ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ նիստն ընդմիջվեց միջադեպի պատճառով։
Загружается новость ... "Лево"
ԱԺ փոխնախագահ Հակոբ Աշակյանն անդրադարձավ «Թուրքիայի ազդեցության գործակալի» մասին հայտարարություններին:
«Ես ուզում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, և ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերել», - ասաց Արշակյանը։
Տեղից խոսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց:
«Ձեր խմբակցությանն ես արդեն կոչ եմ անում` հանգստացեք։ Կանեմ էն, ինչ որ կուզեմ, տիրություն արեք», – հունից դուրս գալով ասաց Ռուբինյանը։
Դրանից հետո Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, իրավիճակը թեժացավ։–0–