549.62
6.84
486.73
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 30903 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:25 | 22 Մարտի 2020
Ի՞նչպես չվարակվել կորոնավիրուսով և ինչ անել, եթե դա տեղի է ունեցել. հրահանգներ «Նովոստի–Արմենիա»–ից
Որքա՞ն մարդ է հիվանդացել կորոնավիրուսով Հայաստանում
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է պարզ ուղեցույց, որը վերաբերում է կորոնավիրուսի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, այլ երկրներից վերադառնալու մեխանիզմներին, հիվանդության ախտանիշներին և վարակի մասին այլ հարցերին։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, մարտի 22–ի առավոտվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 դեպք։ Վարակակիրների մեծ մասն Էջմիածնի բնակիչներ են և մարդիկ, ովքեր շփվել են Երևանի արտադրամասերից մեկում վարակված մարդկանց հետ։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։

коронавирус
Ինչպե՞ս չվարակվել
Կորոնավիրուսը կանխարգելելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հաճախ օճառով լվանալ ձեռքերը, խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց, հազալիս բերանը ծածկել արմունկով կամ անձեռոցիկով, խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, վատառողջ լինելու` նույնիսկ թեթև ջերմություն կամ հազ ունենալու դեպքում մնալ տանը, ջերմություն, հազ և շնչառության դժվարություն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի։

мыть руки
Իսկ պե՞տք է կրել դիմակ

ՀՀ առողջապահության նախարարությունից նշում են, որ չարժե դիմակ կրել փողոցում։ Դիմակ պետք է կրեն միայն հիվանդները և նրանց հետ շփվող մարդիկ։

маски

Ո՞վ է ռիսկի խմբում
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կորոնավիրուսն ունենում է ավելի ծանր հետևանքներ տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ռիսկի խմբում են 60 տարեկանից բարձր մարդիկ և/կամ այն մարդիկ, ովքեր ունեն սիրտ–անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, շնչուղիների հիվանդություններ։ Նրանց խորհուրդ է տրվում խուսափել մարդաշատ կամ այն վայրերից, որտեղ հնարավոր է շփվել հիվանդների հետ։

пенсия, пенсионер
Ի՞նչ անել, եթե անհրաժեշտ է շտապ մեկնել երկրից
ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին սահմանափակել օտարերկրյա այցելությունները, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի։ Այդուհանդերձ, այցելությունից առաջ անհրաժեշտ է առաջնորդվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերլուծությամբ, որը վերաբերում է վարակի տարածմանը և ժամանակավորապես խուսափել այցելել այն երկրներ, որտեղ վարակը տարածվել է, մասնավորապես` Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, Ճապոնիա, ԱՄՆ և մի շարք եվրոպական երկրներ, հիմնականում` Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա, Ավստրիա։

туристы коронавирус
Իսկ ի՞նչ անեն Հայաստանի քաղաքացիները, ովքեր վերադարձել են ՀՀ այն երկրներից, որտեղ վիրուսը մեծ տարածում ունի

ՀՀ քաղաքացիները, ովքեր վերադարձել են այն երկրներից, որտեղ վիրուսը մեծ տարածում ունի, պետք է ենթարկվեն 14–օրյա ինքնամեկուսացման, եթե չի կայացվել որոշում հատուկ գոտում կարանտինային միջոցառումների մասին։

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս մնալ տանը, ինքնամեկուսանալ ընտանիքի մյուս անդամներից, այցելելուց առաջ զանգել բժշկին, եթե ցուցված է, կրել բժշկական դիմակ, փակել բերանն ու քիթը հազալիս և փռշտալիս, հաճախ լվանալ ձեռքերը, օգտվել առանձնացված կենցաղային իրերով, չընդունել հյուրերի, լվանալ հագուստն ու անկողնային սպիտակեղենը բարձր ջերմաստիճանի պայմաններում (առնվազն 60 աստիճան)։

Եթե ինքնամեկուսացման 14 օրերի ընթացքում նկատվի ինքնազգացողության վատացում, պետք է զանգահարել 060838300 հեռախոսահամարով։

коронавирус


Ինչպե՞ս ճանաչել կորոնավիրուսի ախտանիշները

Կորոնավիրուսի հիմնական ախտանշանները,ԱՀԿ-ի տվյալներով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է, չոր հազը, հոգնածությունը և դժվարացած շնչառությունը: ԱՀԿ-ն հայտնում է, որ և՛ նոր կորոնավիրուսը, և՛ դրան նման սեզոնային գրիպն առաջացնում են շնչառական օրգանների հիվանդություն: Ընդ որում որոշ մարդկանց մոտ ախտանիշները կարող են բացակայել, իսկ մյուսների մոտ նկատվում են հիվանդության ծանր տեսակներ, որոնք հանգեցնում են մահվան:

вирус, грипп, насморк

Որքա՞ն է տևում COVID‑19-ի ինկուբացիոն շրջանը

Ինկուբացիոն շրջանը վարակման և հիվանդության կլինիկական ախտանշանների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածն է: Ինչպես հաղորդվում է ԱՀԿ-ի պաշտոնական կայքում, համաձայն գնահատականների մեծ մասի, COVID‑19-ի ինկուբացիոն շրջանի տևողությունը տատանվում է 1-14 օր և հաճախ կազմում է մոտ 5 օր: Այս գնահատականները կհստակեցվեն նոր տվյալների ստացմանը զուգահեռ:

коронавирус

Ու՞ր դիմել ախտանիշների ի հայտ գալու դեպքում
Եթե մարդն իր մոտ նկատել է կորոնավիրուսին հատուկ ախտանշաններ և մտավախություն ունի, որ վարակվել է այդ հիվանդությամբ, ապա առաջին հերթին պետք է դիմի բժշկի։ Մասնագետի հետ խորհրդակցելուց հետո պետք է զանգահարել Առողջապահության նախարարության «թեժ գիծ»՝ 010 55 06 01 կամ 8003 հեռախոսահամարով` հետագա քայլերը որոշելու համար։ Եթե մարդու մոտ համապատասխան ախտանիշներ հայտնաբերվեն, և բժիշկը թեստի անցկացում նշանակի, ապա թեստ կարվի, և հետագա գործողությունները կախված կլինեն դրա արդյունքից:

Գործում է նաև պարետատան «թեժ գիծ», որի միջոցով քաղաքացիները 24–ժամյա ռեժիմով կարող են ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։–0–

горячая линия комендатуры коронавирус