ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դպրոցականներին սպասվում են ձմեռային երկար արձակուրդներ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում հրապարակված ժամանակացույցի համաձայն, 2019–2020 ուս. տարում դպրոցների 3–12 դասարանների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 23–ին և կտևեն մինչև հունվարի 7–ը ներառյալ։
Միաժամանակ առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 23–ին և կտևեն մինչև հունվարի 19–ը ներառյալ։–0–