+28
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 11221դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ
15:56 | 27 Մարտի 2017
Ինչպե՞ս ճիշտ հեծանիվ ընտրել
Ինչո՞ւ է պետք «անցնել» հեծանիվի
Որովհետև մենք գրեթե ողջ օրն անցկացնում ենք չօդափոխվող գրասենյակներում և լիովին մոռացել ենք շարժվելու մասին: Հեծանիվը վառելիք չի պահանջում, այն հեշտ է կայանել, նրան չեն սպառնում խցանումներ, այսինքն, այն տնտեսում է մեր ժամանակը: Հեծանիվ քշել սովորելը հեշտ է, բացի այդ, հարկավոր չէ քննություն հանձնել Ճանապարհային ոստիկանությունում: Եվ վերջապես, հեծանիվ քշելը մեզ ավելի բարեկազմ է դարձնում, բարելավում է քունը, դրական զգացումներ է խթանում:
Իսկ, առհասարակ, հեծանիվի ինչպիսի՞ տեսակներ գոյություն ունեն
Առաջին հայացքից բոլոր հեծանիվները կազմված են ղեկից և երկու անիվից: Սակայն այնպիսի բնութագրիչները, ինչպիսիք են քաշը, արագությունը, անցողունակությունը, հենոցի և ղեկի երկրաչափությունը, անիվների մեծությունը և հաստությունը, ինչպես նաև ընթացամասի կոմպլեկտավորումը, որոշում են հեծանիվի մասնագիտական որակավորումը. սրընթաց երթ հարթ ասֆալտով, ցատկեր և հնարքներ, երթ բարդ տեղանքով, հարմարավետ զբոսանք հեծանիվով այգում կամ երթ քաղաքից դուրս: Ինչպես խորհուրդ են տալիս Bianchi խորհրդատուները, եթե որոշել եք զբոսնել լեռնային արահետներով, ապա ընտրեք լեռնային հեծանիվ:

Այն բնութագրվում է ավելի մեծ անցողունակությամբ, նրանով կարելի է մեկնել ցանկացած վայր: Ճիշտ է` այն լուրջ թերություն ունի` ցածր արագությունը, այս տեսակի հեծանիվը հարմար չէ արագ երթի համար: Քաղաքում քշելու համար լեռնային հեծանիվ գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել տվյալ տեսակի հեծանիվների մի քանի առանձնահատկությունների վրա.

- լեռնային հեծանիվների նստադիրքը սպորտային է, այսինքն` նստած ժամանակ մարդու մեջքը կլինի փոքր-ինչ կորացած, ձեռքերը` ձգած;

- լեռնային հեծանիվների անվադողերը հիմնականում պաշտպանված են ցեխից (ատամնավոր են), այդ իսկ պատճառով ասֆալտով ընթանալիս դուք կզգաք թեթև թրթռոց և աղմուկ, ինչպես նաև ավելի շատ ջանք կգործադրեք շարժման ժամանակ, քան նմանատիպ բնութագրիչներ և հարթ անվադողեր ունեցող քաղաքային հեծանիվի տերը:

Եթե սիրում եք արագ ընթանալ, ուշադրություն դարձրեք խճուղային մոդելներին` հեծանիվների ամենաարագ դասին:

Թեթև և սրընթաց` խճուղային հեծանիվները նախատեսված են շատ լավ ծածկ ունեցող ճանապարհների համար և կարող են մեծ արագություն զարգացնել` շնորհիվ նեղ անվադողերի, բարակ և թեթև կմախքի: Սակայն, վերջիններս բացարձակապես նախատեսված չեն բարդ տեղանքով երթևեկելու համար: Եթե դուք նման հեծանվով անտառ մտնեք, ապա քշելը շատ բարդ կլինի, իսկ ճանապարհի բացակայության դեպքում ընդհանրապես չեք կարողանա: Խճուղային հեծանվի առանձնահատկություններն են թեթևությունը, ամուր հենոցը, խոյի եղջյուրներ հիշեցնող կոր ղեկը։

Եթե նախընտրում եք երթևեկել ասֆալտապատ ճանապարհով, ձեզ համար ավելի հարմար կլինեն քաղաքային հեծանիվները: Եթե ձեզ համար էական չեն մեծ արագությունը կամ ռեկորդները, իսկ երթևեկել պատրաստվում եք ասֆալտով կամ լավ բնահողով, դա ձեր հեծանիվն է: Քաղաքային հեծանիվների առավելությունները շատ են.

Bianchi

- լայն տեսականի` ցանկացած կարիքների համար` թեթև ծալվող հեծանիվներից մինչև վսեմ հեծանիվներ: Դրանք հարմարավետ են երթևեկության համար. նստադիրքը այնպիսին է, որ մեջքը չհոգնի, նստատեղը փափուկ է, ղեկի համար կան հատուկ բռնակներ, անվտանգ ոտնակներ, հարթ անվադողեր, ինչի շնորհիվ հեծանիվը հոյակապ ընթանում է և տնտեսում ձեր ուժերը:

Էքստրիմի սիրահա՞ր եք: Ձեզ չեն հրապուրում հեռավոր տարածությունները, սակայն դուք ցանկանում եք ապշեցուցիչ հնարքներ յուրացնել հեծանվի վրա, տարատեսակ «ֆիշկաներ» իրականացնել քաղաքում աստիճանների և ճաղաշարերի վրա: Ցանկանո՞ւմ եք ցնցել շրջապատին: Եթե այո, ապա ձեզ հարկավոր են hardtail-եր: Ողջ աշխարհի էքստրեմալները նաև շատ սիրում են BMX` սպորտային հեծանիվներ բարձր ղեկով, որոնք նախատեսված են ցատկերի և արհեստական արգելքների հաղթահարման համար:

Էլեկտրահեծանիվները, որոնք, ի տարբերություն սովորական հեծանիվների, օժտված են էլեկտրական շարժիչով, հարմար կլինեն նույնիսկ սկսնակների համար: Այսպիսի հեծանվով առանց էական ջանքերի նույնիսկ սկսնակը կարող է հաղթահարել վերելք դեպի լեռ և զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն:

Հեծանիվի արդյունաբերությունը չի մոռացել նրա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` կանանց համար առաջարկելով կանացի հեծանիվներ: Վերջիններս հայտնի են դեռևս այն ժամանակներից, երբ կանայք կրում էին միայն զգեստներ և կիսաշրջազգեստներ: Հարմարավետության համար հեծանիվի որոշ արտադրողներ հենոցի վերևի խողովակն ավելի ցածր էին տեղադրում կամ թողնում էին միայն ստորին խողովակը:

Սակայն երբ ժամանակակից կանայք առօրյա կյանքում կիսաշրջազգեստը փոխարինեցին տաբատով, ընկերությունների մեծ մասը հրաժարվեց կանացի մոդելներից. շատ ապրանքատեսակներ արտադրում են ունիսեքս հեծանիվներ:

Երեխաների և դեռահասների համար նախատեսված հեծանիվների աշխարհը ևս շատ բազմազան է։ Հեծանիվը, թերևս, երեխաների առաջին «տրանսպորտային» միջոցն է։ Հիմնական աստիճանավորումը ձևավորվում է ըստ երեխայի տարիքի և հասակի` ամենափոքր 12" դյույմանոց անիվներից մինչև դեռահասների համար նախատեսված 24" դյույմանով անիվներ։ Հատկանշական է, որ ավելի պահանջկոտ դեռահասների հեծանիվները կարող են լինել լեռների համար նախատեսված հեծանիվի կամ գեղեցիկ կրուիզերի փոքրիկ նմանակը։
Ինչպե՞ս ընտրել հենց ձեզ համապատասխան հեծանիվ
Ամեն ինչ կախված է ձեր ֆիզիկական տվյալներից, ավելի հստակ` հասակից և քաշից։ Bianchi–ի  խորհրդատուների կարծիքով, որպեսզի հեծանիվ քշելը ձեզ իսկապես հաճույք պատճառի, պետք է անպայման ընտրել հասակին իսկապես հարմար հենոց։ Եթե այն լինի փոքր կամ մեծ, ապա հեծանիվ քշելը կլինի միայն անհարմար և հիասթափեցնող։ Համապատասխան չափ ընտրելու ամենապարզ միջոցն է կանգնել հենոցի վրա` հեծանվի թամբիկի առաջ այնպես, որպեսզի թամբիկը հենվի պոչուկին, իսկ հենոցը լինի ոտքերի միջև։ Ձեր մարմնի և հենոցի միջև նվազագույն հեռավորությունը պետք է կազմի 2,5 սմ–ից ոչ պակաս։ Էքստրիմի տարրեր պարունակող ակտիվ երթևեկության դեպքում հարկավոր է, որպեսզի այդ հեռավորությունը լինի ավելի մեծ, հանգիստ երթևեկության դեպքում բավարար է ընդամենը 10 մմ։ Սակայն այս կանոնը չի գործում այսպես կոչված «կանացի» հենոցների համար`ցածրացված վերին խողովակով կամ առանց դրա։

Հենոցի չափը հիմնականում նշվում է դյույմերով և գրվում է թամբատակի խողովակի վրա։ Որոշ արտադրողներ հենոցի չափը նշում են սանտիմետրով կամ տառերով (S, M, L)։ Հենոցի չափն ազդում է հեծանվորդի նստելաձևի վրա։ Եթե այն մեծ է, ապա քշելիս հեծանվորդը ստիպված է լինում ձգվել, ինչի հետևանքով հոգնում են մեջքն ու դաստակները։ Իսկ եթե հենոցը փոքր է, հեծանվորդը, կարծես, կախվում է, ինչի հետևանքով ձեռքերի վրա է ընկնում մարմնի քաշի հիմնական մասը, ինչի հետևանքով էլ ձեռքերը թմրում են։ Միաժամանակ հեծանվորդը ստիպված է լինում գլուխն անընդհատ վեր բարձրացնել ճանապարհը տեսնելու համար, ինչի հետևանքով ցավում է նաև վիզը։
Ի՞նչ անել, եթե մարմնի պարամետրերը չեն համապատասխանում ընտրած հեծանիվին
Այս դեպքում խնդրեք վաճառողին կարգավորել հեծանիվն` ըստ ձեր անհատական պարամետրերի, մասնավորապես կարգավորել նստատեղի և ղեկի բարձրությունը։
Էլ ի՞նչ է հարկավոր իմանալ հեծանիվ գնելիս
Հեծանիվի սիրտը հենոցն է, որը որոշում է հեծանիվի «վարքը», այն պատասխանատու է երթևեկությունից ստացված զգացողությունների համար։

Այսօր հենոց պատրաստելու համար ամենատարածված նյութն ալյումինն է։ Ավելի հազվադեպ օգտագործվում է պողպատը, կարբոնը, մագնիումն ու տիտանը։ Եվս մեկ կարևոր չափանիշ է կախովի սարքավորումը, որի միջոցով փոխում են արագությունը։ Հեծանիվ գնելիս միշտ հարկավոր է ուշադրություն դարձնել (հենոցից հետո) նաև հեծանիվի վրա տեղադրված կախովի սարքավորման որակի վրա։ Այդ սարքավորման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարն է Shimano ճապոնական կորպորացիան։ Այսօր շատ հազվադեպ է հանդիպում հեծանիվ, որի մասերից գոնե մեկը պատրաստված չէ Shimano–ի կողմից։ Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու կարգի` սիրողական և սպորտային։
Ինչպե՞ս չափից ավել չվճարել
Նախևառաջ, հարկավոր է հստակ որոշել, թե որքան գումար եք պատրաստ ծախսել հեծանիվ ձեռք բերելու վրա: Ինչպես և ցանկացած ապրանքի դեպքում, մարդ չի ուզում ավել վճարել, սակայն, միաժամանակ, պատրաստ է վճարել որակի դիմաց: Այստեղ ընտրությունը ձերն է, սակայն ավելի ճիշտ կլինի պարզել ձեր հեծանվի ապրանքանիշը, արտադրողին և ներմուծողին: Կարող եք խորհրդակցել նրանց հետ, ովքեր բազմիցս օգտվել են հենց այդ խանութի ծառայություններից: Ճիշտ կլինի նաև, եթե խանութում զեղչային համակարգ գործի:
Իսկ կա՞ երաշխիք
Պարտադիր հարցրեք, արդյոք սահմանե՞լ է խանութի վաճառողը երաշխիքային ժամկետ իր ապրանքի համար: Չի խանգարի նաև ճշտել` արդյոք խանութն ունի՞ իր երաշխիքային վերանորոգման սրահը: Գնման ժամանակ հետևեք, որպեսզի երաշխիքային կտրոնը ճիշտ և ընթեռնելի լրացվի:
Այժմ ամեն ինչ պարզ է, որտեղի՞ց հեծանիվ գնել
Երևանի հենց կենտրոնից՝ Սարյան 26/3 հասցեից: Հենց այնտեղ է գտնվում մասնագիտացված Bianchi խանութը, որտեղ վաճառվում են աշխարհահռչակ իտալական Bianchi ապրանքանիշի հեծանիվները:

Bianchi ընկերությունը աշխարհում ամենահներից մեկն է: 130 տարվա ընթացքում բազմաթիվ հանրաճանաչ մարզիկներ Bianchi–ի հեծանիվներով մասնակցել և հաղթել են այնպիսի հեղինակավոր հեծանվավազքերում, ինչպիսիք են Le Tour de France-ը, Giro d’Italia-ն, La Vuelta-ն, Paris-Roubaix-ն և այլն:

Bianchi հեծանիվներով հանդես են եկել հեծանվասպորտի բազմաթիվ լեգենդներ, մասնավորապես, Ֆաուստո Կոպպին, Մարկո Պանտինին, Յան Ուլրիխը:

Bianchi խանութում ներկայացված է հեծանիվների լայն տեսականի՝ մանկականից մինչև պրոֆեսիոնալ մոդելներ, որոնք նախատեսված են հեծանվասպորտի տարբեր տեսակների համար:

Դե ի՜նչ, պտտեք երջանկության անիվները և առողջ եղեք:

Ի՞նչ է նշանակում համատեղ նյութեր «Նովոստի–Արմենիա» կայքում >>