ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ին հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Հուլիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:-0-