+2
Եղանակը Երևանում
Հայ

«Իմ քայլի» անդամն Ավագանու նիստին էր եկել նորածին որդու հետ (ՎԻԴԵՈ)

16:29
06 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կայացած Երևանի Ավագանու արտահերթ նիստին «Իմ քայլի» անդամ Գայանե Վարդանյանը եկել էր իր նորածին երեխայի հետ։

Վերջինս նիստին մասնակցեց փոքրիկ երեխային կրծքին կապած։

Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը սկսեց` առանձնահատուկ ողջունելով նիստի փոքրիկ մասնակցին։

«Առանձնահատուկ բարևում եմ ամենափոքրիկին, ով միացել է մեզ նիստի ժամանակ: Եկեք ծափահարենք բոլորս: Ահա, մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը», – նշեց Մարությանը։

Նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի այն հարցին, թե արդյոք առաջին անգամ է Գայանե Վարդանյանն Ավագանու նիստին մասնակցում երեխայի հետ, վերջինս դրական պատասխան տվեց։

«Այս քայլով ուզում եմ ուղերձ հղեմ բոլոր աղջիկներին, բոլոր մայրերին, ովքեր մտածում են, որ երեխա ունենալուց հետո իրենց անձնական կյանքը դադարում է, չէ չկա նման բան, երեխա ունենալով միայն բազմապատկվում է այն ուրախությունն ու ոգևորությունը, որ մարդ կարող է վայելել իր ցանկացած հաջողության համար։ Երեխայի ներկայությունն իմ կյանքում բացարձակ չի սահմանափակում իմ որևէ գործող զբաղվելը», – ասաց Վարդանյանը` նշելով, որ մայրանալն ավելի շատ էներգիա է բերում։

«Եվ այսպես հասարակությանը պետք է սովորեցնենք, որ ավելի բաց և ավելի դրական վերաբերվեն այս տեսակ փորձառությանը»,–  նշեց Գայանե Վարդանյանը։ –0– 

Partners News

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:35
12 Հունվարի 2020
Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)
Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով. ՎԻԴԵՈ
12:32
09 Հունվարի 2020
Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 300.000 դրամ. կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը
Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 300.000 դրամ. կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և  մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը
13:51
08 Հունվարի 2020
Եվս մեկ փրկված կյանք հայ նյարդավիրաբույժների կողմից. հիվանդի մոտ ախտորոշվել էր հիդրոցեֆալիա (ՖՈՏՈ)
Եվս մեկ փրկված կյանք հայ նյարդավիրաբույժների կողմից. հիվանդի մոտ ախտորոշվել էր հիդրոցեֆալիա. ՖՈՏՈ
10:00
06 Հունվարի 2020
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Ծնունդը
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:
13:45
03 Հունվարի 2020
Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա. Սուրենյան
Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա. Սուրենյան
21:50
02 Հունվարի 2020
Երևանի կենտրոնի ամենայուրօրինակ տոնածառերը (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնի ամենայուրօրինակ տոնածառերը. ՖՈՏՈ
00:47
01 Հունվարի 2020
2020 թվականը դառնալու է թերահավատներին հուսավառելու և հավատավորների թռիչքի տարի. ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձը (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Ամանորի շնորհավորական ուղերձը հղեց Հանրապետության Հրապարակից. ՎԻԴԵՈ
09:00
31 Դեկտեմբերի 2019
«Նովոստի–Արմենիա»–ն շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. լավագույն մաղթանքներով` ԱՄԻ «Նովոսի-Արմենիա»–ի խմբագրություն
14:27
29 Դեկտեմբերի 2019
Գարնանային Ամանոր. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ
Գարնանային Ամանոր. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ
17:40
27 Դեկտեմբերի 2019
Երևանի 10 վարչական շրջաններում 20 նոր վերելակներ կգործարկվեն (ՖՈՏՈ)
Երևանի 10 վարչական շրջաններում 20 նոր վերելակներ կգործարկվեն. ՖՈՏՈ
00:08
27 Դեկտեմբերի 2019
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում (ՖՈՏՈ)
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում. ՖՈՏՈ
15:43
26 Դեկտեմբերի 2019
Անվճար wi-fi, սմարթֆոնների լիցքավորիչ և ոչ միայն. Հայաստանում բացվում է երկրորդ «Խելացի կանգառը»
Անվճար wi-fi, սմարթֆոնների լիցքավորիչ և ոչ միայն.  Հայաստանում բացվում է երկրորդ «Խելացի կանգառը».