549.62
6.84
486.73
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 31392 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ
13:14 | 12 Նոյեմբերի 2019
Հարկավո՞ր է, արդյոք, պլաստիկ վիրահատություն կատարել. վիրաբույժի գործնական խորհուրդները
Պլաստիկ վիրաբաժություն առանց զոհերի

Ժամանակակից աշխարհում պլաստիկ վիրաբաժությունը լայն տարածում ունի։ Շատ մարդիկ, ընդ որում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, ովքեր ցանկանում են փոխել իրենց արտաքինը  կամ շտկել ինչ–որ թերություններ, սկսել են ավելի հաճախ դիմել մասնագետների օգնությանը։

Ռուսաստանաբնակ առաջատար անոթաբան և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը, ով վիրահատություններ է կատարում նաև Հայաստանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է ներկայացրել ոլորտի հիմնական միտումները, պլաստիկ վիրաբուժությանը դիմելու պատճառները, ինչպես նաև կիսվել է վիրահատությունից հետո արտաքինի խնամքի հետ կապված խորհուրդներով։ 

 блокнот пластика
Բժիշկ կանչե՞լ եք

Մարդիկ, որպես կանոն, դիմում են պլաստիկ վիրաբույժի երկու դեպքում. երբ ցանկանում են լավացնել արտաքինը կամ օրգանիզմի ֆունկցիաները։ Բժիշկն ուսումնասիրում է վիրահատության անհրաժեշտությունը, նախապես զրուցում է հիվանդի հետ` այցի հոգեբանական պատճառները հասկանալու համար։ 

Բնածին պաթոլոգիա հայտնաբերելու դեպքում հիվանդի բնութագրին, հոգեբանական վիճակին ու վարքին մեծ ուշադրություն չի դարձվում։ Բժիշկները միշտ պատրաստ են օգնել նման հիվանդին։ 

Վիրահատությունն անհրաժեշտ է նաև, եթե այն ունի էսթետիկ պատճառներ. մարդիկ ուզում են գեղեցիկ ծերանալ և լավ տեսք ունենալ կամ ինտեգրվել հասարակությանը, բայց ունեն արտաքինի հետ կապված բարդույթներ։ 

Պլաստիկ վիրահատությունն օգնության է հասնում նաև այն հիվանդներին, ովքեր ունեցել են ուղեղի կաթված, պարբերաբար ունենում են գլխացավ կամ նյարդաբանական խանգարումներ, տառապում են դիաբետով։ Սակայն վիրահատություն կատարելու համար անհրաժեշտ է մանրամասն հետազոտություն, մասնավորապես, անհրաժեշտ է կատարել անոթների դուպլեքս սկանավորում, որն ուլտրաձայնային հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ է։ Այն թույլ է տալիս գնահատել անոթների վիճակն ու արյան շրջանառությունը։

 блокнот пластика


Իսկ ու՞մ են հակացուցված պլաստիկ վիրահատությունները

Պլաստիկ վիրահատությունները հակացուցված են սիրտ–անոթային համակարգի պաթոլոգիա ունեցող մարդկանց։ Խորհուրդ չի տրվում կատարել պլաստիկ վիրահատություն նաև այն ժամանակ, եթե պետք է խախտվեն էսթետիկայի բնական պարամետրերը։ Կան մարդիկ, ովքեր այդ ամենը չեն հասկանում, այդ պատճառով առաջին կոնսուլտացիայի ժամանկ բժիշկը պետք է հիվանդի հետ մանրամասն քննարկի վիրահատության բոլոր նրբությունները։ Եթե մարդու արտաքինում ամեն ինչ համաչափ ու ներդաշնակ է, ապա վիրաբույժը պետք է փորձի համոզել հիվանդին, որպեսզի նա հրաժարվի վիրահատությունից և առաջարկի օպտիմալ լուծում` մարդու անհատականությունն ու համաչափությունը պահպանելու համար։ 

Երբեմն բժշկի հետ կառուցողական զրույցից հետո հիվանդը փոխում է սեփական կարծիքն արտաքինի մասին և վիրահատվելու ցանկությունը «թուլանում է»։ 

Բժիշկը կարողէ «բացել» հիվանդի աչքերն ու ցույց տալ նրա բնական գեղեցկությունը` բալանսավորելով ինքնագնահատականը։ 

Սակայն եթե հիվանդը զրույցներից և կոնսուլտացիաներից հետո չի մտափոխվում, ապա նրան նշանակվում է նախնական համալիր դիագնոստիկա` նախավիրահատական կոնսուլտացիաներ թերապևտի, սրտաբանի, անոթային վիրաբույժի հետ, հիվանդը պետք է հանձնի անալիզներ։ Պլաստիկ վիրաբույժը կհրաժարվի վիրահատությունից, եթե ի հայտ գա անգամ չնչին ռիսկ հիվանդի կյանքի համար։

 блокнот пластика

Ինչու՞ են պետք կրկնակի վիրահատությունները

Կրկնակի վիրահատություն, որպես կանոն, արվում է, եթե առաջինը հաջող չի անցել կամ հիվանդն ինչ–ինչ պատճառներով դժգոհ է առաջին վիրահատության արդյունքներից։ Հաճախ դա կրկնակի ռինոպլաստիկան է և մամոպլաստիկան։ Եթե պլաստիկ վիրահատությունը հաջող է անցել, ապա կրկնակի միջամտության կարիք չկա։ Ամեն դեպքում, բժիշկը պետք է կապի մեջ լինի իր հիվանդների հետ և խորհուրդներ տա վիրահատությունից հետո, կատարի կրկնակի դուպլեքս սկանավորում, ուղարկի հետվիրահատական անալիզների, կարգավորի դեղորայքի ընդունումը։

 блокнот пластика


Քարդաշյանի նման կազմվածք, Ջոլիի նման շուրթեր

Մարդիկ երբեմն որոշում են վիրահատվել իրենց կուռքերին` հայտնի մոդելներին, դերասաններին և դերասանուհիներին նմանվելու համար։ Նրանք չեն հասկանում, որ դա հիմնականում բարձր որակի ֆոտոշոփ է, ոչ թե բնական գեղեցկություն։ Կուռքերից շատերը կատարել են մի քանի պլաստիկ վիրահատություններ, սակայն դա ինչ–որ տեղ կարելի է արդարացնել, չէ՞ որ նրանք հայտնի մարդիկ են, ոճի թելադրողներ։ 

Փորձելով նմանվել կուռքերին` մարդիկ հաճախ չեն հասկանում, որ քթի, շուրթերի կամ ականջների ցանկալի ձևը կարող է պարզապես իրենց չսազել։ Նման դեպքերում բժիշկը պարտավոր է նշել արտաքինի առավելությունները, բացատրել, որ մոդելային կազմվածքը կարող է ընդամենը լինել ֆոտոշոփի արդյունք։ Հենց այստեղ է կրկնակի վիրահատությունների խնդիրը, երբ մարդը պարզապես հիասթափվում է ցանկալի արդյունքների չհասնելու պատճառով։

 блокнот пластика

Ինչպե՞ս պահպանել վիրահատության հաջողությունները

Հարկավոր է հետևել կոնկրետ սննդակարգի։ Կախված վիրահատության տեսակից, արդեն 2–3 շաբաթ անց կատարեք թեթև ֆիզիկական վարժություններ, սակայն մի ծանրաբեռնեք վիրահատված հատվածները, գնացեք լողի, փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք հանգեցնում են մաշկի ծերացման և պիգմենտային բծերի առաջացման։

Բոլոր դեպքերում հարկավոր է միշտ կապի մեջ լինել բուժող բժշկի հետ և սիստեմատիկ այցելել նրան։

 блокнот пластика