415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
12:45 | 08 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ գինի ընտրել
Արքաների և աստվածների ըմպելիք

Գինին աստվածների, արքաների և շարքային մահկանացուների բուրումնավետ, հիանալի ըմպելիք է: Հայաստանում գինեգործությունն աստվածաշնչյան արմատներ ունի, երբ Նոյը, կանգ առնելով բիբլիական Արարատի վրա, դրա լանջերին տնկեց խաղողի առաջին որթը:

Вино

Գինեգործության պատմությունը Հայաստանում ավելի քան 6 հազար տարվա պատմություն ունի: Այդ մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները, մասնավորապես, Արենի գյուղի հարակից քարանձավներում, որտեղ գիտնականները հայտնաբերել են գինու պատրաստման համար օգտագործվող սարքավորումների հնագույն նմուշներ, դրա պահման անոթներ, ինչպես նաև խաղողի կորիզներ`այդ անոթների հատակին:
Ի՞նչ է պետք իմանալ գինի ընտրելիս

Ինչպես նշում են VanArdi գինու գործարանի մասնագետները, յուրաքանչյուր սպառող ըստ իր ճաշակի է որոշում, թե որն է ամենալավ գինին հենց իր համար: Այստեղ կարևոր է ընտրություն կատարելուց հետո կարողանալ ճիշտ պահել գինին, չէ՞ որ նույնիսկ ամենաորակյալ գինին փչանում է սխալ պահելու դեպքում: Գինիները պետք է հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից, անհրաժեշտ է պահել դրանք որոշակի տեղում որոշակի անկյան տակ և այլն` հետագայում սիրելի խմիչքի որակից չհիասթափվելու համար:

Van Ardi

Van Ardi-ում նշում են, որ լավ գինին 80%-ով կախված է խաղողի որակյալ բերքից, հնարավոր է բարձր տեխնոլոգիաների կիրառման դեպքում անգամ ստանալ որակով զիջող կամ վատ գինի, բայց դժվար է առողջ ու լավ խաղողից վատ գինի ստանալ։
Ինչի՞ մասին կպատմի պիտակը

Գինի ընտրելիս հիմնական օգնականը դրա պիտակն է: Ծանոթանալով պիտակին` կարելի է ստանալ սկզբնական գաղափար, որը կուղղորդի ձեզ և թույլ կտա որոշում կայացնել։ Որքան ավելի շատ տեղեկություն է պարունակում պիտակը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դուք գործ ունեք բարեխիղճ արտադրողի հետ:

Van Ardi-ի մասնագետները հիշեցնում են, որ ցանկացած գինու համար ցանկալի է արտադրողի, տարածաշրջանի, բերքահավաքի տարվա, խաղողի տեսակի, տակառում խմիչքի հնեցման, ալկոհոլի պարունակության վերաբերյալ տվյալները:

Van Ardi

Հարկ է նշել, որ անպայման չէ գինին տակառներում հնեցնել, եթե անգամ այն հնեցված չէ, ապա դա չի նշանակում, որ գինին ավելի ցածր որակի կամ կարգի է, պարզապես կան գինու մի քանի ոճեր։ Հիմնականում կարմիր գինին է հնեցվում տակառներում, թարմ ու ավելի թեթև գինի ստանալու համար այն չեն հնեցնում, բայց դա չի նշանակում, որ այն միանգամից շշալցնում են։ Այն պահվում է տարամանների մեջ մինչև գինու հասունացումը։ Ավելի բարդ, հագեցած ու «ծանր» գինի ստանալու համար այն հնեցվում է տակառներում։ Տակառներում հնեցնելը նաև բույր է հաղորդում (վանիլային, շոկոլադե, կարամել և այլն):
Ինչպե՞ս համտեսել գինին

Գինու համտես. սա գրեթե փիլիսոփայական գործընթաց է, որն իր մեջ չորս քայլ է ներառում` զննում, հոտառություն, գինու համի փորձարկում ու հետհամային հատկանիշների գնահատում։

Զննում. գինու գավաթն ուսումնասիրում եք սպիտակ երանգի առջև՝ գույնն ու թափանցիկությունը գնահատելու համար: Հոտառություն.պտտում եք գավաթի մեջ եղած գինին՝ դրանում առկա բույրը շնչելու համար: Գինու համի փորձարկում. գինուց մեկ ումպ ենք անում, ողողում դրանով բերանն այնպես, որպեսզի բերանի և լեզվի տարբեր հատվածներում գտնվող զգայարանների միջոցով հնարավոր լինի գնահատել գինու համը։

Հետհամային հատկանիշների գնահատում. զգացեք, թե որքա՞ն երկար է գինու համը պահպանվում բերանում և ինչպե՞ս է այն անհետանում: Արձագանքելով գինու համին և բույրին և, եթե համը համապատասխանում է բույրին, հնարավոր է ստեղծել «հիշողության բանկ», որը կօգնի ապագայում դատել գինիների մասին և ճանաչել ձեզ հայտնի գինիների ապրանքանիշերը։

Միաժամանակ, գինեգործը նշում է, որ այդ ծիսակարգի համար կարևոր նշանակություն ունի տեղանքը: Այն պետք է լինի հարմարավետ և լավ լուսավորված, չպետք է պարունակի կողմնակի հոտեր, մասնավորապես`օծանելիքի, ծխի (ծխախոտի կամ բուխարու), խոհանոցի կամ ուժեղ հոտ ունեցող բույսերի:

Ինչպե՞ս գույնով գնահատել գինին

Առաջին հերթին որոշեք նրա պարզությունն ու գույնը: Van Ardi ընկերությունում խորհուրդ են տալիս ուսումնասիրել գինու գույնը սպիտակ ֆոնի վրա, օրինակ, թղթի թերթի վրա, քանի որ գունային գամման այդ դեպքում լավագույնս է դրսևորվում:

 Հնեցված գինիները, որպես կանոն, ավելի մուգ գույն են ունենում, որքան շատ է հնեցված, այնքան ավելի շագանակագույն երանգ կունենա կարմիրը և ավելի դեղին կամ ոսկեգույն` սպիտակը։
Ինչի՞ մասին են վկայում ֆրանսիական «գինու տոտիկները» («винные ножки»)

Հին ու բարի Ֆրանսիայում «գինու տոտիկներ» ընդունված է եղել անվանել գավաթի պատերին հայտնված հետքը, որն առաջանում է գավաթը զգուշորեն պտտելու արդյուքնում: «Գինու տոտիկները» հատկանշում են խմիչքի թնդությունը կամ շաքարի պարունակությունը. որքան հաստ ու ծորուն են «տոտիկները», այնքան թունդ կամ շաքարի պարունակությամբ բարձր է խմիչքը: Գիտակները վստահեցնում են, որ եթե հայտնված հետքերն արագորեն անհետանում են, ապա գինին չոր է:
Որտե՞ղ պահել գինին տնային պայմաններում

Գինու պահպանման համար կատարյալ վայր է գինու մառանը, նկուղը կամ գինու պահարանը, որտեղ ապահովվում է օպտիմալ խոնավություն, ջերմաստիճան և լուսավորություն: Բայց եթե նման հնարավորություն չկա, ապա գինին կարելի է պահել տան ամենասառը հատվածներում, որտեղ ջերմաստիճանը +18 աստիճանից բարձր չէ: Գինիներն այդտեղ կարող են պահվել մի քանի տարի: Օրինակ, Van Ardi–ի սպիտակ Կանգուն գինին կարելի է պահել 1–3 տարի, իսկ կարմիր Ռեզերվ գինիները` 4–5։ Հարկ է նշել, որ երկայացված են պահման այս տարիները, քանի որ դրանք համապատասխանում են փորձարկման ժամանակահատվածին, բայց հնարավոր է նաև ավելի երկար փորձարկում իրականացնել։

Գինու արկղերը կարելի է պահել նաև զգեստապահարանում կամ մահճակալի տակ, կարևորը` չմոռանալ կանոնավոր կերպով օդափոխել սենյակը: Ինչպես նշում է գինեգործը, գինու պահպանման ամենահարմար ջերմաստիճանը +10...+15 աստիճանն է:Ավելի տաք պայմաններում գինին արագ հնանում է, կորցնում թարմությունը և ձեռք է բերում արատներ, ինչպիսին է քացախանալը: Եվս մեկ կարևոր հանգամանք. չարժե գինու բաց շիշը պահել 3 օրից ավելի։
Ի՞նչ ընդհանրապես չի սիրում գինին

Van Ardi –ից զգուշացրին, որ գինին «վախենում» է արևի և նեոնային լույսից, որից ըմպելիքը կարող է դառնալ կծվահամ։ Գինու համը վատանում է նաև խոնավության բարձր մակարդակից, ինչի հետևանքով խցանի վրա առաջանում է բորբոս։
Ցանկանու՞մ եք գինի որպես նվեր

Դուք ցանկանու՞մ եք ուրախացնել ձեր մտերիմներին` նվիրելով հիասքանչ ըմպելիք, որը բերվել է գինու նախահայրերից մեկը համարվող երկրից։ Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս այցելել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղ, որտեղ գտնվում է Van Ardi գինու բուտիկը։ Այն հայկական գինիների լավագույն արտադրողներից մեկն է։

Виноградник

Ի դեպ, բոլոր ցանկացողների համար ընկերությունը կազմակերպում է հատուկ շրջայցեր, որոնց ընթացքում կարելի է ոչ միայն համտեսել, այլև ձեռք բերել ընկերության արտադրության ամենահամեղ գինիները։
Ինչպե՞ս է առաջացել Van Ardi ապրանքանիշը

Van Ardi ապրանքանիշը պատկանում է համանուն ընկերությանը, որը գինեգործ Վարուժան Մուրադյանի ընտանեկան ձեռնարկությունն է։ Հատկանշական է, որ ընկերության սեփականատերը` ձեռներեց Վարուժան Մուրադյանը, ով մասնագիտությամբ ֆինանսիստ է, վերջերս է վերադարձել հայրենիք ԱՄՆ–ից` իրեն գինեգործությանը նվիրելու նպատակով։ Նա խոստովանում է, որ սկզբում զբաղվում էր գինեգործությամբ որպես հոբբի, մասնակցել է դասընթացների Կալիֆոռնիայի համալսարանում, այցելել է Ֆրանսիա` ֆրանսիական գինիների արտադրության տեխնոլոգիային ծանոթանալու նպատակով։ Նա ուներ երազանք, որպեսզի հայրենի Հայաստանը, որն ավելի շատ հայտնի է իր կոնյակներով, սկսի արտադրել նաև էլիտար գինիներ, որոնք կարող են արժանի տեղ զբաղեցնել արտասահմանյան մրցակիցների շրջանում։

Van Ardi

Van Ardi ընկերության սեփական խաղողի այգին գտնվում է գեղատեսիլ տարածքում`բլրակների վրա` հարավային և հարավ–արևելյանտեղակայմամբ։ Կատարյալ պայմանները թույլ են տալիս ստանալ բարձրորակ խաղող, որից ծնվում են հարուստ, նրբահամ գինիներ` բնորոշ ծաղկային–մրգայի նրբերանգներով։
Ի՞նչ է արտադրում «Վանի արևը»

Van Ardi գինիների շարքը («Վան Արդի») ներառում է 3 տեսակ` կարմիր չոր, սպիտակ և վարդագույն գինիներ։ Այս ըմպելիքներն արտադրվում են խաղողի «Կանգուն», «Արենի», «Կախեթ», «Հաղթանակ» և «Սիրա» տեսակներից։

Van Ardi գինիների արտադրության համար խաղողը բացառապես ձեռքով են հավաքում և վերամշակում իտալական ժամանակակից սարքավորման միջոցով։ Հնեցման համար օգտագործվում են ֆրանսիական և հայկական կաղնու տակառներ, սակայն գինին հին հայկական է`բացառիկ և անկրկնելի։

Van Ardi
 
Հարկ է նշել, որ Van Ardi–ի խաղողի այգիները գտնվում են գործարանին կից, ինչը հնարավորություն է տալիս խաղողն առանց վնասելու հասցնել գործարան։

Van Ardi–ի գինիներն առանձնանում են էլեգանտ բույրով` միահյուսելով մրգային և ծաղկային երանգները։ Դրանք օժտված են բարդ, ներդաշնակ համով, որը պայծառությամբ կարելի է համեմատել բոցավառվող արեգակի հետ։ Van Ardi–ի գինիների որակն ըստ արժանվույն գնահատել են ոչ միայն հայ փորձագետները, այլև միջազգային մասնագետները։ Van Ardi–ի գինին արժանացել է Արենի գինու փառատոնի մեդալների, իսկ գինու միջազգային կարևորագույն հարթակներից մեկի` Mundus Vini–ի շրջանակում Van Ardi–ի գինիներն արժանացել են հինգ ոսկե և երկու արծաթե մեդալի։ Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության, Wine People գինու կենտրոնի և դպրոցի համահիմնադիր, ռուսաստանցի սոմելյե Արթուր Սարգսյանի կողմից ևս Van Ardi–ի գինիներն արժանացել են ոսկե մեդալի, Decanter–ը Van Ardi–ի գինիներին շնորհել է մեկ բրոնզե մեդալ, ինչպես նաև ընկերության երկու գինիները` դասակարգել«commended» կարգում։
Որտե՞ղ կարելի է գնել այս արտադրողի գինիները

Van Ardi–ի գինիները շշալցված են 0,75 լիտր տարողությամբ դասական շշերում, որոնք ունեն լակոնիկ և ոճային սպիտակ պիտակներ` ապրանքանիշի տարբերանշանով և վառ կարմիր պիտակ` խցանի և շշի վերևի հատվածի վրա։ Գինիները կարելի է ձեռք բերել երկրի տարբեր սուպերմարկետներում, օրինակ` SAS–ում, Parma–ում, Nor Zovq–ում, Kaiser–ում, ինչպես նաև բազմաթիվ ռեստորաններում և գինետներում։–0–