431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում

11:34
25 Հուլիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։
Հայաստանի թիմի մասնակիցներից ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը և Արման Խառատյանը, իսկ գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը։

Թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ-ից՝ Անդրանիկ Դավինյանը և ԵՊՀ-ից՝ Արմեն Գալստյանը։

Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը 4 մասնակից: Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

Հիշեցնենք, որ «Քիմիա» առարկայի նախորդ՝ 54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ