415.63
4.18
390.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, պարկը կհամալրվի 211 նոր ավտոբուսներով

12:18
05 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի ավտոբուսների պարկը հոկտեմբերին կհամալրվի ևս 211 ավտոբուսով, և մայրաքաղաքը կապահովվի 16-17 ավտոբուսային նոր երթուղիներով:

Այս մասին նշել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:

«Ավտոբուսները շահագործման կհանձնվեն առաջիկա շաբաթների ընթացքում Երևան հասնելուց հետո: Ըստ ՀՀ իրավական կարգավորման՝ տրանսպորտային պարկի ամեն 8 մեքենայից մեկը պետք է լինի ռեզերվում, այսինքն, 211-ից շուրջ 30-ը կլինի ռեզերվում: Երթուղի դուրս կգա շուրջ 180 ավտոբուս: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր երթուղում 8-12 ավտոբուս է լինում, ապա կունենանք մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղիներ»,- նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս ավտոբուսների շահագործման շնորհիվ ակնկալվում է, որ առարկայական փոփոխություն կլինի երևանյան տրանսպորտի ոլորտում:

Վճարման համակարգի մասին խոսելով՝ Կարապետյանը շեշտել է, որ ակնկալվում է, որ այդ ժամանակ կլինի արդեն էլեկտրոնային միասնական համակարգ:

«Համակարգը հնարավորություն կտա վճարել առանձին քարտերով, որոնք անհրաժեշտ կլինի ձեռք բերել նախօրոք, կամ բանկային քարտերով: Եվրոպական մի շարք քաղաքներում նմանատիպ համակարգեր են գործում, չկա այնպիսի տարբերակ, որ ուղևորը թղթադրամ կամ մանրադրամ մեկնի վարորդին», - ասել է քաղաքապետի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով արդեն իսկ շահագործվող նոր ավտոբուսների վարորդների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու հարցին՝ Կարապետյանը նշել է, որ նման դեպքեր, իհարկե, եղել են:

«Ավտոբուսների վարորդներ կան, որոնք աշխատանքից ազատվել են, կան նաև այնպիսիները, որոնք զգուշացում են ստացել: Պատճառներից մեկն եղել է, օրինակ, ղեկին ծխելը»,- շեշտել է Կարապետյանը և հավելել է, որ նոր վարորդների պահանջի վերաբերյալ հայտարարությանն արձագանքողների թիվը շատ չէ, մրցակցությունն էլ մեծ չէ:

Հիշեցնենք, որ ավտոբուսները հուլիսի 31-ին Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ: Այնտեղից նավով կմեկնեն դեպ Փոթի նավահանգիստ, որտեղից էլ՝ Երևան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները