Խորհուրդ առաջին. Ինչպե՞ս վարվել ԱՊՊԱ պատահարի դեպքում
Ցավոք, վարորդներից ոչ ոք երաշխավորված չէ ՃՏՊ–ից, և պատահական չէ, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակում ստացվող ապահովագրական ոլորտի բողոքների ամենամեծ տեսակարար կշիռը (մոտ 70 տոկոս) բաժին է հասնում ԱՊՊԱ պայմանագրերին։ Բողոքները հիմնականում վերաբերում են վնասի դիմաց նախատեսված փոխհատուցման չափի հետ անհամաձայնությանը, փոխհատուցումների չվճարման դեպքերին, ապահովագրական ընկերության կողմից հետընթացի հետ կապված անհամաձայնությանը։
ԱՊՊԱ-ի հիմնական կանոններից մեկն այն է, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն նորոգել ավտոմեքենան, եթե միջադեպ է տեղի ունեցել: Նախևառաջ, հարկավոր է լուծել ապահովագրողի հետ խնդիրները: Փոխհատուցումների պայմանների հետ անհամաձայնության կամ այլ խնդիրների առաջացման դեպքում պետք է դիմել Ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որտեղ կարելի է ստեղծված իրավիճակից դուրս գալու հետ կապված խորհրդակցություն ստանալ:
Ի գիտություն վարորդների` 2017 թ.-ի ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ-ում կատարված փոփոխությունները, ուստի խորհուրդ է տրվում դրանք մանրամասն ուսումնասիրել:
