Ամանորյա հրաշք Երևանում. վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը (ՎԻԴԵՈ)
21:09
21 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանում` Հանրապետության Հրապարակում, հանդիսավոր մթնոլորտում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։
Տոնական միջոցառումն ուղեկցվեց հայկական երգերի ու համաշխարհային ամանորյա հիթերի կատարումներով:
Գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունից հետո Երևանի 2750-ամյակի այգում բացվեց սուրբծննդյան տոնավաճառ, որը կգործի մինչև 2020թ.-ի հունվարի 13-ը: Այստեղ ամեն օր կլինեն հետաքրքիր ծրագրեր. անցկացվելու են մանկական ներկայացումներ և այլ հետաքրքիր նախագծեր: Իսկ գլխավոր տոնածառին քաղաքացիները կարող են մոտենալ կառուցված հատուկ վերգետնյա անցումով, որը հրապարակը կապում է Երևանի 2750-ամյակի այգուն:–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները