415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Աննախադեպ գտածո Կարմիր բլուրում․ Երևանում ուրարտական քարավանատուն է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

22:00
08 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել: 

«Կարմիր բլուրում գարնանը անձրևից հետո նկատեցինք թաց հողի վրա ուրվագծված պատերի շարվածք: Հասկանալի դարձավ, որ գործ ունենք ուրարտական շրջանի մի կառույցի հետ»,- պատմում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, Կարմիր բլուր մասնաճյուղի նախկին ղեկավար Վահե Սարգսյանը: 

Ուղիղ 50 տարվա դադարից հետո Կարմիր բլուրում, միջնաբերդի հարակից տարածքում ամիսներ առաջ սկսվեցին պարբերական պեղումներ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Այստեղ մոնումենտալ պատերով կառույցների հետ գործ ունենք: Ըստ էության, եռամաս կառույց է, որի նմանը բացվել է ուրարտական Բաստամ բնակավայրում՝ այսօրվա Մակու քաղաքում, Իրանի տարածքում: Գործ ունենք արքայական ախոռի հետ, որը կարող էր ունենալ նաև քարավանատան գործառույթ: Այն բաղկացած է 3 մասից՝ պատը, սալահատակը, այնուհետև ավելի ցածր պատը, որտեղ ունենք կլոր սյան խարիսխները, որոնց վրա գերաններն են տանիքի համար արվել: Միջնամասում ունենք տեղ, որտեղով մարդիկ էին քայլում, և նույնի հայելային արտացոլումը՝ մյուս կողմը: Այսինքն, տեսեք, ինչ հզոր պատ ունենք»,-ասում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ նկատելով, որ աշխատանքները հնարավոր են եղել Հայաստանի գինեգործության կենտրոնի կազմակերպած հանգանակությամբ:

Սա Հայաստանում բացված դեռևս միակ նման մոնումենտալ կառույցն է: Տարածքի ճարտարապետական հատակագիծն ու անմիջապես ամրոցի դարպասներին մոտ գտնվելը մասնագետներին հուշում է՝ գործ ունեն հայկական միջնադարյան 2650 տարվա քարավանատան հետ:

Հնագիտական շերտերը բացելիս պարզ երևում են վառված գերաններ, ինչը պատմում է մեծ հրդեհի կամ հրդեհների մասին, որից հետո կառույցն անընդհատ վերափոխվել ու վերակառուցվել է:

Պեղումների ընթացքում տարածքից գտնվել են նաև խեցեղենի բեկորներ, կենդանիների մնացորդներ:

«Այս հատվածից գտել ենք ձիու ոսկորներ և ցուլի ատամ: Վերին շերտերում ունենք մանր եղջրավոր անասունների ոսկորներ: Հողից հատուկ անալիզ է արվելու Կոպենհագենում, որտեղ հողից փորձելու են կենդանիների ԴՆԹ առանձնացնել: Հետազոտութունների համար նյութեր են ուղարակվելու նաև Գերմանիայի կարևորագույն լաբորատորիաներից մեկը»,-ասում է Միքայել Բադալյանը:

Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Կարևոր է, որ գտնված կառույցը ոչ թե կրկին հողով փակվի, այլ ստեղծվեն հատուկ ծածկեր, որոնք թույլ կտան պահպանել այն ու ներկայացնել այցելուներին:

«Կարմիր բլուրը Երևանի կարևորագույն հնավայրերից է, բայց դրա հանրահռչակման մասին խոսելուց առաջ պետք է խոսենք դրա պատշաճ տեսքի բերելու, ենթակառուցվածքների զարգացման և ներկայանալի դարձնելու մասին: Վերջին 2- 3 տարում լայնածավալ աշխատանք է իրականացվել: Ցավոք, Կարմիր բլուրը վերածվել էր շինաղբ թափելու մի վայրի և մեծածավալ աշխատանքի արդյունքում այնտեղից գրեթե ամբողջությամբ շինաղբը հեռացված է: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է Կարմիր բլուրում բավական մեծ ծավալով բարեկարգման աշխատանք կատարել՝ ճեմուղու որոշակի հատվածը, որովհետև այն շատ մեծ է և մաշված, նոր լուսավորություն, նստարաններ, աղբամաններ, անվտանգության տեսախցիկներ, ցուցանականեր, նաև ավտոբուսների համար կայանատեղի: Առաջին փուլում սա կանենք, հաջորդիվ արդեն կկարողանանք ավելի ընդլայնել աշխատանքները: Ի դեպ, սա «Ակտիվ քաղաքացի» ծրագրի շրջանակում ներկայացված նախագիծ էր»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը:

Բարեկարգումից հետո, երբ տարածքն ավելի ներկայանալի դառնա, ծրագրերը կուղղվեն հնավայրի զարգացմանն ու հանրահռչակմանը: Քաղաքապետարանը հետագայում մտածում է նաև տարածքում թանգարանային շենք կառուցելու մասին:

Նոր պեղումները Կարմիր բլուրի պատմության նոր էջ են բացում՝ ուրարտական ժամանակաշրջանին նախորդող ու հաջորդող պատմությունը բացահայտելու և մեր երկրի հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները