605.94
6.7
508.21
+2
Եղանակը Երևանում
Հայ
23:51 | 19 Հուլիսի 2020
Մոսկվայում մեկ օրում մի քանի տոննա ծիրան են գնել. պատմում ենք, թե ինչով են նրանք օգտակար և ինչ կարելի է պատրաստել ծիրանից
Ծիրանը՝ որպես «տեղեկատվական պատերազմի» գործիք
Նախօրեին տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական գյուղմթերք, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Նման գործողությունները վրդովեցրեցին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Գործարկվեց ինքնատիպ ֆլեշմոբ, մարդկանց կոչ էին անում գնել միրգը քանի դեռ այն չի փչացել: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տրամադրվեց ին վաճառքի կետեր հայկական ծիրանի համար։ Դրանց վաճառքը վերածվեց իսկական տոնի ՝ հյուրասիրություններով, ազգային երգ ու պարերով և նույնիսկ ամուսնության առաջարկությամբ։ Տոննաներով հայկական ծիրան գնեցին ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև բարերարները` հոսպիսների բնակիչների և մանկատների սաների համար։

Фуд сити абрикос
Ծիրանի հայկական ծագումը
Հայաստանը արևի երկիր է, որտեղ կլիմայական բարենպաստ պայմանների և բարձրորակ ջրի շնորհիվ աճում են համեղ և հյութալի մրգեր` ծիրան, դեղձ, խնձոր, սալոր, խաղող, թուզ, նուռ, սերկևիլ: Բայց մրգերի որոշ տեսակներ, այդ թվում՝ ծիրանը, դարձել են Հայաստանի իրական խորհրդանիշերը, մեր հայրենիքի արտասահմանյան ապրանքանիշը։

 Իսկ ծիրանի գիտական անվանումը` Prunus armeniaca (լատ.), թարգմանվում է որպես «հայկական սալոր»:

абрикос
Վիտամինների պահոց
Ծիրանն անչափ օգտակար միրգ է: Այն պարունակում է մի շարք վիտամիններ `A, B3, B2, B5, B6, B9, C, E, H և PP, ինչպես նաև հանքանյութեր` կալիում, մագնեզիում, երկաթ, յոդ, ֆոսֆոր: Ծիրանի օգտագործումը օգնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը, վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելմանը է և դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա:

Ծիրանը օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից ակտիվորեն հեռացնում է թունավոր նյութերը: Ծիրանի հյութն ունի հակամանրէային և մանրեազերծ հատկություն։ Այն նաև դիետաների կատարյալ բաղադրիչ է: Ծիրանի մեջ առկա C և A վիտամինները պայքարում են ծերացման դեմ, հարթեցնում են մաշկը և նվազեցնում են բծերն ու անհավասարությունները:

Սակայն, հարկ է հիշել, որ թարմ պտուղները կարող են վնասակար լինել ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ սուր գաստրիտի և ստամոքսի խոցի առկայության դեպքում: Ծիրանը նաև համարվում է ալերգեն մթերք և կարող է առաջացնել հազ, հարբուխ, այտուց, մաշկի կարմրություն և քոր:

Фрукты абрикос
Ծիրանով բաղադրատոմսեր
Հայաստանում ծիրանը ուտում են թարմ կամ չիր են պատրաստում։ Ծիրանից նաև պատրաստում են մուրաբա, ջեմ, կոնֆիտյուր, հյութեր, ծիրանի օղի և օգտագործում են թխվածքների մեջ: Ներկայացնում ենք մի քանի պարզ և «համեղ» բաղադրատոմս:

Ծիրանի հյութ

Լվանալ 0.5 կգ ծիրան, յուրաքանչյուր պտուղի մեջից հանել կորիզը: Մրգի կեսը կաթսայի մեջ դնել, կիսով չափ ջուր ավելացնել, փակել կափարիչով և դնել ցածր կրակի վրա: Երբ ջուրը եռա, անջատեք սալօջախը: Ընկղմվող բլենդերով ծիրանը խյուս դարձնել: Ավելացնել 2-3 ճաշի գդալ շաքարավազ և 0,5 թեյի գդալ կիտրոնաթթու ու մի քիչ ջուր: Մի քանի րոպե դնել սալօջախին և համտեսել։ Եթե համը չափազանց սուր է թվում, ավելացնել մի քիչ ջուր ու շաքարավազ: Դրանից հետո եփել ևս 10 րոպե, լցնել նախօրոք ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:

сок абрикос смузи.jpg
Ծիրանի արքայական մուրաբա
Ծիրանի արքայական մուրաբայի պատրաստման եղանակը տարբերվում է բոլոր մնացած տարբերակներից։ Այս մուրաբան սովորականի պես չի եփվում: Մրգերը պարզապես երկար ժամանակի ընթացքում ներծծվում են տաք օշարակով, ինչի արդյունքում ենթարկվում են բավականաչափ ջերմային մշակման` մի քանի ամիս լավ պահպանվելու համար: Ընդ որում պտուղների առանձնահատուկ բույրը, պայծառ գույնը և ձևը չեն փոխվում:

1կգ ծիրանը լավ լվանալ և չորացնել թղթե սրբիչով։ Պտուղների վրա զգուշորեն կտրվածք անել կամ կիսել երկու մասի և հանել կորիզները: Ծիրանի կորիզները ջարդել և հանել միջուկը: Կեղևը հեռացնել ու նորից դնել ծիրանի մեջ:

Ծիրանը արդեն պատրաստ վիճակում դնել հրակայուն թասիկի մեջ: Մեկ այլ կաթսայի մեջ լցնել 0,5կգ շաքարավազը, ավելացնել 250մլ խմելու ջուրը, խառնել և դնել միջին կրակի վրա: Եռացնել, և օշարակը եփել մոտ 5 րոպե: Վերցնել կրակից և միանգամից լցնել ծիրանների վրա: Թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում մինչև լիովին սառչի:

Ծիրանի օշարակը զգուշորեն տեղափոխել կաթսայի մեջ: Նորից եռացնել 3 րոպե: Վերցնել կրակի վրայից և նորից լցնել ծիրանի վրա։ Թողնել, որ սառչի: Այդպես կրկնել առնվազն 3-5 անգամ:

Ծիրանի տաք մուրաբան տեղափոխել ստերիլ չոր բանկաների մեջ: Յուրաքանչյուրի ծայրերը մաքրել և փակել պլաստիկ կափարիչով: Թողնել սառչի: Պահել սառնարանում:

абрикос варенье.jpg
Չրեր
Պետք է ընտրել խոշոր, ոչ շատ հասած մրգեր: Լվանալ, հեռացնել կորիզը: Հետո կարելի է չորացնել հատուկ բանջարեղենի և մրգերի համար էլեկտրական չորանոցով կամ ջեռոցում, կամ արևի տակ` բացօթյա տարածքում:

Էլեկտրական չորանոցում մրգերը պետք է թողնել մինչև 40 ժամ` քիչ-քիչ բարձրացնելով ջերմաստիճանը ՝ 50 °C մինչև 70-80 °C: Արևի տակ կամ ջեռոցում չորացնելու դեպքում մրգերը պետք է շարել ջեռոցի տապակի մեջ, այնպես որ դրանք իրար վրա չընկնեն, այլ իրար կողքի շարված լինեն, ծածկել մի քանի շերտ մառլյայով և թողնել մինչև չորանա: Պահել կտորից տոպրակում` զով վայրում։

абрикосовая курага (чир).jpg