ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Անհնազանդության ակցիայի մասնակիցները փակում են Հայաստանի առանցքային մայրուղիները։
Հաղորդվում է, որ փակ են Երևան–Գորիս, Երևան–Գյումրի, Երևան–Վանաձոր, Երևան–Սևան, Երևան–Էջմիածին մայրուղիները։
Загружается новость ... "Лево"
Երևանում ևս կազմակերպվում են բողոքի ակցիաներ, ցուցարարները փակում են փողոցները, ինչի հետևանքում դժվարանում է երթևեկությունը։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների մասնակցած 117 քաղաքացի։
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել անհնազանդության ակցիաներն ու կաթվածահար անել տրանսպորտի երթևեկությունը։–0–