Այս ծառայությունից օգտվելը շատ հեշտ է, քանի որ գրեթե բոլորի հեռախոսներում կամ համակարգիչներում/նոութբուքերում կա Skype համակարգ: Տեսազանգ կատարելու համար կարելի է
www.vtb.am կայքում սեղմել «Տեսազանգ» կոճակը կամ Skype համակարգի միջոցով պարզապես զանգել Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակցին` VTBA.operator հասցեով:
Բանկի աշխատակիցն առաջին հերթին կիրականացնի նույնականացում ` խնդրելով ցույց տալ անձնագիրը, համեմատելով դրա տվյալները Բանկի տվյալների հետ և հաճախորդի դեմքն անձնագրի լուսանկարի հետ: Դրանից հետո Ձեզ մնում է միայն նշել, թե ինչ գործարք եք ցանկանում կատարել, իսկ Բանկի աշխատակիցը կանի դա Ձեր փոխարեն: Ավելին, Դուք ստիպված չեք լինի որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ Ձեր օնլայն ներկայությունն արդեն կնշանակի, որ Դուք համաձայն եք կատարել գործարքը։
Բացի այդ, տեսազանգը կձայնագրվի` հաճախորդի և Բանկի անվտանգությունից ելնելով: Ի դեպ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիկայում մտադիր է առավել ակտիվ մասնաճյուղերում ստեղծել հատուկ գոտիներ, որտեղ հաճախորդը, հերթերից խուսափելու համար, կկարողանա առանձնանալ և տեսազանգ կատարել Կոնտակտային կենտրոն: Գայթակղիչ է, այնպես չէ՞: Մինչ ուրիշները հերթ կկանգնեն, դուք տեսազանգի միջոցով կկատարեք Ձեր բոլոր բանկային գործառնությունները:
