+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայաստանն ու Արցախը տոնում են եռատոնը COVID-19–ի պայմաններում

09:00
09 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում և Արցախում եռատոն է`Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը։

Սովորաբար այս օրը Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դնում Հայրենական Մեծ Պատերազմի հերոսների և Արցախի ազատամարտիկների հուշահամալիրներին։ Տոնական միջոցառումներ են անցկացվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։

Սակայն այս տարի բոլոր տոնակատարությունները կանցկացվեն փակ ձևաչափով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Սա հաղթանակի օրն է...

Հայաստանը մեծ ավանդ է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որից 300 հազարը` Հայաստանից, 200 հազարը` խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարն` արտերկրից։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 200 հազար հայ։ Հայաստանի նման սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի համար սա իսկապես հսկայական կորուստ է։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդն ունեցավ Խորհրդային Միության 106 հերոս։ Երկրորդ աշխարհամարտի դարաշրջանի խոշորագույն զորահրամանատարներից են Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, Թամանյան 89–րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։
Հայերը մասնակցել են պարտիզանական շարժմանը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում և ակտիվորեն մասնակցել են գերմանական զորքի ջախջախմանը թշնամու թիկունքում։ Հայրենական պատերազմի ռազմաճակատներում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունը դարձավ արցախյան ազատագրական շարժումը։

Շուշիի ազատագրում

Флаг Карабаха в руках ребенка

Խորհրդային Միության փլուզումից հետո ղարաբաղյան հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Պատերազմի ընթացքում բեկումնային դարձավ մեծությամբ երկրորդ արցախյան քաղաքի, Ղարաբաղի պատմական և մշակութային կենտրոնի` Շուշիի ազատագրումը։

1992 թ.–ի մայիսին արցախյան ուժերն արդեն գրեթե ոչնչացրել էին հանրապետության ներսում ադրբեջանական կրակակետերը, Արցախը լիովին ազատագրված համարելու համար պահանջվում էր թշնամուն դուրս շպրտել Շուշիից։

Մայիսի սկզբին ինքնապաշտպանական ուժերը նախապատրաստեցին և իրականացրեցին Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան։ Քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց մայիսի 9–ին` Հաղթանակի օրը։

Օպերացիան ուներ ռազմական–ռազմավարական և հոգեբանական մեծ նշանակություն։ ԼՂՀ–ի ինքնապաշտպանական ուժերը փրկեցին Ստեփանակերտն ամենօրյա գնդակոծումներից` պայմաններ ստեղծելով դեպի Հայաստան ցամաքային ճանապարհ բացելու համար։
Մի քանի օր անց արցախյան բանակն ազատագրեց Լաչինը` ճնշելով թշնամու մոտակա կրակակետերը և վերականգնելով ուղիղ կապը Արցախի և Հայաստանի միջև։

Ավելի ուշ մայիսի 9–ը հռչակվեց Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։

Երևան. տոն` սահմանափակումների պայմաններում

Монумент, победа, ВОВ, война

Մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Պատերազմի վետերանների համար կկազմակերպվի այց «Մայր Հայաստան» հուշահամալիր, որտեղ կանցկացվի հանդիսավոր տոնակատարություն, որից հետո կազմակերպիչները խոստացել են անակնկալ, որի մանրամասները չեն բացահայտվում։ Ինչ վերաբերում է այդ օրվա համար ավանդական դարձած պարգևատրումներին և կոչումներ շնորհելուն, ապա համապատասխան որոշումներն արդեն ընդունվել են, և պաշտոնատական տոնատակարությունը կկազմակերպվի այն ժամանակ, երբ թույլ տա ստեղծված իրավիճակը։

Արցախում ևս սահմանափակումներ են։ Իշխանությունները կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստիպված են չեղարկել տոնական միջոցառումները և սահմանափակվել ավելի համեստ և փոքրաթիվ արարողություններով։ Միջոցառումներին, բացի Արցախի պաշտոնյաներից, կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
03 Նոյեմբերի 2018
Հայաստանի խոհարարական ներուժը, դրախտ գուրմանների համար և գաստրոտուրիզմի ներկապնակը Yerevan FoodFest համի տոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում գաստրոտուրիզմի, դրա զարգացման հեռանկարների, հայկական խոհանոցի և դրա տարածման գործում մեդիայի դերի մասին ֆորումը կայացավ ուրբաթ Երևանում: