416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Դատարանն արդարացրել է Analitik.am–ի աղմկահարույց գործով մեղադրյալ Արտակ Գալստյանին

17:07
23 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2016թ.–ի մայիսի 26–ին ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձերբակալված Անի Արթուրի Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը, այսինքն Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն: 

Ինչպես հայտնում է Արտակ Գալստյանի փաստաբանական թիմը, 2019թ.–ի ապրիլի 1–ի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Դ. Հարությունյանի, առաջնորդվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վճռել է՝ Արտակ Գավրուշայի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալու նախապատրաստություն) առաջադրված մեղադրանքներում ճանաչել անպարտ և արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Սույն դատավճիռը գլխավոր դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարան:

Ինչպես հաղորդում է Գալստյանի փաստաբանական թիմը, 2020թ.–ի հուլիսի 1–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Նիկողոսյանի, մասնակցությամբ ՝ դատավորներ Ս.Համբարձումյանի և Լ. Աբգարյանի   որոշել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքը մերժել՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ: 

Վերաքննիչ դատարանը իր որոշման 13-րդ կետում նաև արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բացառում է Արտակ Գավրուշայի Գալստյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու ողջամիտ հավանականությունը:

Վերաքննիչ քրեական դատարանի սույն որոշումը գլխավոր դատախազության կողմից չի բողոքարկվել, և 2020թ.–ի օգոոստոսի 28-ին ստացել է օրինական ուժ:

Ըստ այդմ Արտակ Գավրուշայի Գալստյանը քրեական գործով դատարանի վճռով արդարացվել է:

Ինչպես հաղորդել էինք 2016թ.–ի մայիսին, Արտակ Գալստյանը ձերբակալվել էր 2015թ. աշնանն «analitik.am» կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները