420.75
4.19
394.07
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ջազի ռիթմով կամ ապահովում ենք բարձր տրամադրություն ինքնամեկուսացման ժամանակ (ՎԻԴԵՈ)

17:28
20 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ձանձրանո՞ւմ եք կարանտինում։ Եկեք մի պահ շեղվեք մեզ շրջապատող բացասական երևույթներից և բարձրացնեք տրամադրությունը հայկական ջազի ռիթմի ներքո։

Հայկական ջազն ունի յուրահատուկ, այն, կարծես, «հայկական մարգարիտ» է համաշխարհային մշակույթի գանձարանում։

Որոշել ենք քաջալերել մեր ինքնամեկուսացված ընթերցողներին և #ԱՆՏԻկորոնավիրուս նախագծի շրջանակում առաջարկում ենք ջազային ստեղծագործությունների ընտրանի`միաժամանակ ներկայացնելով տեղեկատվություն հայկական ջազի պատմության, լավագույն կատարողների և ջազ-բենդերի մասին։

Հայկական ջազի ակունքները

Ջազն առաջացել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին ԱՄՆ–ում՝ որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների համադրություն և մնում է արվեստի յուրահատուկ ձև, որը ոչ միայն միավորում է տարբեր ռասաների և ազգությունների մարդկանց, այլև ջնջում է պետությունների միջև եղած սահմանները։

Հայաստանում ջազը հայտնվել է 1920-ականների սկզբում, և արդեն հաջորդ տասնամյակում ձևավորվեցին պրոֆեսիոնալ ջազ խմբեր։ Նրանցից ամենահայտնին Ցոլակ Վարդազարյանի նվագախումբն էր, որը ելույթ էր ունենում մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում։

Երևանյան ջազն այն ժամանակ դարձավ առաջինը Կովկասում, և չնայած խորհրդային հանրության մեջ համարվում էր «բուրժուական երաժշտություն», այնուամենայնիվ աջակցություն ստացավ պետական մակարդակով։ Դրա շնորհիվ երգահան և թավջութակահար Արտեմի Այվազյանը 1938 թ.-ին հիմնեց Պետական ջազ նվագախումբը, որի առաջին դիրիժորը դարձավ Ցոլակ Վարդազարյանը։

Նվագախումբը հայտնի դարձավ Այվազյանի ստեղծագործությունների կատարման շնորհիվ, այն հայտնի մեղեդիները ներկայացնում էր ջազային տարբերակով, խումբը միակն էր Խորհրդային Միությունում, որ չլուծարվեց 40-ականների վերջում, երբ սկսեցին հետապնդումները ջազ կատարողների նկատմամբ։ Այնուամենայնիվ նվագախումբը ստիպված եղավ փոխել անվանումը` «ջազայինից» դառնալով «էստրադային»։

джаз

Օրբելյանի անգնահատելի ներդրումը

Խորհրդային Հայաստանում ջազը հասավ հանրահայտության գագաթնակետին 20-րդ դարի 50-60-ականներին՝ կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի շնորհիվ։ Երաժիշտն իր անգնահատելի ներդրումն ունեցավ հայկական ջազի զարգացման մեջ՝ ունկնդրին ներկայացնելով երաժշտության նոր լեզվի բոլոր նրբությունները։

Նրա ղեկավարության ժամանակ Պետական էստրադային նվագախումբը գնաց ամենառիսկային քայլի` կատարեց հայկական ազգային երաժշտությունը ջազային տարբերակով և չսխալվեց։ Ժողովրդական հայտնի երգերի և երաժշտության նոր եզրերի յուրահատկությունն այնքան սիրվեց հասարակության կողմից, որ սկսեցին ծնվել նոր խմբեր և անսամբլեր։ Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում, ձեռնարկությունում և նույնիսկ տաքսոմատորային պարկերում ստեղծվում էին փոքրիկ ջազային համույթներ։

Հայաստանի պետական էստրադային նվագախումբն առաջինն էր խորհրդային ջազայն խմբերից, որը եղավ ԱՄՆ-ում և աղմկալից հաջողության հասավ ջազի հայրենիքում։ Խորհրդային հայ երաժիշտները 25 համերգ տվեցին ամերիկյան մի քանի խոշոր քաղաքներում։ Վերջին համերգը տեղի ունեցավ Նյու Յորքի «Լինքոլն կենտրոնում»։

Հայկական ջազի թագուհի

Ընդունված է համարել, որ հայկական ջազի թագուհին Տաթևիկ Հովհաննիսյանն է։ Սկսելով ջազ երգել 11 տարեկանում ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբում՝ 17 տարեկանում նա դարձավ Կոնստանտին Օրբելյանի նվագախմբի մեներգչուհին։ Նրան անվանում էին «հայական Էլլա Ֆիջերալդ»։ Հովհաննիսյանն արժանացել է Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհու տիտղոսին։

Օրբելյանի նվագախմբում իր ստեղծագործական կարիերան է սկսել նաև հայտնի ռուս երգչուհի Լարիսա Դոլինան՝ կատարելով հայերեն երգեր։

Հայկական ջազի ծաղկունքը

Սկսած 60-ական թվականներից՝ երկրում սկսում են ձևավորվել նոր անսամբլներ, որոնք անգլերեն երգեր են կատարում։ Սակայն Հայաստանում ջազը ծաղկում ապրեց երկրի համար ամենադժվարին ժամանակահատվածներից մեկում ՝ 80-ականների վերջին, 90-ականների սկզբին՝ Սպիտակի երկրաշարժից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Հենց այդ դժվարին տարիներին Արմեն Թութունջյանը, ով ջազային շրջանակներում հայտնի էր «Չիկո» մականունով, հավաքեց «Chico&Friends» հայտնի խումբը, որը շատերի համար լույսի շող դարձավ 90-ականների «մութ» Երևանում։

1997 թ.-ին երիտասարդ երաժիշտներից վերակազմավորված Հայաստանի պետական ջազ նվագախումբը վերածնվեց տաղանդավոր կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի կողմից։ Խումբը նորից իր արժանի տեղը զբաղեցրեց համաշխարհային ջազի միությունում։ 2011 թ.-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը սաքսոֆոնահար և կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցն է։

джаз

Հայտնի Մալխասը

Ժամանակակից հայկական ջազն անմիջականորեն կապված է Լևոն Մալխասյանի՝ հայտնի Մալխասի հետ։

1963 թ.-ին, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում սովորելու ժամանակ, Մալխասյանը թմբկահար Արմեն Թութունջյանի (Չիկո) և կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանի հետ ստեղծեց «Մալխաս» ջազ տրիոն։ Դա Երևանում առաջին փոքր ջազային կազմով խումբն էր, որ ելույթ է ունեցել Կոմպոզիտորների միությունում, ֆիլհարմոնիայում և այլ համերգասրահներում։ Տրիոն մինչ օրս գործում է, բայց կազմն, իհարկե, արդեն ուրիշ է։

Տրիոյի և անձամբ Մալխասյանի աճող համբավը թույլ տվեց նրան 1980 թ.–ին ստեղծել առաջին ջազ կենտրոնը, որը գործում էր Հենրիխ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնին կից, որտեղ հավաքվում էին այն տարիների գրեթե բոլոր ջազմենները։

1985 թ.-ին Մալխասյանը կազմակերպեց առաջին եռօրյա Համամիութենական ջազային փառատոնը, որին մասնակցելու համար Երևան էին եկել երաժիշտներ Խորհրդային Միության 14 քաղաքներից։ 1986 թ.-ին ջազմենը կազմակերպեց «Ջազային համայնապատկեր» մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու էին եկել երաժիշտներ ողջ ԽՍՀՄ-ից, ինչպես նաև ելույթ ունեցավ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած բիգ-բենդը։

Այսօր Հայաստանում գործում են մի քանի հետաքրքիր խմբեր, որոնք ներկայցնում են ամենատարբեր ոճերի և ուղղությունների ջազ։ Երևանում գործում են բազմաթիվ ջազ ակումբներ, որտեղ կենդանի երաժշտություն է հնչում։ Հանրապետությունում պարբերաբար անցկացվում են միջազգային փառատոներ, նույնիսկ գործում է ամբողջությամբ ջազին նվիրված ռադիոկայան։-0-

Կատարողներ (վիդեոն՝ հղումով)

Տաթևիկ Հովհաննիսյան  -  «You Must Believe In Spring»,  «Եղնիկի պես»«It Don't Mean A Thing»։

Ֆիլմ - «Տաթևիկ Հովհաննիսյան»։

Լարիսա Դոլինա -  «Կանչում եմ» (1974)։

Armen Martirosyan   - «Masis Samba»

Aramo «Ninar e» (Armenian Jazz Band)

Ջազ-Բենդեր  

Հայաստանի պետական ջազ նվագախումբ – «Նոկտյուրն»

Ֆիլմ «Հայաստանի պետական էստրադային նվագախումբ» - մաս I և մաս II

Էթնո–ջազ, «Արմենոիդներ»

Armenian Jazz Collection 1939 - 2000- ականներ - մաս I և մաս II

Երաժշտական Youtube-յան ալիքներ

«Armenian Jazz»
  
«Armenian State Jazz Orchestra». -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
09 Մայիսի 2020
Հայաստանն ու Արցախը տոնում են եռատոնը COVID-19–ի պայմաններում
Հայաստանում և Արցախում եռատոն է`Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը
20:07
03 Նոյեմբերի 2018
Հայաստանի խոհարարական ներուժը, դրախտ գուրմանների համար և գաստրոտուրիզմի ներկապնակը Yerevan FoodFest համի տոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում գաստրոտուրիզմի, դրա զարգացման հեռանկարների, հայկական խոհանոցի և դրա տարածման գործում մեդիայի դերի մասին ֆորումը կայացավ ուրբաթ Երևանում: