530.17
7.45
476.34
+19
Եղանակը Երևանում
Հայ
11:06 | 13 Հոկտեմբերի 2017
Ուրբաթ` 13. իրական վտա՞նգ, թե՞ սնահավատություն
1
Հին օրերի ավանդությունները
Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, որ ուրբաթ 13-ն արտասովոր և միստիկ օր է, երբ պետք է առանձնապես զգույշ լինել, քանի որ մարդուն բառացիորեն ամեն քայլափոխին հետապնդում են տհաճություններն ու վտանգը: Այսօր ոչ ոք միանշանակ պատասխան չունի, թե որտեղից է սկիզբ առել այդ սնահավատությունը կամ վախը: Ամենատարածված վարկածը կապված է Տամպլիերների ուխտի ոչնչացման հետ, որը կարևոր դեր էր խաղում միջնադարում մի քանի դար շարունակ: Միաբանությունը դադարեց գոյությունը, երբ Ֆրանսիայի Ֆիլիպ 4-րդ թագավորը հրամայեց ոչնչացնել ուխտի բոլոր անդամներին: Այն լուծարվեց, անդամները ձերբակալվեցին, խոշտանգվեցին և գլխատվեցին: Ոչնչացումը զանգվածային և անխնա բնույթ սկսեց կրել, այն հիշվեց երկար դարեր: Մահից առաջ ուխտի Մագիստրոսը հասցրեց անեծք դնել Կապետինգների ողջ արքայական դինաստիայի վրա: Հենց այդ անեծքն է մինչ օրս իբր հետապնդում ուրբաթ 13-ին ամբողջ մարդկությանը, և ոչ միայն ֆրանսիական թագավորների դինաստիային:
Լեգենդը մի շարք սնոտիապաշտություններ է ծնել, որոնք աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում և դեռ ապրում են մարդկանց մեջ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հերթական ուրբաթ 13-ին ներկայացնում է այդ «միստիկ» օրվա հետ կապված ամենատարածված հավատալիքները և նախանշանները:

пятница 13
2
Բուժաշխատողների սնահավատությունները
Որոշ բժիշկներ երբեք ուրբաթ 13–ին վիրահատություններ չեն նշանակում, իսկ արդեն նշանակածները տեղափոխվում են մեկ այլ օրվա։ Նրանք վստահ են, որ այդ օրն անցկացված վիրահատության անհաջող լինելու ռիսկը կրկնակի է։ Օրինակ, բրիտանացի վիրաբույժները չեղարկում են ուրբաթ 13–ի հետ համընկած վիրահատությունների 50 տոկոսը։

пятница 13
3
Իմ տունն իմ ամրոցն է
Համարվում է, որ այդ օրը չի կարելի մեկնել ճամփորդության։ Շատերը հավատում են, որ ուղևորությունը լի կլինի տհաճ անակնկալներով։ Իսկ ոմանք էլ առհասարակ այդ օրը նախընտրում են տնից դուրս չգալ։

пятница 13
4
Անարդյունավետ օր
Սնահավատությունները տարածվել են նաև գյուղատնտեսության ոլորտի աշխատողների վրա։ Ֆերմերները փորձում են այդ օրը ոչինչ չտնկել, քանի որ ուրբաթ 13–ին տնկած բույսը չի աճի և պտղաբեր չի լինի։

пятница 13 суеверия
5
Ոչ մի հանդիսություն
Ուրբաթ 13–ի նկատմամբ զգուշություն են ցուցաբերում նաև ամուսնանալու պատրաստվող զույգերը։ Քիչ չեն նրանք, ովքեր այդ օրը հարսանիք չեն նշանակի։ Եվ դա զարմանալի չէ` չէ՞ որ, ուրբաթ 13–ին կնքած ամուսնությունը հուսալի և ամուր չի լինի։ Շատերն ավելի խիստ կանոններ են պահում և այդ օրը որևէ հանդիսություն չեն կազմակերպում, ոգելից խմիչքներ չեն օգտագործում։ Նախանշանի համաձայն, այդպիսի թեթևամիտ մարդու հարազատի հետ այդ օրը դրա պատճառով կարող է դժբախտություն պատահել։

пятница 13, труп невесты
6
Եկե՛ք ապրենք համերաշխ
Ուրբաթ 13–ին բոլոր զգացումները կլինեն սրված և հիպերտրոֆիկ, իսկ զգացմունքներն` անչափ բուռն, ինչը կարող է հանգեցնել խոշոր սկանդալների և վեճերի, որոնք հետագայում շատ դժվար կլինի լուծել։

пятница 13
7
Բիզնեսն էլ է այս ցանկում
Սնահավատությունը կարող է համակել նաև բիզնես հանրության ներկայացուցիչներին։ Շատերը կարծում են, որ այդ օրը ցանկալի չէ անցնել հարցազրույց և նախընտրում են աշխատավայրի ընտրությունը տեղափոխել հաջորդ շաբաթ։ Մարդիկ վախենում են, որ եթե գնան հարցազրույցի Ուրբաթ 13–ին, ապա կարող են ստանալ բազմաթիվ բացասական տպավորություններ, չարդարացնել սեփական սպասումները, հայտնվել սթրեսային իրավիճակներում։

пятница 13 суеверия
8
«Առեղծվածը» համակարգչի էկրանին
Թվում է, թե ամենաիրատեսական մասնագետներից մեկը` ՏՏ մասնագետները ևս զգուշանում են Ուրբաթ 13–ից։ Բազմաթիվ ծրագրավորողների կարծիքով, առեղծվածային ուրբաթն ամենավտանգավոր օրն է վիրուսային և հակերային գրոհների տեսանկյունից։ Համակարգչային դարաշրջանի արշալույսին հակերները հենց Ուրբաթ 13–ին էին գործարկում իրենց վիրուսային ծրագրերը։

пятница 13 суеверия
9
Կենարար խաչը մեզ օգնական
Աշխարհի տարբեր երկրներում ժողովրդական ավանդույթի համաձայն` չար ուժերից խուսափելու համար հարկավոր է այդ օրը պարզապես գնալ եկեղեցի։ Այդուհանդերձ, ավանդույթները, նախանշաններն ու սնահավատությունը շատ դեպքերում մեր երևեկայության արդյունքն են, և դրանց հարկավոր է վերաբերվել հումորով։–0–

пятница 13