ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:
Загружается новость ... "Лево"
Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ որ քննիչ հանձնաժողովը (որը քննում է 44-օրյա պատերազմի հանգամանքները, խմբգր․) կձևավորվի, կտեսնեք այնտեղ պարբերաբար այդ գնահատականը, որ պատերազմի հավանականություն կա, այսինքն՝ այդտեղ գաղտնիք չկա, այո, պատերազմի տեղը և ժամը չենք իմացել»,-ասաց նա:
«Ասում եք՝ ինչու պատերազմը շուտ չեք կանգնեցրել՝ իմանալով, որ պատերազմը կանգնեցնելու ձևը ձեր նշած տարածքներից հրաժարումն էր: Հիմա որտե՞ղ ենք ճիշտ արել ու որ՞ն ենք սխալ արել: Հայաստանը բանակցել է տասը և ավելի տարի, հստակ արձանագրվել է, որ Զանգելանի, Ղուբաթլուի և մյուս շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց նաև, որ անձամբ է գնացել Սյունիքի մարզ, ու այնտեղ դրել է Սյունիքի ինքնպաշտպանության ջոկատներ ձևավորելու հարցը: Հրավիրել է նաև այն ժամանակ նախկին, իսկ հիմա գլխավոր շտաբի գործող պետին, որպեսզի կազմակերպչական աշխատանքներ իրականացվեն:-0-