548.74
6.28
481.52
-6
Եղանակը Երևանում
Հայ

Արա Այվազյանը նշել է ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարվելու պատճառը (ՎԻԴԵՈ)

13:52
31 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/.Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն: 

Նշենք, որ մայիսի 27–ին Այվազյանը հրաժարական է տվել ԱԳ նախարարի պաշտոնից։ Այս նյութի հրապարակման պահին դեռևս պաշտոնական տեղեկություն չի ստացվել Արա Այվազյանի հրաժարականի ընդունման մասին։

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն է  հայտնել անձնակազմին՝ համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար: 

Իր խոսքում Արա Այվազյանը, մասնավորապես, նշեց. «Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ Դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների: 

Երբ ստանձնեցի այս պաշտոնը, ես հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, և մինչև այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ: Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք,  այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը: Այս տարի, երբ լրանում է մեր նախարարության 30-ամյակը, կարևոր շրջան է, հասունության շրջան է. կարծես թե մենք այս ողջ ընթացքում պատրաստվում էինք այս օրերին, այս ժամանակներին: 

Загружается новость ... "Лево"

Իսկապես շատ բան է արվել, ես հիմա չեմ ցանկանում թվարկել, և ոչ էլ ուզում եմ գնահատական տալ. դա հետագայի համար է։ Բայց կարծում եմ` մենք բոլորս կարող ենք բաց ճակատով դուրս գալ փողոց և քայլել։ Կարծում եմ` մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև։ Ես ուզում եմ այսօր ձեզ բոլորիդ շատ շնորհակալություն հայտնել, իսկապես ինձ համար մեծ պատիվ էր աշխատել բոլորիդ հետ։ Իմ գործելաոճը մշտապես եղել է կոլեգիալ, և հուսով եմ` զգացել եք, որ բոլորիդ աշխատանքը, բոլորիդ խորհուրդը հասանելի է եղել նախարարության ղեկավարության համար։ Ոչ միայն հասանելի է եղել, այլև մեր որոշումները, որոնք կայացրել ենք այս ընթացքում, իսկապես հիմնված են եղել ձեր բոլորի մասնագիտական աշխատանքի և խորհրդի վրա։ 

Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով։ 

Մեր ողջ անձնակազմին՝ դիվանագետներին և ոչ դիվանագետներին, մենք մի ընտանիք ենք եղել, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում։ Ձեզ մաղթում եմ նույն ոգով շարունակել աշխատել։ Եվ իմ խորհուրդը. ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար։ Մեկ անգամ ևս շատ շնորհակալություն և ձեզ ամենայն բարիք»։ 

Մայիսի 20–ից համացանցում խոսակցություններ էին տարածվել Այվազյանի հրաժարականի մասին։ Որոշ ԶԼՄ–ների հաղորդմամբ, Այվազյանի հրաժարականի պատճառն այն է, որ նա տեղյակ չի եղել հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի փաստաթղթից։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Դեկտեմբերի 2021
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները (ՎԻԴԵՈ)
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները. ՎԻԴԵՈ
17:05
20 Դեկտեմբերի 2021
Ինչպես են մեր զինվորները նշում Մալենայի հաղթանակը
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են մեր զինվորները նշում 14-ամյա Մալենայի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում. ՎԻԴԵՈ
15:56
19 Դեկտեմբերի 2021
Հայաստան է վերադարձել 10 գերի. հրապարակվել են նրանց անունները
Հայաստան է վերադարձել 10 գերի. հրապարակվել են նրանց անունները
18:23
08 Դեկտեմբերի 2021
ARARAT թանգարանը նախաձեռնել է ներառական ծրագիր՝ #ԶգաՍրտով (ՖՈՏՈ)
Ծրագրի շրջանակներում ARARAT թանգարանը, համագործակցելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, կազմակերպեց շրջայցեր հաշմանդամություն ունեցող այցելուների համար․ՖՈՏՈ
17:04
28 Նոյեմբերի 2021
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը` Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը (ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը`  Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը.ՎԻԴԵՈ
19:00
19 Նոյեմբերի 2021
Ցնցող լուսանկարներ Սևանա լճի հատակից (ՖՈՏՈ)
Ինչպիսի՞ն է Սևանա լճի հատակը, հրապարակվել են ցնցող լուսանկարներ.ՖՈՏՈ
15:15
18 Նոյեմբերի 2021
Սյունիքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ (ՎԻԴԵՈ)
Սյունիքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ.ՎԻԴԵՈ
14:37
29 Հոկտեմբերի 2021
Սայլակով տղան ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք ու վարում է առանց ոտքերի (ՎԻԴԵՈ)
Պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում ստացած Անդրանիկը ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք.ՎԻԴԵՈ
12:59
27 Հոկտեմբերի 2021
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
15:44
01 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է նոր Travel show Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքում կայացել է նոր Travel show–ի պրեմիերան, որը կոչվում է «Չեմ ուզում տուն գալ», այս անգամ ձեզ հետ բացահայտում ենք չքնաղ Լոռին.ՎԻԴԵՈ