ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվiնդտը «Съедобное Несъедобное» հաղորդման հերթական թողարկումը նվիրել է Հայաստանին:
Նա զբոսնել է երևանյան Վերնիսաժով, ինչից հետո մեկնել է Գառնու տաճար և Սևանա լիճ:
«Հայաստանը բացահայտումների երկիր է: Առավոտից բացահայտնում ենք երևանյան Վերնիսաժը, որտեղ կա այն ամենն, ինչը անհրաժեշտ է հոգուն և հնարավոր է անգամ անվճար ստանալ: Հետո մեկնում ենք Գառնու տաճար, որտեղ կունկնդրենք հայկական դուդուկը` ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգությունը: Իսկ հետո հայկական ծովի` Սևանի ափին, կհամտեսենք խեցգետնի վզիկի քյաբաբ` շեֆ Գոռից», - գրել է նա Youtube-ի իր ալիքում:-0-
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները