419.98
4.2
395.24
+11
Եղանակը Երևանում
Հայ

2019 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը` «Նովոստի–Արմենիայից»

15:58
16 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2018 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։

Նախորդ տարի տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, որոնք այսպես թե այնպես ազդեցին մեր առօրյա կյանքի վրա։ Դրանց թվում էին կառավարության նոր կառուցվածքի ձևավորումը, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, ՀՀ  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները, ՍԴ–ի շուրջ առաջացած ճգնաժամը։ Տեղի ունեցան կարևոր իրադարձություններ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում` պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր։ Սակայն այս իրադարձություններից ոչ բոլորն են ընդգրկվել «Նովոստի–Արմենիա» գործակալության ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակում։

Եվ այսպես, ինչն է ամենից շատ հետաքրքրել և ինչ են կարդացել մեր ընթերցողները 2019 թ.–ին։

шамшян дтп

Նոյեմբերի 21–ին Երևանում տեղի ունեցավ սարսափելի և ողբերգական ավտովթար։ Դավիթ Բեկի պողոտայում բախվեցին Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ԶԻԼ մակնիշի և BMW մակնիշի  ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվեց, իսկ BMW-ն մի քանի մասի բաժանվեց և վերածվեց մետաղե ջարդոնի: 1 մարդ տեղում մահացավ, մեկ մարդ էլ տեղափոխվեց հիվանդանոց:

Ամանորին ընդառաջ բոլորիս մտահոգում է մեկ հարց` ինչպես և որտեղ նշել տարվա գլխավոր տոնը։ Մնալ տա՞նը, ամրագրե՞լ սեղան ռեստորանում, թե՞ զվարճանալ ընկերների հետ։ Իսկապես դժվար է կողմնորոշվել։ Եվ մենք որոշեցին կազմել թեստ, որն օգնեց բացահայտել 2020 թվականը դիմավորելու ամենահարմար տարբերակն ու վայրը։

001

Օգոստոսի 7–ի առավոտյան տեղեկություններ ստացվեցին, որ Երևանի Կիևյան կամրջից 24–ամյա աղջիկ է նետվել։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզեցին, որ աղջիկը կենդանության նշաններ է ցույց տալիս։ Նա հոսպիտալացվեց «Արմենիա» ՀԲԿ։ ԱԻՆ–ն աղջկա փրկության կադրեր հրապարակեց, սակայն, ցավոք, օրեր անց աղջիկը հիվանդանոցում մահացավ։

ДТП авария

Եվ կրկին մեր ընթերցողների ուշադրության կենտրոնում հայտնվեց Երևանում գրանցված սարսափելի ավտովթարը, որի հետևանքով BMW–ի 24–ամյա վարորդը տեղում մահացավ, իսկ ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր էր։

пожар в Абовяне

Հուլիսի 9–ին տեղեկություններ ստացվեցին, որ Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզեցին, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում գտնվող բնակարանում:

Ողբերգական պատահար էր գրանցվել մարտի 22–ին Լոռու մարզում։ 15–ամյա աշակերտն էքսկուրսիայի ժամանակ 150–200 մետրից գլորվել էր անդունդը։ Տղան իր դպրոցական ընկերների ու դասվարի հետ այցելել էր Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք, որտեղ էլ ցանկացել էր լուսանկարվել, սակայն սայթաքել ու վայր էր ընկել դեպի անդունդը։

7. Ձմեռն արդեն մոտ է. հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

зима снег холод погода
Հանրապետության տարածքում սպասվող եղանակը միշտ գտնվում է մեր ընթերցողների ուշադրության կենտրոնում հատկապես, երբ առջևում ձմեռ է և սպասվում է ջերմաստիճանի նվազում։


дети школа
Հայ հասարակությանը միշտ հոգեհարազատ է եղել 10–ամյա կրթությունը, և հիմա երբ կրթությունը դարձել է 12 տարի, հասարակությունը դեռ մեծ հույսեր է տածում, որ 12–ամյա պարտադիր կրթության սկզբունքը կվերանայվի, և մենք կվերադառնանք 10–ամյա կրթական համակարգին։

Артур Джанибекян и панармениа групп

Փետրվարի 8–ին հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող խոշոր մեդիահոլդինգը` PanArmenian Media Group–ը, դադարեցնում է իր գործունեությունը կառույցում ներառված ընկերությունների բաժնետերերի կազմում կատարված փոփոխությունների պատճառով։ «ԱՏՎ»-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր դարձավ գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվեց ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը: Փոփոխություններ տեղի ունեցան նաև «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզ»-ը, «Լավ» ռադիո»-ն (Ռադիո 107fm) և «Թերթ.am»-ն անցան «Քառյակ Մեդիա»-ին (սեփականատերերն են ՀՀԿ–ից նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանն ու Կարեն Բեքարյանը, խմբգր.)։ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջան»-ի (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100 տոկոսը դարձավ հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Srbuk–ը, որը կատարեց Walking out երգը։ Նա մասնակցեց մրցույթի առաջին կիսաեզրափակչին, բայց, ցավոք, չանցավ եզրափակիչ։ «Եվրատեսիլ 2019»–ն անցկացվեց Թել Ավիվում։ Եզրափակիչ դուրս գալու համար Srbuk–ը պայքարեց Ռուսաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Մրցույթի մասնակիցների ելույթները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին և կիսաեզրափակչի մասնակից երկրների հանդիսատեսը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
09 Մայիսի 2020
Հայաստանն ու Արցախը տոնում են եռատոնը COVID-19–ի պայմաններում
Հայաստանում և Արցախում եռատոն է`Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը
20:07
03 Նոյեմբերի 2018
Հայաստանի խոհարարական ներուժը, դրախտ գուրմանների համար և գաստրոտուրիզմի ներկապնակը Yerevan FoodFest համի տոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում գաստրոտուրիզմի, դրա զարգացման հեռանկարների, հայկական խոհանոցի և դրա տարածման գործում մեդիայի դերի մասին ֆորումը կայացավ ուրբաթ Երևանում: