531.95
7.48
476.32
+20
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանի իշխանությունները խոստանում են ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Ջավախքում (ՖՈՏՈ)

11:11
01 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն: Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին:

Никол Пашинян в Грузии

Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Никол Пашинян в Грузии

«Վրաստանի վարչապետի, նախագահի հետ հանդիպումների ընթացքում մենք շատ արագ այդ պաշտոնական, արարողակարգային թղթերը դնում էինք մի կողմ և անցնում էինք ուղիղ խոսակցության՝ բաց, անկեղծ եղբայրական խոսակցության, որովհետև կարծում եմ, որ փաստաթղթերից, պայմանագրերից առավել կարևոր է, որ կա հնարավորություն նայելու ուղիղ իրար աչքերի մեջ և տեսնելու, թե ինչ է արտահայտում հայացքը: Ես եկել էի, այո՛, սիրո և համերաշխության ուղերձով, ես եկել էի Վրաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների աչքերի մեջ ուղիղ նայելու, որպեսզի նրանք տեսնեն, համոզվեն և կարողանան ընթերցել, թե ինչ է գրված այդ հայացքի մեջ: Իսկ այդ հայացքի մեջ գրված է մի բան, որ մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու, մեր հարաբերություններում նոր էջ բացելու և մեր ժողովուրդներին բարեկամության և եղբայրության նոր լիցք և նոր էներգիա հաղորդելու», – նշել է ՀՀ վարչապետն ու ավելացրել, որ լիովին համաձայն է փոխվարչապետի արտահայտած այն մտքի հետ, որ Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է: 

Никол Пашинян в Грузии

«Ես այս այցի արդյունքներով համոզվել եմ, որ այսօր Վրաստանում հաստատված է Հայաստանի Հանրապետության համար բարեկամ իշխանություն, հայ ժողովրդի համար բարեկամ իշխանություն: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ Վրաստանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի հզորացմանը, բարգավաճմանն ու երջանկությանն աջակցելու համար, ինչպես և մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք վրաց պետության հզորացման և վրաց ժողովրդի երջանկության համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

Никол Пашинян в Грузии

«Նաև մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել՝ գիտեք, որ մեզ համար հիմա կարևորագույն առաջնահերթություն է, որ Հայաստանից արտագաղթը դադարի, և ընդհակառակը՝ սկսվի ներգաղթ, այսինքն՝ բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք: Մենք Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականություն ենք վարում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Իր ողջույնի խոսքում Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում և նշել , որ Վրաստանի կառավարությունը առաջիկայում հայտարարելու է Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի մրցույթը:

Փոխվարչապետ Ջանելիձեն ընդգծել է, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախատեսվում են ենթակառուցվածքային նոր ծրագրեր, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանի զարգացմանը:

«Չնայած մեր ձեռքբերումներին՝ երեկվա քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ շատ բան ունենք անելու մեր երկրների առաջընթացի, երկու երկրների հարաբերությունների խորացման համար և ամեն ինչ կանենք, որպեսզի առավել զարգացնենք մեր երկու հարևան բարեկամ պետությունների հարաբերությունները: Մենք կառուցում ենք ապագայի Վրաստան, մեր հարևան Հայաստանը ևս պարոն Փաշինյանի ղեկավարությամբ կառուցում է ժամանակակից Հայաստան, և մենք միմյանց կողք կողքի կանգնած կկառուցենք լավագույն, զարգացած, ապագայի համար պատրաստ Վրաստան և Հայաստան: Մենք այս ամենը կանենք բարեկամաբար, եղբայրաբար, միասին, սիրով, կողք կողքի և ի բարօրություն երկու երկրների»,-ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
15:34
14 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին:
13:43
14 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` UNICEF-ի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է UNICEF-ի բարի կամքի դեսպան։
13:06
14 Հոկտեմբերի 2019
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. ՀՀ վարչապետը խնդրանքով դիմել  է քաղաքացիներին:
10:35
09 Հոկտեմբերի 2019
Երաժշտական իմպրովիզ. Սերժ Թանկյանը երգել է 10–ամյա Միշայի հետ (ՎԻԴԵՈ)
Երաժշտական իմպրովիզ. Սերժ Թանկյանը երգել է 10–ամյա Միշայի հետ:
21:15
08 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք` հագեցած նորարարական տեխնոլոգիաներով (ՎԻԴԵՈ)
Անիմացիոն ցուցադրություններ, վիրտուալ շրջագայություն. «Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
20:45
04 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԶՈւ–ի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. վարչապետի մոտ քննարկում է կազմակերպվել
Փաշինյանի խոսքով, սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես ԶՈւ–ի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով:
19:03
04 Հոկտեմբերի 2019
Նոր ժամանման սրահ և 5մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է (ՖՈՏՈ)
Նոր ժամանման սրահ և 5մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է:
15:42
03 Հոկտեմբերի 2019
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն. նախարար
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն:
11:53
03 Հոկտեմբերի 2019
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա: