420.75
4.19
394.07
+19
Եղանակը Երևանում
Հայ
12:46 | 31 Հունվարի 2020
Բջջային կապի 5 լավագույն ժամանակակից ծառայությունները հայկական բիզնեսի համար
Զանգահարի′ր ուր ուզում ես. աշխարհը գրպանումդ

Յուրաքանչյուր բիզնես ունի աշխատանքի իր առանձնահատկությունները, հաճախորների և գործընկերների շրջանակը, և նրանք ոչ միշտ են գտնվում Հայաստանում։ Գործընկերների հետ շփման անհրաժեշտությունը հանգեցնում է բավականին մեծ հաշիվների կատարած զանգերի պատճառով՝ չհաշված միջազգային զանգերը։ Ինչպե՞ս նվազեցնել կապի ծախսերը՝ չվնասելով բիզնեսին։ Շատ պարզ։ Դրա համար պետք է պարզապես միացնել Beeline-ի «Բիզնես» հատուկ սակագնային պլանը, որը մշակված է` հաշվի առնելով Ձեր պահանջները։

Շուկայի մոնիթորինգը ցույց է տալիս, որ այս սակագնային պլանը բավականին մրցունակ է և շատ հարմար այն գործարարների համար, ովքեր աշխատում են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կանադայի հետ։ Եթե Ձեր գործընկերները Հայաստանի և Ռուսաստանի Beeline-ի ցանցում են, ապա «Բիզնես» սակագնային պլանը կառաջարկի բավականին շահավետ պայմաններ։ Այն նաև շատ հարմար կլինի, եթե Ձեզ պետք է միաժամանակ կատարել շատ զանգեր նաև դեպի այլ ցանցեր։

Այս սակագնային պլանի շնորհիվ դուք այլևս կարող եք ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, թե որ ցանցում է գտնվում Ձեր գործընկերը, և կարող եք զանգահարել այլ ցանցեր բավականին ցածր սակագնով՝ փաթեթում ներառված րոպեների հաշվին։ Ամսավճարի դիմաց կորպորատիվ հաճախորդը կստանա միացում Beeline-ի ցանցին Հայաստանում, Ռուսաստանում, կունենան հնարավորություն կատարել զանգեր Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի բոլոր բջջային և ֆիքսված համարներին, ինչպես նաև զանգահարել ԱՄՆ և Կանադա՝ չհաշված ինտերնետ ծառայությունն ու SMS հաղորդագրությունները, որոնք ևս ներառված են փաթեթում։

 Այս սակագնային պլանն ունի ևս մեկ առավելություն. այն ավելի էժան է մրցակիցների նույնատիպ պրոդուկտներից և նպատակաուղղված է ծախսերի կրճատմանը։ Բանն այն է, որ տվյալ սակագնային պլանի շրջանակում հաճախորդը ստանում է ավելի շատ անվճար րոպեներ բոլոր ուղղությունների համար, քան առաջարկում են շուկայում գործող մյուս օպերատորները։ Օրինակ, 5 հազար դրամի դիմաց դուք ստանում եք 10 հազար րոպե Հայաստանի և Ռուսաստանի Beeline-ի ցանցի ներսում զանգերի համար, իսկ դա ցանցում մի քանի հազար րոպեով և մնացած ուղղություններով տասնյակ րոպեներով ավելի շատ է, քան շուկայում գործող նմանատիպ առաջարկների դեպքում։

1 блокнот билайн топ

PRO-PROֆի

Դուք աշխատանքի բերումով պետք է շատ զանգեր կատարեք, բայց չեք ուզում կենտրոնանալ այն փաստի վրա, թե ինչ ցանցերից եք օգտվում, որ երկրներ եք զանգահարում։ Գործընկերների կամ հաճախորդների հետ հաճախ շփվում եք սոցցանցերի միջոցով, և Ձեզ համար կարևոր է, որ հիմնական սոցցանցերի համար նախատեսված ինտերնետ փաթեթն անսահմանափակ լինի։ Ձեզ անհրաժեշտ է Beeline-ի PROգրեսիվ, PROդուկտիվ, PROֆեսիոնալ սակագնային պլանը` PRO-ն։ Այն նախատեսված է հատուկ այնպիսի կորպորատիվ հաճախորդների համար, ում անհրաժեշտ է ձայնային փաթեթ։

 Տվյալ փաթեթի հիմնական առավելությունն այն է, որ այն արդեն ներառում է անսահմանափակ ինտերնետ սոցցանցերի TOP-5 հավելվածների համար, ինչպիսիք են Facebook-ը, Messenger-ը, WhatsApp-ը, Zangi-ն, Telegram-ը։ Տվյալ հավելվածների հասանելիությունն արդեն ներառված է սակագնային պլանում, և այն անսահմանափակ է։ Այսինքն, եթե նույնիսկ դուք սպառեք Ձեր ինտերնետ փաթեթը, միևնույնն է կարող եք անսահմանափակ շփվել այդ սոցցանցերում` զանգահարել, ուղարկել հաղորդագրություններ կամ ֆայլեր։

Ձեր ինտերնետը կարող եք օգտագործել այլ նպատակներով, այդ թվում՝ այլ հավելվածների և ծառայությունների համար։ Այս սակագնային պլանի առավելությունն այն է, որ փաթեթը սպառելուց հետո, օրինակ՝ 1300 րոպե, բաժանորդը ստանում է 10 հազար րոպե Beeline Հայաստանի ցանցում զանգերի համար, իսկ դա, փաստորեն, նշանակում է անսահմանափակ փաթեթ՝ առանց լրացուցիչ վճարների։ Հնարավոր է նաև համարը միացնել «փակ խմբի» ներսում, ինչը թույլ կտա բոլոր աշխատակիցներին շփվել միմյանց հետ անսահմանափակ՝ չվախենալով, որ կծախսեն բոլոր րոպեներն ընկերության ներսում զանգերի վրա։

2 блокнот билайн топ

Smart Business. հավաքիր քո սակագնային պլանը կոնստրուկտորի պես

 Եթե աշխատանքի բերումով Ձեզ անհրաժեշտ է, օրինակ,  ձայնային փաթեթ առանց ինտերնետի կամ հակառակը, և դուք չեք ցանկանում ավել վճարել այն ծառայության համար, որից չեք օգտվում, ապա Ձեզ կհետաքրքրի Beeline-ի «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթը: Ո՞րն է այս փաթեթի առավելությունը:

 Դուք, ելնելով սեփական  կարիքներից, ինքներդ եք ընտրում ծառայությունները, որոնք ներառվելու են Ձեր կոնստրուկտորային սակագնային պլանում և վճարում եք միայն դրանց համար, ինչն, ի դեպ, թույլ է տալիս կրճատել ընկերության ծախսերը: Օրինակ, լրագրողին ինտերնետ է անհրաժեշտ նյութեր ուղարկելու համար կամ միայն ձայնային ծառայություններ՝ խմբագրության հետ միշտ կապի մեջ լինելու համար: Նման դեպքում «Սմարթ Բիզնես» սակագնային պլանը թույլ է տալիս, աշխատանքի առանձնահատկությամբ պայմանավորված, աշխատակիցներից յուրաքանչյուրի համար առանձին հավաքել անհատական փաթեթ՝ հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները:

 Այս ծառայությունը բացառիկ է նաև նրանով, որ անկախ անհատական փաթեթից` աշխատակիցները «փակ խմբի» ներսում միմյանց հետ խոսում են անվճար:

Եվ սա դեռ ամենը չէ: Այս սակագնային պլանի կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ ՍՓ–ն ունի միջազգային զանգերի համար նախատեսված առաջարկներ, որոնք ամենաշահավետն են շուկայում: Եթե մնացած սակագնային փաթեթները հիմնականում ներառում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Ռուսաստանը, ապա այս սակագնային պլանի շրջանակում հնարավորություն կա նաև զանգել Եվրոպա և Ասիա (երկրների ամբողջական ցանկը կարող եք գտնել Beeline-ի կայքում):

 Բայց սա էլ դեռ ամենը չէ: Հաշիվն ամսական կտրվածքով, օրինակ, 1000 դրամով համալրելու դեպքում՝ դուք կստանանք 100 րոպե դեպի ԱՄՆ և Կանադա զանգելու համար, իսկ 2400 դրամանոց փաթեթի դեպքում՝ 50 րոպե դեպի եվրոպական ուղղություններ զանգերի համար, ավելի կոնկրետ՝ փաթեթում նշված երկրներ զանգելու համար: Ավելին, Beeline-ը կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում միջազգային զանգերը միացնել նախորդ երկու` «Բիզնես» և PRO սակագնային փաթեթներին, ինչը թույլ է տալիս ներառել այն երկրները, որոնք ներառված չեն փաթեթում:

 Բացի այդ, կոնստրուկտորն ընդամենը 1200 դրամով կարող է անսահմանափակ ակտիվացնել PRO սակագնային առաջարկի շրջանակում գործող TOP-5 հավելվածներն` առանց ինտերնետ փաթեթի օգտագործման:

 Ընդ որում, ծառայությունը կարելի է ակտիվացնել որոշակի ամիսների` ըստ անհրաժեշտության: Եթե դրա կարիքը չկա, ապա այն կարելի է չակտիվացնել, և համապատասխանաբար, չկատարել ամսական վճարումներ:

Այս սակագնային փաթեթի միակ սահմանափակումն այն է, որ դուք չեք կարող ընտրել ինտերնետի անհատական ծավալ և ստիպված կլինեք օգտվել արդեն գործող` 2, 4, 8, 15, 35 կամ 70 ԳԲ ինտերնետից, որոնք հաշվարկված են` ելնելով հաճախորդների պահանջներից: Ընդ որում, եթե դուք սպառել եք Ձեզ տրամադրված ինտերնետ փաթեթի ծավալը, ապա կարող եք չվճարել մեգաբայթերով, այլ միացնել վերոնշյալ փաթեթային առաջարկներից մեկը:

3 блокнот билайн топ

Բիզնեսի շարժական կառավարում` հեռավորության վրա

Ի՞նչ անել, եթե Ձեր աշխատակիցներից ոմանք աշխատում են հեռահար կամ նրանք միշտ պետք է լինեն կապի մեջ, նրանց միշտ պետք է հասանելի լինեն փաստաթղթերն` անկախ իրենց գտնվելու վայրից` լինի դա տուն, գործուղում, թե արձակուրդ։ Նման իրավիճակում կա լուծում` շարժական VPN: Ինչպե՞ս է այն աշխատում։ Շատ պարզ։ Այս ծառայությունը թույլ է տալիս աշխատակցին իր բջջայինից միանալ ընկերության ներքին ցանցին։

 Օրինակ, եթե աշխատակիցը գտնվում է արտասահմանյան գործուղման մեջ կամ աշխատում է տնից ու նրան անհրաժեշտ են ինչ–որ աշխատանքային փաստաթղթեր կամ տեղեկատվություն, ընդ որում` անվտանգ կապի միջոցով, ապա նա կարող է VPN–ի միջոցով միանալ ցանցին և աշխատել փաստաթղթերի հետ։ Այսինքն, նա հնարավորություն ունի աշխատել հեռահար, իսկ գլխավորն այն է, որ գործատուն վստահ է, որ կապն անվտանգ է, որը բացառում է հնարավոր ռիսկերը։ Այս ծառայության առավելությունն այն է, որ այն ունի հատուկ սակագնային պլաններ և առաջարկներ, որոնք բավականին ձեռնտու են ինչպես գնի, այնպես էլ միացման արագության տեսակետից։

 Իսկ, քանի որ Beeline–ն ունի նաև առաջարկներ կորպորատիվ VPN ծառայության համար ֆիքսված ցանցում, ապա դա նշանակում է, որ ընկերությունը կապահովի ողջ գործիքակազմը` հնարավոր խնդիրներն օպերատիվորեն լուծելու համար։

4 блокнот билайн топ

Շարժական մոնիթորինգի ամենատես աչքը

Ձեր ընկերությունն ունի բազմաթիվ առաքիչներ կամ դուք տրամադրում եք տաքսի ծառայություն, և Ձեզ անհրաժեշտ է տեսնել աշխատակիցների տեղաշարժման բոլոր երթուղիները։ Իսկ միգուցե Ձեզ անհրաժեշտ է ապահովել տարբեր պոստերմինալների միացում տարբեր խանութներում, սակայն դուք չգիտեք, թե ինչպես դա անել։ Այս հարցում Ձեզ կօգնի Beeline-ի M2M ծառայությունը, որը տվյալների փոխանցման հուսալի ենթակառուցվածք է։

Համակարգն ակտիվանում է սովորական SIM քարտի միջոցով` հատուկ սակագնով, որը չի նախատեսում ձայնային տվյալների միացում, սակայն հնարավորություն է տալիս ստանալ օրինակ 50ՄԲ ամսական 75 դրամով և հետևել աշխատակցի գեոլոկացիային (տեղակայմանը)։ Այս ամենի միջոցով հնարավոր է առավելագույնս օբյեկտիվ գնահատել աշխատակցի կատարած աշխատանքը։

Օրինակ, մատակարարման ծառայություններ մատուցող ընկերության համար կպահանջվի ընդամենը մի քանի վայրկյան` պարզելու համար, թե որտեղ է գտնվում առաքիչը, ինչ հասցեներով է կատարվել մատակարարումը։ Ամեն ինչ հնարավոր է ստուգել ակնթարթորեն` օն–լայն ռեժիմում, հատուկ ծրագրում նայելով սարքերի տվյալները։ Համակարգն ավտոմատ կերպով թույլ է տալիս որոշել աշխատակցի գտնվելու վայրը, ով գիտի, որ նրա բոլոր քայլերը հսկվում են։

Ընդ որում, ինչ–որ խնդրի առաջացման դեպքում նա կարող է լուսանկարել դեպքի վայրից և ուղարկել լուսանկարները կորպորատիվ սերվերի վրա։ Այս ծառայությունը հնարավոր է նաև օգտագործել բեռնափոխադրումների ժամանակ մատակարարման գործընթացը վերահսկելու նպատակով։ Բացի այդ, այն նախատեսված է տարբեր վճարահաշվարկային համակարգերի միացման համար` պոստերմինալներ, հսկիչ–դրամարկղային մեքենաներ և այլ սարքավորումներ, որոնք միանում են սերվերին VPN–ի միջոցով։ M2M ծառայությունը թույլ է տալիս միացնել ինտերնետը` տվյալները սերվերին փոխանցելու համար, որպեսզի սարքավորումներն աշխատելու հնարավորություն ունենան։–0–

5 блокнот билайн топ