415.24
4.83
386.52
+22
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց

15:26
28 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու, վստահված գույքը հափշտակելու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2001թ. մինչև 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ Գ.Հ.-ն նշված մանկապարտեզի տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և որոնց մի մասն առհասարակ տեղյակ չի եղել տվյալ ՀՈԱԿ-ում իրենց՝ որպես աշխատող գրանցված լինելու մասին։ Այդ կերպ տնօրենը շարունակաբար հափշտակել, ապօրինի և անհատույց իրենն ու այլ անձանցն է դարձրել նշված անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի՝ իր տնօրինմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով` 19.938.294 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում, մանկապարտեզի տնօրենը, տեղյակ լինելով վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի մասին, հարսի հղիության վիճակն օգտագործելով, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատանքի ընդունման դիմում են մուտքագրել։ 2017թ. սեպտեմբերի 1-ին նա հարսին ձևական ընդունել է աշխատանքի՝ որպես գլխավոր հաշվապահ, սակայն վերջինիս գործառույթների կատարումը թողել է նախկին հաշվապահի վրա' վարձատրելով նրան: Այնուհետև մանկապարտեզի տնօրենն ստորագրել և հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր, որոնց հիման վրա հարսի անվամբ հաշվարկվել և վճարվել է 412.460 ՀՀ դրամ գումարի չափով հղիության նպաստ, որը հափշտակվել է՝ Երևան համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:

Պարզվել է նաև, որ մանկապարտեզի տնօրենը ՀՈԱԿ-ում որպես երաժշտության դաստիարակչուհի հրամանագրված և փաստացի աշխատող անձին աշխատանքից չազատելու և նրան հատկացված դրույքաչափը չնվազեցնելու, աշխատատեղը պահպանելու համար 2014թ. հունվարից մինչև 2018թ. մայիսը պահանջել և յուրաքանչյուր ամիս նրանից անձամբ ստացել է աշխատավարձի մի մասը կազմող՝ 15.000 ՀՀ դրամ գումարը։ Այդ կերպ նա ստացել է 780.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննության ընթացքում «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից վերականգնվել է Երևան համայնքին պատճառված ամբողջ վնասը՝ 20.350.754 ՀՀ դրամ գումարը:

Յուրացման, վատնման և վատնմանն օժանդակելու մի քանի դրվագներով մանկապարտեզի հաստիքներին գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած մի քանի անձանց, տնօրենի հարսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Ձեռք բերված փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին ներկայացվել է վերջնական մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրանք է ներկայացվել նաև երաժշտության դաստիարակչուհուն։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել