425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ
15:48 | 11 Փետրվարի 2019
Ի՞նչ է «Յանդեքս. Դզենը», և ինչու՞ է այն հարկավոր հայկական ընկերություններին
Ի՞նչ ծառայություն է Յանդեքս.Դզենը
2017թ.–ին «Յանդեքս» ընկերությունը գործարկեց հարթակ, որի օգնությամբ ինտերնետային հրատարակությունները, ապրանքանիշներն ու հեղինակները կարող են հրապարակել իրենց նյութերը «Յանդեքս. Դզեն» ժապավենում։ Մեկ տարում նախագիծը հասավ մեծ հաջողությունների. օգտատերերի ամենօրյա ընդգրկումը գերազանցեց 13 միլիոնը։ Գործունեության մի քանի ամսում ծառայությունը լրատվական կայքերում գեներացրեց ավելի շատ տրաֆիկ, քան ցանկացած սոցցանց։

Յանդեքս. Դզենն անհատական խորհրդատվությունների ծառայություն է, որն աշխատում է արհեստական ինտելեկտի հիման վրա։ Այն հետևում է օգտատերերի հարցումներին, և դրանց հիման վրա առաջարկում է նորություններ, տեսանյութեր, բլոգեր և հրապարակումներ։


Ինչպե՞ս է աշխատում Յանդեքս. Դզենը
Դզեն բլոկը տեղադրված է Յանդեքս որոնողական համակարգի գլխավոր էջում, ինչը հնարավորություն է տալիս կոնտենտի հրատարակիչներին (խոշոր ընկերություններ, ապրանքանիշեր և լրատվական կայքեր) ուղիղ կապի մեջ մտնել սպառողների բազմամիլիոնանոց լսարանի հետ, որն ամեն օր օգտվում է որոնողական համակարգից։

Յուրաքանչյուր օգտատեր անցկացնում է միջինը 20 րոպե Դզենի հրապարակումների ժապավենում, որի մեծ առավելություններից է այն, որ ծառայությունն ինքն է գտնում իր ընթերցողին` հիմնվելով նրա անձնական հետաքրքրությունների վրա։

Հարթակում ներկայացված է հրապարակումների երկու հիմնական ձևաչափ` հոդված և narrative, վերջինս կարելի է համեմատել Instagram–ի կամ Facebook-ի Stories–ի հետ։ Սակայն narrative–ի ձևաչափն առանձնանում է ավելի դինամիկ և վառ կոնստրուկցիայով։ Դրանք կարճ պատմություններ են, որոնք հարմար են ոչ միայն լրատվական խմբագրությունների, այլև գովազդային ընկերությունների համար։ Ահա «Նովոստի–Արմենիա» գործակալության գործընկերային նախագծերից մեկի օրինակ` narrative–ի ձևաչափով. «Ի՞նչ է ICO–ն պարզ խոսքերով»։

блокнот
Նոր digital-ալիքի առանցքային չափորոշիչները
Յանդեքս.Դզենը մշակել է սեփական չափորոշիչներն արդյունքները հաշվելու համար։ Ցանկացած հրապարակման հիմնական ցուցանիշներն են ընդգրկումը (հոդվածի կամ narrative–ի ցուցադրումը նորությունների ժապավենում), մինչև վերջ ընթերցելը (հրապարակման հաջողության հիմնական ցուցանիշը, որն ուղղակիորեն ազդում է ժապավենում ձեր նյութերի ցուցադրման վրա) և ներգրավվածությունը (մեկնաբանություններ և like–եր)։

Հաշվետվություններին և վիճակագրությանը կարելի է ծանոթանալ` սեղմելով ստորև ներկայացված screenshot–ի վրա առկա կոճակին։

блокнот
Ինչու՞ է Յանդեքսի հարթակը հարկավոր հայկական բիզնեսին
Ցանկացած բիզնես–նախագծում կարևոր է հետևել միտումներին։ Ապրանքանիշի հիմնական խնդիրն է փնտրել տարածման նոր հարթակներ և ալիքներ, որոնք կապահովեն փոխգործակցություն արտադրողի և սպառողի միջև։ Հայկական բիզնեսի համար հայտնի բլոգ–հարթակը նոր լսարան գրավելու հնարավորություն է։

Յանդեքս.Դզենի ալգորիթմերն առաջ են մղում ձեր կոնտենը շահագրգիռ օգտատերերի ուղղությամբ` ներգրավելով ավելի շատ ընթերցողներ։ Հայաստանում քիչ են ալիքների օրինակները, որոնք ակտիվորեն օգտվում են ծառայության առավելություններից։

Այսօր ապրանքանիշերն կարող են ինչպես գործարկել իրենց ալիքները Յանդեքս.Դզենում` հեղինակ–բլոգերներին զուգահեռ, այնպես էլ գնել մեդիա և native գովազդ։

Քանի դեռ Հայաստանում ցածր է մրցակցությունը Յանդեքս.Դզենում կոնտենտի անհատական խորհրդատվությունների համար, լրատվական նոր աղբյուրի համար շատ ավելի հեշտ է հայտնվել ժապավենում` ի տարբերություն սոցցանցերի։ Կարևոր է հասցնել հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում, ինչն էլ մենք արեցինք։

«Դզեն» անհատական ալիքի գործարկումից ի վեր (2018թ.)` մենք ստեղծել ենք ավելի քան 500 հրապարակումներ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն։ Գրեթե 1 տարում ընդգրումը գերազանցել է 1 262 250 օգտատեր, ովքեր տեսել են մեր նյութերը լրատվական ժապավենում։

«Նովոստի–Արմենիա» գործակալության ալիքի վիճակագրությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ գրաֆիկի միջոցով։

арм блокнот