, բացել «Հաշիվներ» բաժինը, ընտրել նախընտրելի հաշիվը/քարտը և սեղմել «Հեռախոսահամար» դաշտում համապատասխան հաշվի/քարտի վրա։ Դրանից հետո բացված էջում պետք է մուտքագրել հեռախոսահամարը, ընդունել պայմաններն ու դրույթները, սեղմել «Ստանալ գաղտնաբառ» կոճակն ու հաստատել գործողությունը վեցանիշ PIN-ի միջոցով։ Հետո պետք է լրացնել մուտքագրված հեռախոսահամարին SMS-ով ստացված գաղտնաբառը և սեղմել «Հաստատել»։ Պատրաստ է։ Ձեր հեռախոսահամարը հաջողությամբ կցվել է ձեր հաշվին։ Կարող եք նաև փոխել հաշվեհամարը և հեռախոսահամարը` ընտրելով ձեզ հարմար տարբերակն առանց տնից դուրս գալու։

id А как абонент получит деньги
Այդ գումարը կարելի՞ է կանխիկացնել
Նման դրամական փոխանցում ստանալուց հետո հաճախորդը կարող է տնօրինել այն ինչպես ցանկանա, չէ՞ որ գումարն անմիջապես փոխանցվում է իր քարտին կամ հաշվին։ Դուք կարող եք ճկուն կառավարել ձեր միջոցները, այդ թվում` Idram հավելվածի և IDBanking.am առցանց հարթակի լայն հնարավորությունների միջոցով: Դրամական միջոցները քարտին/հաշվին մուտքագրվելու են համապատասխան արժույթով ավտոմատ փոխարկմամբ՝ Բանկի թվային հարթակի ընթացիկ փոխարժեքով, որը ՀՀ բանկային համակարգում ամենաշահութաբերն է։

id Эти деньги можно снять
Իսկ անվտանգությու՞նը
IDpay-ը երաշխավորում է փոխանցումների և ձեր տվյալների անվտանգությունը։ Բոլոր գործառնությունները համապատասխանում են անվտանգության լավագույն չափորոշիչներին, իսկ կցված քարտերի տվյալները հուսալի կերպով պահվում են Սովկոմբանկի պրոցեսինգային կենտրոնում։ Բացի այդ, կատարելով բոլոր գործարքները տնից` դուք խուսափում եք վիրուսով վարակվելուց։

id А как же безопасность