526.28
7.48
477.57
-5
Եղանակը Երևանում
Հայ
15:17 | 03 Ապրիլի 2018
Պայթյուն երևանյան Burger King-ում. իրադարձությունների ժամանակագրությունը, տուժածների վիճակը և պայթյունի հնարավոր պատճառները
1
Ի՞նչ է տեղի ունեցել
Նախօրեի երեկոյան Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, երեկոյան ժամը 9–ի սահմաններում, «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն է որոտացել։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է այն մասին, որ միջադեպի մասին ահազանգը ստացվել է 20։44–ին։

взрыв
2
Քանի՞ մարդ է տուժել
Ճշտված տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում` օտարերկրյա երեք քաղաքացի։
Հայտնի են տուժածների անունները` Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

Նրանք բոլորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածների վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության և բավարար։ Ութամյա Ռուբինա Մարկոսյանը վիրահատվել է, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանի խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Աղջիկը դեռ երկու շաբաթ կմնա հիվանդանոցում, սակայն կան բոլոր նախադրյալները, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի առանց հետևանքների»,– նշեց նա։

взрыв ереван.jpg
3
Ո՞րն է պայթյունի նախնական վարկածը
ԱԻՆ–ը որպես կատաևվածի նախնական վարկած նշեց սննդի կետի խոհանոցում լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ–անոց թթվածնի բալոնի պայթյունը։ Պայթյունի հետևանքով վնասվել է խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը (մոտ 2 քմ), սրահի կախովի առաստաղը (մոտ 8 քմ), գարեջրի երկու տարա (40 լիտր ծավալով) և հարդարման պարագաներ։

Հայաստանի ոստիկանությունը միանգամից հերքեց այն, որ պայթյունի պատճառ կարող էին լինել ինչ–որ մեկի կանխամտածված գործողությունները։

взрыв в Ереване бургер кинг
4
Իրավիճակը վերահսկվում է
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տուժածներին ուշ երեկոյան այցելեց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը, ով հավաստիացրեց լրագրողներին, որ երեխաների վիճակը գնահատվում է բավարար։

Մեկնաբանելով 8–ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը` Բաբլոյանը նշեց, որ աղջկա վնասվածքները լուրջ են, բայց վերքերը խորը չեն, և վերականգնման կուրս անցնելուց հետո նա կտեղափոխվի հիվանդասենյակ, որտեղ կմնա բժիշկների վերահսկողության ներքո։ Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երեքշաբթի լույս գիշեր նույնպես այցելեց տուժածներին, ծանոթացավ նրանց վիճակին և նրանց տրամադրվող բուժօգնությանը։

взрыв в Ереване бургер кинг
5
Ինչպե՞ս է արձագանքել Քննչական կոմիտեն
Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը գիշերը Facebook–ի իր էջում հայտնել է, որ Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը)»,– գրել է Տռուզյանը։

взрыв ереван2.jpg


6
Կօգնի արդյո՞ք «Բուրգեր քինգ»-ը պայթյունից տուժած քաղաքացիներին
«Բուրգեր քինգ» արագ սննդի կետը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իրենց կետում տեղի ունեցած պայթյունից տուժածներին, ասվում է «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի տարածած հաղորդման մեջ: «Բուրգեր քինգ»-ում ափսոսանք են արտահայտում կատարվածի վերաբերյալ և հույս են հայտնել, որ բոլոր տուժածները շուտով կապաքինվեն և կգտնվեն ընկերության վերահսկողության ներքո: -0-