531.95
7.48
476.32
+20
Եղանակը Երևանում
Հայ
12:58 | 01 Մարտի 2016
Բարեկենդանն է. ցնծացեք
1
Ի՞նչ է Բարեկենդանը
«Բարեկենդան» բառը նշանակում է` «բարի կեցություն»։ Աշխարհիկ մարդկանց համար այդ տոնը կապված է ձմեռը ճանապարհելու և գարնան տաք օրերին սպասելու հետ։
2
Ի՞նչ է խորհրդանշում Բարեկենդանը
Եկեղեցական հայկական ավանդույթի համաձայն, Բարեկենդանը հիշատակն է այն երջանկության, որը մի ժամանակ վայելել են Ադամը և Եվան Եդեմական պարտեզում։ Այդ օրը մարդիկ դուրս են գալիս սգից և ուրախանում, մոռանում են տառապանքի մասին և մխիթարություն գտնում։ Ըստ ավանդույթի, այդ օրն ամենամեծ թվով հարսանիքներ և նշանադրություններ են եղել։
3
Բարեկենդանի ավանդույթները
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Բարեկենդանը, պահպանելով հեթանոսական տոնի հատկանիշները, նոր իմաստ և նշանակություն ստացավ։ Հնագույն ժամանակներից Բարեկենդանի օրվա առթիվ զանազան ուտեստներ էին պատրաստում, տոնավաճառներ և զբոսանքներ կազմակերպում, ընդունված էր հյուր գնալ։ Նաև բաժանում էին ուտելիքն աղքատներին։
4
Հայկական եկեղեցին տոնում է Բարեկենդանը
Շաբաթ օրը Բարեկենդանից առաջ Սրբության Սրբոցի` Սուրբ Խորանի վարագույրը, փակվում է և բացվում է միայն Քրիստոսի Հարության օրը։ Բարեկենդանի օրը պատարագը կատարվում է փակ վարագույրի հետևում։ Բարեկենդանը կարծես պատրաստում է հավատացյալներին պահքին, որից առաջ պետք է ապաշխարել և խոնարհվել։
5
Տոն, երբ ծառան տեր է դառնում
Պետրոս ավագ քահանա Մաիլյանը պատմեց, որ Բարեկենդանն առանձնահատուկ տոն է, որը շատ են սիրում Հայաստանում։ Ցավոք, խորհրդային 70 տարիների ընթացքում դրա տոնակատարության ավանդույթները կորսվել էին, սակայն վերջին տարիներին ամեն ինչ արվում է այն վերականգնման համար։

«Դա, ամենայն հավանականությամբ, միակ տոնն է, երբ բոլորը հավասար են, իսկ ծառան կարող է տեր դառնալ։ Այդ օրը չի կարելի որևէ մեկից նեղանալ»,– ասաց Մաիլյանը։
6
«Բարեկենդան 2016» ծրագիրը
Հոգևորականի խոսքով, այս տարի Բարեկենդանը ճոխ է նշվելու։ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվելիք պատարագից հետո տոնական երթ կկատարվի դեպի Ազատության հրապարակ։ Ժողովրդական զբոսանքները կանցկացվեն երաժշտության ուղեկցությամբ և հեքիաթային կերպարների ուղեկցությամբ։

«Տոնին կարող են մասնակցել բոլորը։ Ողջունելի է դիմակներով մասնակցությունը, քանի որ դա նույնպես հին հայկական ավանդույթ է` դիմակահանդես կազմակերպել Բարեկենդանին»,– ասաց հայր Մալյանը։
7
Բարեկենդանի ուտեստները
Տոնի գլխավոր ուտեստը չամիչով և կարագով փլավն է։ Բարեկենդանին հաջորդող կիրակի երեկոյան ընդունված է ընթրիքին ուտել մածուն և կաթնով։ Մաիլյանը նշեց, որ Բարեկենդանն ըստ ավանդույթի նշվել է առատ և առանձնահատուկ կերակրատեսակներով։ Այսպիսով, մարդիկ կարծես նախապատրաստվում էին հրաժարվել կենդանական ծագման ուտելիքից և Պահքին ուտել միայն բուսական ծագման կերակրատեսակներ։
8
Տոն, որը հեքիաթ է դարձել
Դժվար է մի հայ գտնել, ով կարդացած չլինի հայ Մեծ գրող Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը կամ տեսած չլինեի այդ հեքիաթի մոտիվներով նկարահանված «Բարեկենդան» մուտֆիլմը, թեև դրա գլխավոր միտքն այն է, որ քանի դեռ ամուսինների միջև համերաշխություն չկա, նրանք կորուստներ են կրելու։

Գործողությունը ծավալվում է հենց տոնին նախապատրաստվելու ժամանակ։ Դա ևս մեկ անգամ վկայում է, որ Բարեկենդանը վաղուց ի վեր հայկական ամենասիրված տոներից է։