425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ
21:27 | 15 Մայիսի 2017
Նորաձև զգեստապահարան մատչելի գներով. 6 խորհուրդ ոճաբանից
Ինչպե՞ ս և որտեղի՞ ց հագուստ գնել
Ժամանակակից աշխարհում հաջողակ լինելը հաճախ որոշվում է արտաքին տեսքով։ Զուր չեն ասում, որ մարդուն դիմավորում են իր հագուկապով։ Մարմնին լավ «նստող» էլեգանտ կոստյումը կամ զգեստը շատ բան կարող են ասել մարդու մասին։ Գեղեցկության մրցույթների հաղթող, ոճաբան Աննա Դեմիրխանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է, թե ինչպես կարելի է մատչելի գներով ունենալ բազային զգեստապահարան, որը կզարդարի գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցչի և թույլ կտա նրան միշտ նորաձև տեսք ունենալ։

Նոր հագուստ գնելուց առաջ անհարժեշտ է վերանայել հին զգեստապահարանը և ազատվել ոչ պետքական իրերից: Մի կողմ է պետք նետել այն ամենը, ինչ արդեն չեք կրում և հիշեք այն հագուստի մասին, որն անարդարացիորեն մոռացվել են: Այժմ կարելի է գործել։

Мода Анна Демирханян

Հաջող գնումների համար առաջին խորհուրդը. առանց գումարի «հետախուզության» գնալ և շրջել հնարավորինս մեծ թվով խանութներով: Ընդ որում` գնումների համար ընտրում ենք ոչ թե զանգվածային խանութները, որտեղ բոլորն են հագնվում, ոչ էլ թանկարժեք բրենդային խանութները, որոնք ոչ բոլորի գրպանին են հարմար, այլ փոքր խանութները: Դրանցում միշտ կարելի է գտնել օրիգինալ և եզակի իրեր մատչելի գներով։

Երկրորդ խորհուրդը. երբեք մի ձևավորեք ձեր զգեստապահարանն ամբողջությամբ նույն խանութում: Այդ սխալը շատ կանայք և աղջիկներ են թույլ տալիս: Նույնիսկ եթե որևէ խանութում գտել եք հետաքրքիր զգեստ, չարժե նույն խանութից ձեռք բերել դրան համարժեք աքսեսուրարներն ու կոշիկը:
Բիժուտերի՞ա, թե՞ ադամանդներ
Երրորդ խորհուրդը վերաբերում է զարդերին։ Հիշեք, որ բնական լինելը միշտ է նորաձև։ Ավելի լավ է ունենալ բարակ շղթա և ոսկյա ապարանջան, ինչպես նաև փոքրիկ ոսկե ականջօղեր, քան ձեռք բերել «ոսկեգույն» ծանր զարդեր, որոնք բավականին անճաշակ են։ Իհարկե, գոյություն ունի նաև որակյալ բրենդային բիժուտերիա, բայց այն այդքան էլ էժան չէ, իսկ երբեմն նույնիսկ ոսկյա զարդերից ավելի թանկ։ Այստեղ ճաշակի հարց է։ Այսօր Հայաստանում կարելի է մի քանի հազար դրամով գնել handmade օրիգինալ զարդեր, նույնիսկ ադամանդակուռ, որոնք շքեղություն կհաղորդեն ձեր արտաքին տեսքին։

Анна Демирханян
Ինչպե՞ս գրավիչ և նորաձև դառնալ
Չորրորդ խորհուրդը կզարմացնի բազմաթիվ նորաձև աղջիկների։ Նորաձև տեսք ունենալու և գրավիչ երևալու համար պետք չէ կուրորեն հետևել նորաձևության բոլոր նորամուծություններին։ Արեք այն, ինչ ցանկանում է ձեր հոգին, և միշտ հիանալի տեսք կունենաք։ Չէ՞ որ նորաձևություն թելադրողները մեր պես մարդիկ են։ Եթե շատ եք ուզում «սարսափելի» ծաղիկներով զգեստ գնել, որը չի համապատասխանում ոչ ձեր զգեստապահարանին, ոչ էլ ոճին, մի զսպեք ձեզ` գնեք այն։ Հիշեք, որ ձեր արտաքին տեսքն ավելի շատ կախված է ձեր ներքին վիճակից, քան հագուստի ոճից։ Եթե ինքնավստահ եք և գոհ եք ձեր արտաքին տեսքից, ապա շրջապատող մարդիկ էլ ձեզ նույն կերպ կընկալեն։

Анна Демирханян  
Ոչ թե զգեստն է գեղեցկացնում մարդուն, այլ մարդը` զգեստը
Խորհուրդ հինգերորդ` ճիշտ տնօրինեք բյուջեն։ Եթե դուք երկար եք մտածում եք հերթական բլուզ ձեռք բերելու մասին, ապա ավելի լավ է դա չանել: Ծախսեք այդ գումարը մազահարդարման և մատնահարդարման վրա, որոնք շատ դեպքերում որոշիչ են արտաքին տեսքի համար, գնացեք Spa-սրահ, լավ կոսմետիկա գնեք: Ամենագեղեցիկ զգեստն էլ չի փրկի, եթե մազերը հարդարված չեն: Եվս մեկ կարևոր դետալ` երբեք մի խնայեք ներքնազգեստի հարցում: Գեղեցիկ ներքնազգեստը վստահություն է ներշնչում, բարձրացնում է ինքնագնահատականը: Այսօր գեղեցիկ և որակյալ ներքնազգեստի կոմպլեկտ կարելի է ձեռք բերել 15-30 հազար դրամով:

Анна Демирханян
Բազային զգեստապահարան: 5 must to have
Վեցերորդ խորհուրդը վերաբերում է բազային զգեստապահարանին: Մասնավորապես, այն իրերին, որոնք անպայման պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, պատկանում են կապույտ կամ երկնագույն ջինսերը: Դրանք կարժենան մոտ 20 հազար դրամ: Ավելի էժան տարբերակը ցանկալի չէ, քանի որ էժան ջինսերը, որպես կանոն, շուտ են մաշվում և կորցնում գեղեցիկ տեսքը:

Երկրորդ իրը, առանց որի հնարավոր չէ ոճային տեսք ունենալ, սպիտակ վերնաշապիկն է: Ծախսեք դրա վրա 15-20 հազար դրամ, ավելի էժան տարբերակը կարող է չունենալ ցանկալի որակ:

Զգեստապահարանի երրորդ իրը ժառանգվել է Կոկո Շանելից: Խոսքը, անշուշտ, սև փոքրիկ զգեստի մասին է: Այն ավելի լավ է կարել պատվերով, քանի որ այն պետք է նստի ըստ կազմվածքի և համապատասխանել դրա առանձնահատկություններին: Եթե լավ կտոր գնեք և լավ դերձակի վստահեք, ապա իրը կարժենա մոտ 20 հազար դրամ:

Կյանքի բոլոր դեպքերում ձեզ օգնության կգա սև դասական կոստյումը (պիջակ, կիսաշրջազգեստ, տաբատ): Այստեղ ևս խնայել չարժե, քանի որ այն գնում են մեկ անգամ երկար տարիների համար: Այսօր Երևանում այդպիսի կոմպլեկտ կարելի է ձեռք բերել մոտ 60 հազար դրամով:

Եվ վերջապես, այն, առանց ինչի կերպարն անավարտ է` բարձրակրունկ սև կոշիկներ: Դրանք պետք է լինեն իսկական կաշվից: Այսպիսի կոշիկների զույգի գինը տատանվում է 50-150 հազար դրամի սահմաններում` կախված ապրանքանիշից:

Համադրեք այդ իրերը զանազան բլուզների, շարֆերի, շապիկների հետ, օգտագործեք աքսեսուարներ և միշտ գրավիչ տեսք կունենաք: -0-

Լուսանկարները` Աննա Դեմիրխանյան/ Facebook

Анна Демирханян