396.08
7.57
405.65
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին

19:37
19 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում: Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների` թվային առաջարկներից օգտվելու աստիճանը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնություններից առաջացած շոշափելի օգուտի առկայությունը և ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Տևական համաճարակն արագացրել է բանկերի` թվայնացմանն ուղղված ջանքերը, և այս պայմաններում շուկայում տեղի է ունեցել էլեկտրոնային առաջարկների կտրուկ զարգացում: «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր» մրցանակաբաշխությամբ «Global Finance» ամսագիրն իր գնահատանքին է արժանացնում այն ֆինանսական հաստատությունները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցել նոր և բարելավված պրոդուկտների և ծառայությունների ներդրման գծով»: 

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամերիաբանկը զգալի առաջընթաց է ունեցել իր թվային կարողությունների զարգացման գործում: «Global Finance»-ի այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար. այն վկայում է մեր թվային ռազմավարության հաջողության մասին: Մեր թվային առաջարկների նկատմամբ պահանջարկի աճը և մեր բազմաֆունկցիոնալ բանկային հարթակի միջոցով իրականացվող գործարքների թիվը տվյալ ոլորտում մեր ջանքերի և նշանակալի ներդրումների արդյունավետության լավագույն վկայությունն են: Հպարտ ենք, որ հանդիսանում ենք շուկայի` միտումներ թելադրող մասնակիցը` հարմարավետություն և նորարարություն հաղորդելով մարդկանց կյանքին»: 

Նշենք, որ Ամերիաբանկն առաջինը Հայաստանում գործարկել է թվային էկոհամակարգերի համապարփակ փաթեթ, որը համակցում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և ներկայումս ընդգրկում է հետևյալ ուղղությունները` ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկություններ), ավտովարկավորում, հիփոթեքային վարկավորում և էլեկտրոնային առևտուր:

Էկոհամակարգերի հարթակներն ապահովում են հարմարավետություն և նոր տեսակի փորձառություն՝ հնարավորություն տալով արագ ֆինանսավորում ստանալ բոլոր հիմնական ոլորտներում, բարելավելով հաճախորդի ամբողջ փորձառությունը՝ Ամերիա էկոհամակարգի առցանց միջավայրում հաշվի բացումից մինչև քարտ ստանալը և վարկային հայտ ներկայացնելը:

Global Finance-ի մասին

«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատություններից է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ զարգացող թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել
22:08
22 Սեպտեմբերի 2022
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել թշնամու շրջափակումից
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից, որտեղ գտնվել են 9 օր
23:13
15 Սեպտեմբերի 2022
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
12:25
23 Օգոստոսի 2022
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում
15:07
26 Հուլիսի 2022
Վանաձորի ԲԿ-ում բարդ վիրահատության արդյունքում վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը
Վանաձորի ԲԿ-ում բարդ վիրահատության արդյունքում վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը
11:37
10 Հունիսի 2022
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա (ՎԻԴԵՈ)
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա. ՎԻԴԵՈ
11:15
09 Հունիսի 2022
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
12:33
06 Հունիսի 2022
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:56
03 Հունիսի 2022
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է