530.17
7.45
476.34
+19
Եղանակը Երևանում
Հայ
11:57 | 06 Հուլիսի 2018
Ինչպես են բանկային ավանդները հաղթում «բարձի տակ պահվող ներդրումներին»
1
Ժամկետային ավանդներն աճում են հուսալի միջավայրում
Բարեբախտաբար, երկրում վերջապես հաստատվել է այն միջավայրը, երբ բնակչությունը սկսել է իր դրամական կուտակումները վստահել բանկերին ավանդների տեսքով: Այս պրակտիկան բազմաթիվ հայ քաղաքացիների համար վաղուց դարձել է սովորույթ, ինչին մեծ մասամբ նպաստել է Հայաստանում առաջադեմ և գործուն բանկային օրենսդրության ձևավորումը, որը, մասնավորապես, երաշխավորում է բանկային ավանդների պահպանությունը:
 блокнот вклады
Միաժամանակ, 2017 թվականի հունվարից ՀՀ Կենտրոնական բանկի` առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի բարձրացման պահանջի` ուժի մեջ մտնելուն զուգընթաց ավելի է ուժեղացել երկրի բանկային համակարգի առողջացման և կայունության բարձրացման գործընթացը։ Բացի այդ, նույն պահանջը միաձուլման և խոշորացման և, որպես հետևանք, երկրում բանկերի թվի կրճատման մոտիվացում է դարձել` առանց համակարգի առաջատարների կողմից բանկային շուկայի մենաշնորհայնացման։ Միաժամանակ, սկսել են թափ առնել նոր դիվերսիֆիկացիոն գործընթացները, որոնք հանգեցնում են բանկային ծառայությունների բազմազանության և տեսականու մեծացմանը, ժամանակակից սպառողի պահանջներին բավարարող նորարարական պրոդուկտների ներդրմանը։
2
Որ՞ն ընտրել. «Շահավետ», «Պրոգրես», «Սոցիալական»
Առանց պատշաճ ուշադրության չեն մնացել նաև ֆիզիկական անձանց ավանդ կոչվող բանկային պրոդուկտները։ Առաջարկությունների տեսականին ֆանտաստիկ է, իսկ անվանումներն ամենադիպուկները` «Հարմարավետ»–ից, «Դասական»–ից, «Անվտանգ»–ից մինչև «Սոցիալական», «Հեռանկարային» և «Պրոգրես»։ Բացի այդ, բանկերն առաջարկում են ավանդներ ձևակերպել ցանկացած տարիքային խմբի համար` երեխայից մինչև թոշակառու։

Ցանկացած հարմար ժամկետով` մեկ ամսից մինչև 15 տարի, հաճախորդի համար վճարումների նախընտրելի տարբերակներով` պայմանագրի ժամկետի սկզբում կամ վերջում, ամենամսյա կամ տարեկան, ավանդատուին տոկոսների վճարմամբ կամ էլ տոկոսների կապիտալացմամբ (տոկոսների գումարում ավանդի հիմնական գումարին)։ Ավանդների ընդունումը սկսվում է գործնականորեն նվազագույն գումարներից ավանդատուի ընտրած արժույթով` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով։ Եվս մեկ կարևոր պահ։ Տարեկան տոկոսադրույքների միջին ցուցանիշները տատանվում են 8.5-ից մինչև 10 տոկոսի միջակայքում։

Այն միջավայրում, որտեղ մնացել են միայն ուժեղ խաղացողներ, յուրաքանչյուր պոտենցիալ ավանդատուի համար պայքարը տարվում է 1-2 տոկոսի տարբերությամբ, իսկ ժամկետային ավանդների առանձին տեսակների համար` ընդհուպ մինչև տասնորդական և հարյուրերորդական տարբերությամբ։ Դա հանգեցնում է նրան, որ ավանդատուն կարող է գիտակցաբար «զոհաբերել» մի քանի դոլարի եկամուտը` ընտրություն կատարելով առավել կայուն և հուսալի բանկի կամ այնպիսի բանկի օգտին, որտեղ նրան հարմար է սպասարկման տեսանկյունից։

Բայց նույնիսկ այսքան փոքր «զոհից» կարելի է խուսափել, եթե, օրինակ, ընտրել ՎՏԲ–Հայաստան բանկում գործող «Շահավետ» ավանդը։ «Շահավետը» հենց շահավետ է։ Լավ տարբերակ է հայկական դրամով ֆինանսական ազատ միջոցների շահավետ տեղաբաշխման և մեկ տարով խնայողությունների տեղաբաշխման դեպքում ավանդի գումարի 10 տոկոսի չափով տարեկան եկամուտ ստանալու համար։ Բացի այդ, այս ավանդատեսակն ունի հաճախորդի համար բարձր եկամտաբերություն։ Տվյալ ավանդատեսակն առավել հարմար է առաջիկայում անշարժ գույք, ավտոմեքենա ձեռք բերելու, ուսման համար վճարելու կամ ճանապարհորդության մեկնելու համար։ Սա բանկի ամենապահանջված ավանդն է, քանի որ վերջինիս պայմանները Բանկի ավանդատուների 65 տոկոսի սրտով են։ «Շահավետ» ավանդը տարբերվում է ուղղակի մրցակիցներից բարձր եկամտաբերությամբ և բարձր հուսալիությամբ։

Հայաստանի ավանդատուների շրջանում մեծ ճանաչում են վայելում նաև պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարի համալրման և նվազեցման հնարավորությամբ։ ժամկետային ավանդները։ Այս ավանդները շատ արդյունավետ են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են երկար տարիներով պլանավորել իրենց ընտանեկան բյուջեն։ Այսպես, ՎՏԲ–Հայաստան Բանկն իր հեռատես հաճախորդներին առաջարկում է «Պրոգրես» ավանդը, որով հաճախորդը կարող է ստանալ 9.5% եկամտաբերություն 1 տարով ներդնելու դեպքում։

Բացի այդ, ավանդատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ համալրել ավանդի գումարը` այդպիսով ավելացնելով նաև իր ապագա եկամտի չափը։ Հաճախորդների հարմարավետության համար Բանկը ներդրել է հատուկ ծառայություն` պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելու դեպքում Բանկը հաճախորդի հանձնարարությամբ իր աշխատավարձի համաձայնեցված մասն ավտոմատ կերպով ուղղորդում է ավանդի համալրմանը։

Բանկի յուրաքանչյուր երրորդ ավանդատու ընտրել է «Պրոգրես» ավանդը։ Նրանց թվում շատ են ծնողներ, ովքեր որոշել են ժամանակից շուտ ապահովել երեխաների ֆինանսական ապագան։ Եվ իսկապես, երեխայի վաղ տարիքից գումար խնայելով` կարելի է երեխայի չափահաս դառնալու ժամանակ կուտակել բավականին մեծ գումար։ Եկեք հաշվենք. 15 տարի հետո երեխայի համար 10 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենայի գումար ապահովելու նպատակով անհրաժեշտ է ամսական խնայել ընդամենը 33,500 դրամ (տոկոսների տարեկան կապիտալացման պայմանով)։
Блокнот финансы
Ավանդատուների առանձին խումբ են կազմում տարեցները։ Ըստ վիճակագրության, մեր երկիրը ներառված է «ծերացող» երկրների շարքում։ Սովորական լեզվով դա նշանակում է, որ տարեցտարի Հայաստանում ավելանում է թոշակառուների թիվը։ Եվ հաճախորդների այդ խումբը պարզապես չէր կարող դուրս մնալ ֆինանսավարկային կազմակերպությունների տեսադաշտից։ Մեր երկրում չնայած թոշակները բարձր չեն, սակայն կանոնավոր կերպով վճարվում են։ Բացի այդ, տարեցների շրջանում քիչ չեն գրագետ, առաջադեմ հայացքներ ունեցող քաղաքացիները։ Դրա վառ օրինակն է այն, որ թոշակառուներն աստիճանաբար հրաժարվում են փոստային բաժանմունքներում կամ տուն այցելող փոստատարների միջոցով թոշակ ստանալու տարբերակից` նախընտրելով, որպեսզի թոշակը փոխանցվի բանկային պլաստիկ քարտի վրա։ Բացի այդ, կան մեծ թվով թոշակառուներ, որոնք շարունակում են ակտիվորեն զբաղվել պրոֆեսիոնալ գործունեությամբ, որոնց իրավամբ կարելի է համարել միջին եկամուտ ունեցող քաղաքացիներ և որոնք գտնվում են խնայողությունների կուտակման ու ձևավորման ակտիվ փուլում։ Չէ՞ որ նրանք էլ են պոտենցիալ ավանդատուներ։

Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ ՎՏԲ–Հայաստան Բանկում մեծ պահանջարկ ունի «Սոցիալական» ավանդը, որը հատուկ մշակված է սոցիալական թոշակառուների և ուժային կառույցների նախկին աշխատակիցների համար։ Այս ավանդատեսակն ունի վառ դրսևորված սոցիալական բաղադրիչ։ Այն ավանդատուներին հնարավորություն է տալիս ընտրել տոկոսների ստացման ցանկալի պարբերականություն` ամենամսյա վճարումներից մինչև վճարում ժամկետի վերջում։ ՎՏԲ–Հայաստան Բանկում հաշիվ ունեցող ամեն երկրորդ թոշաառուն օգտվում է ավանդի այս տեսակից, ինչը հանրամատչելիության տեսանկյունից բարձրացրել է «Սոցիալական» ավանդը երրորդ հորիզոնական։
3
Ի՞նչ պետք է իմանա Հայաստանի յուրաքանչուր ավանդատու
Ֆիզիկական անձանց բանկային ժամկետային ավանդները (որը կոչվում է նաև «դեպոզիտ») երաշխավորված եկամտով խնայողություններ ստեղծելու ամենահուսալի գործիքն են։ Ամենակարևորը խնայողությունների նպատակը ճիշտ որոշելն է, հուսալի բանկի ընտրութունը, որը շահավետ պայմաններով համապատասխան դեպոզիտ է առաջարկում ավանդատուին։
Блокнот вклады
Այսօր բանկային ներդրումները հարմար են նաև նրանով, որ բանկի հաճախորդները կարող են հեռահար եղանակով կառավարել իրենց ավանդները կամ առցանց ռեժիմով համալրել իրենց ավանդները Հայաստանի ամբողջ տարածքում գործող Telcell և EasyPay ավելի քան 2000 վճարային տերմինալների միջոցով, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու։

4
Բանկերը պատասխանատու են
Հայաստանի կետրոնական բանկի նախաձեռնությամբ ստեղծված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է։ Հիմնադրամի առաքելությունն ու նպատակն է Հայասանում ֆիզիակական անձանց ավանդների հատուցման երաշխավորումը։ Ավանդների փոխհատուցումը երաշխավորվում է Հայաստանի տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում։
Փոխհատուցումն իրականացվում է այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ։
Блокнот вклады

Փոխհատուցման առավելագույն չափը կազմում է 10 մլն դրամ։ Եթե ավանդը ներդրվել է միայն արտարժույթով, ապա երաշխավորված ավանդի առավելագույն գումարը կազմում է 5 մլն դրամին համարժեք գումար։ Ավանդների փոխհատուցումն իրականացվում է Հիմնադրամի հաշվին, որոնք կազմվում են Հայաստանի բոլոր առևտրային բանկերի կողմից պարբերաբար վճարվող եռամսյակային վճարներից։

Հիմնադրամի գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը։ -0-