ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է օդի ջերմաստիճանի բարձրացման մասին
«Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի», – նշում է Սուրենյանը Facebook–յան իր էջում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, այսօր մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +22...+24 աստիճան, գիշերը` +12...+14, սեպտեմբերի 13–ին ցերեկը կանխատեսվում է +23...+25, գիշերը` +11...+13։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում