+20
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 8216 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

23-ամյա աղջիկը լյարդի մի մասը նվիրաբերել է քրոջը. Երևանում կատարվել է երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը (ՖՈՏՈ)

13:47
15 Դեկտեմբերի 2019
© Լուսանկարը՝ Facebook–յան էջից

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում իրականացվեց ՀՀ առողջապահության պատմության մեջ երկրորդ լյարդի փոխպատվաստումը։ 

Մասնավորապես, «Աստղիկ» բժշկական կենտրոնում կատարվել է Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։ 

Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում, 23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։ 

Վիրահատությունը տևել է 8,5 ժամ։ Այն կատարել է նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրեց ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ «Աստղիկ» ԲԿ-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։ 

Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երևան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։ 

Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։ 

Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերի 22–ին առաջին անգամ Հայաստանում` «Արաբկիր ԲԿ»-ում,կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային` կենդանի դոնորից:–0– 

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:55
28 Մայիսի 2020
9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ հիվանդանոցից տուն է գնում (ՎԻԴԵՈ)
9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ հիվանդանոցից տուն է գնում. ՎԻԴԵՈ
10:39
25 Մայիսի 2020
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա (ՖՈՏՈ)
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա. ՖՈՏՈ
14:33
21 Մայիսի 2020
Վանաձորում 2–րդ հարկից ընկած երեխայի վիճակը կայունացել է
Ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա. Վանաձորում 2–րդ հարկից ընկած 9–ամյա երեխայի վիճակը կայունացել է
19:15
19 Մայիսի 2020
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները (ՖՈՏՈ)
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները. ՖՈՏՈ
11:32
16 Մայիսի 2020
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:20
15 Մայիսի 2020
Հայաստանում տարեց ամուսիններ են ապաքինվել կորոնավիրուսից (ՖՈՏՈ)
Հայաստանում տարեց ամուսինները հաղթահարել են կորոնավիրուսը. պատմությունը սկսվել է ամիսներ առաջ` Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց հետո. ՖՈՏՈ
11:52
14 Մայիսի 2020
10 օր արև ու տաք. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
13:46
13 Մայիսի 2020
Լյարդի բարդագույն փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի բարդագույն փոխպատվաստում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:34
09 Մայիսի 2020
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով (ՎԻԴԵՈ)
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով. ՎԻԴԵՈ
22:50
09 Մայիսի 2020
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ. ՎԻԴԵՈ
23:01
08 Մայիսի 2020
Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին. ՎԻԴԵՈ