ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 24-ժամյա ջրանջատում է նախատեսված Սևան քաղաքում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվող աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 06-ին ժամը 12:30-ից մինչև դեկտեմբերի 7-ը ժամը 12:30-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նալբանդյան, Շինարարների փողոցների և Սայաթ-Նովա փող. 1-ից-8 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում