417.55
4.26
387.73
+11
Եղանակը Երևանում
Հայ

Նորարարությունների մշակույթ. Ամերիաբանկն ու Amazon Web Services–ը Երևանում անցկացնում են ScaleUp ֆորումը (ՖՈՏՈ)

15:53
30 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում Երևանում չորեքշաբթի անցկացվում է ScaleUp ինովացիոն ֆորումը, որին մասնակցում են այնպիսի խոշորագույն ընկերությունների փորձագետներ, ինչպիսիք են AWS–ն, VISA–ն, Middleware–ը, Mambu–ն և Softprom–ը։

Ֆորումի շրջանակում AWS–ի ԱՊՀ–ի գծով տարածքային մենեջեր Վերոնիկա Ռոմանովսկայան ներկայացրել է Amazon–ի նորարարական մոտեցումները։

«Մեզ մոտ Amazon–ում ներդրված է օգնության մեծ համակարգ, որը հիմնված է արհեստական բանականության վրա։ Այն, իհարկե, անտեսանելի է մյուսների համար, սակայն դրա օգնությամբ մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ կարիքներ ունի շուկան։ Արհեստական բանականության օգնությամբ մենք կարողանում ենք բավարարել այդ պահանջարկը։ Դա օգնում է մեզ միշտ պահպանել առաջատարի դիրքերը», – ասաց նա։

AWS, Америабанк, ScaleUp

Ռոմանովսկայայի խոսքով, Amazon–ի առաքելությունն է դառնալ ընկերություն, որը տրամադրում է ամենահաճախորդամետ ծառայությունները։

«Սա մեր մեկնարկային դիրքորոշումն է` հասկանալ հաճախորդի մտահոգությունը։ Կան նմանատիպ բազմաթիվ կետեր, որոնց վրա մենք կարող ենք կենտրոնանալ։ Շատերը կենտրոնանում են տեխնոլոգիաների, մրցակցության վրա։ Մենք Amazon–ում հիմնականում կենտրոնացած ենք հենց հաճախորդների վրա», – նշեց տարածքային մենեջերը։

Նա հայտարարեց, որ հաջողության հասնելու համար ընկերությունում պետք է լինի նորարարությունների մշակույթ, այն պետք է լինի հաճախորդամետ և ուշադրություն դարձնի մանրուքներին։ 

«Ինովացիոն մշակույթը պետք է լինի թիմի յուրաքանչյուր մասնակցի մտածողության մեջ, սակայն պետք է նաև ունենալ համբերություն։ Պետք է անցկացնել թեստավորում, անհաջողությունները նորմալ են, պետք չէ վախենալ դրանցից։ Հարկավոր է պատրաստ լինել, որ ինչ–որ աշխատանք ստիպված ես լինելու կատարել երկար ժամանակ», – ասաց Ռոմանովսկայան` նշելով, որ երբ 2006թ.–ին գործարկվեց AWS–ը շատերը երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչի համար է պետք այս ծառայությունը։

AWS, Америабанк, ScaleUp

Միաժամանակ Amazon–ի ներկայացուցիչը նշեց, որ ընկերությունն ունի բազմաթիվ մոդելներ և հայեցակարգեր, և եթե սկսում ես հասկանալ, որ ինչ–որ բան տասը տարում չի փոխվի, ապա դա հայտնվում է աշխատանքի հիմքում։

«Օրինակ, հաճախորդները չեն ուզում գնել թանկարժեք ապրանքներ, չեն ցանկանում օգտվել դանդաղ տրամադրվող ծառայություններից», – նշեց նա։

Ռոմանովսկայան նաև հայտարարեց, որ գաղափարն իրագործելու համար հարկավոր է ունենալ ինովացիոն տրամադրվածություն, իսկ նորարարությունները ներդնելու համար պետք է մշակվեն հստակ մեխանիզմներ և սահմանվի հասկանալի ճարտարապետություն։

««Ճարտարապետների» ժամանակի մոտ 70%–ը ծախսվում է հասկանալու համար, թե ինչպիսի վերջնական տեսք է ստանալու կոնկրետ ծառայությունը կամ ապրանքը և արդյոք այն կհասնի նախագծում նշված մակարդակին», – ասաց նա։

Ռոմանովսկայան նաև ուշադրություն դարձրեց անհաջողություններին` նշելով, որ չարժե դրանցից վախենալ։ Նա բերեց Amazon Fire Phone–ի օրինակը, որը կատարյալ ձախողում էր, չնայած ծախսած 70 մլն դոլարին։ Այս համատեքստում նա կարևորեց սխալների վրա աշխատանքն ու հաճախորդների հետ մշտական կապի պահպանումը։

AWS, Америабанк, ScaleUp

Amazon Web Services–ն (AWS) աշխարհում մեծ տարածում գտած ամպային հարթակներից է, որն ունի բավականին լայն հնարավորություններ։ Amazon Web Services–ը տրամադրում է 165 բազմաֆունկցիոնալ ծառայություններ տվյալների մշակման կենտրոնների համար։ 2018թ.–ի արդյունքում, AWS ծառայությունից ստացված Amazon–ի տարեկան հասույթը կազմել է 25,6 մլրդ դոլար, իսկ մաքուր եկամուտը` 7,6 մլրդ դոլար։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: 2018թ.–ի արդյունքում Ամերիաբանկը Հայաստանի բանկային հատվածի առաջատարն է բոլոր հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, մաքուր եկամուտ և կապիտալ)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները