526.28
7.48
477.57
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների կորուստ և փոշիացում Սևանա լճում «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնմանն ոլորտում. հարուցվել է քրգործ

15:55
21 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով։ 

Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲ ընկերության կողմից կնքված պայմանագրով 2015թ. նոյեմբեր ամսին մատակարարվել է 180 մլն դրամի 200.000 հատ մանրաձուկ, որը, սակայն, մնացել է մատակարարման վայրում՝ Գյումրիում, մանրաձկան գործարանը և ցանցավանդակային տնտեսությունները դեռևս շահագործման համար պատրաստ չլինելու պատճառով: 

Արդյունքում՝ մատակարար ՍՊԸ-ի հետ կնքվել է պահատվության պայմանագիր, և վերջինիս վճարվել է հավելյալ ևս 151.2 մլն դրամ, իսկ ձեռք բերված 200.000 հատ մանրաձկից կենդանի է մնացել միայն 99.772-ը՝ ինչի արդյունքում մանրաձկան մեկ կգ-ի ինքնարժեքը կազմել է 13.896 դրամ՝ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված 5.000 դրամի փոխարեն։ 

Բացի այդ, 2014-2017թթ. ընթացքում մատակարարվող մանրաձկների համար դուրս գրված հարկային հաշիվների, տեղափոխման փաստաթղթերի, տեղափոխող տրանսպորտային միջոցի երթուղային թերթիկների, մատակարար ընկերության մանրաձկան ելքի և մուտքի գրանցամատյանի տվյալների համեմատությամբ պարզվել է, որ 68.3 մլն դրամի մանրաձկան տեղափոխման երթուղային թերթիկներ և 273.1 մլն դրամի մանրաձկան ելքագրման վերաբերյալ տեղեկատվությունն առկա չէ, իսկ հաշվապահական փաստաթղթերի համաձայն՝ ցանցավանդակային տնտեսություն տեղափոխված մանրաձկան քանակը 32612 կգ-ով (291.9 մլն դրամ արժեքով) ավելի է, քան փաստացի ափից 8 կմ հեռավորության վրա նավով ցանցավանդակներ տեղափոխած՝ հանձնման-ընդունման ակտերով ներկայացված ծավալները։ 

Загружается новость ... "Лево"

2016թ. դեկտեմբերին «Սևան ակվա» ՓԲԸ և ուկրաինական ընկերության միջև կնքվել է 319 հազ. ԱՄՆ դոլար (154.7 մլն դրամ) արժեքով կատամարանի կառուցման պայմանագիր, մինչդեռ նախապես գնման հայտով հաստատվել է գնման գործընթացի իրականացում, ինչի արդյունքում վճարումներն իրականացվել են առանց ապրանքն ընդունելու։ Բացի այդ, համաձայնագրերով պայմանագրի գինը դարձել է 470 հազ. ԱՄՆ դոլար, իսկ մատակարարման ժամկետը 3 անգամ երկարացվել է՝ 180 օրից դառնալով 555 օր և վերջնաժամկետը սահմանվել է 17.03.2019թ.-ը։ 

Պարզվել է, որ տեխնիկական բնութագրերի փոփոխությունների, կատամարան ջրի մեջ իջեցնելու և ՀՀ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությանը անհիմն վճարվել է ընդհանուր 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ), այն դեպքում, երբ մատակարարը վերոգրյալ ծախսերը պետք է հոգար ընդհանուր պայմանագրային արժեքի շրջանակներում։ 

Ընդ որում, ուկրաինական ընկերությանը 234 մլն դրամ վճարելու պայմաններում՝ կատամարանը 17.03.2019թ.-ին չի տեղափոխվել ՀՀ տարածք, իսկ ՓԲ ընկերության ծառայողների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, կամ գումարները հետ ստանալու, կամ կատամարանը փաստացի ստանալու ուղղությամբ։ 

Պարզվել է նաև, որ 2017թ. ապրիլ ամսին ցանցավանդակների վնասման պատճառով «Սևան ակվա» ՓԲ ընկերությունն ունեցել է 425 մլն դրամ կենսաբանական ակտիվների (ձկան փախուստ) և 97 մլն դրամի հիմնական միջոցների (պանտոնի և ցանցավանդակի դետալների) կորուստ։ 

ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկության համաձայն՝ ձմռան ամիսներին Սևանա լիճը սառել է, ուժեղ քամու պատճառով սառցաշերտի տեղաշարժման արդյունքում ցանցավանդակները վնասվել են և տեղի է ունեցել ձկների զանգվածային փախուստ։ Մինչդեռ, ցանցավանդակային ձկնարդյունաբերության ոլորտում լճի սառցակալումը համարվում է կանխատեսելի ռիսկ, և «Սևանի իշխանի ցանցավանդակային տնտեսության համար սարքավորումների և գույքի» ինժիներատեխնիկական բնութագրում նշվել են հստակ ուղեցույցներ և սառցակալման դեպքում գործողությունների հաջորդականություն: Սակայն ՓԲ ընկերության պատասխանատուների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։ 

Պարզվել է նաև, որ Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման նպատակով «Սևանի իշխան» ՓԲԸ և մեկ այլ ընկերության միջև կնքված պայմանագրով ծախսվել է ավելի քան 733 մլն. դրամ, սակայն աշխատանքներն ավարտին չեն հասցվել, և 2016թ.-ից ի վեր գործարանի շենքը գտնվում է կիսակառույց վիճակում ու որևէ նպատակով չի օգտագործվել։ 

 «Սևանի իշխան» ՓԲ ընկերության խորհրդի որոշմամբ՝ որպես գովազդային արշավի բաղկացուցիչ մաս հիմնվել և 2015թ. նոյեմբերից 2017թ. մարտ ամիսը Երևան քաղաքի Սարյան փողոցում գործել է «Պեպո» խանութ-խորտկարանը, որի գործունեության համար ընդհանուր առմամբ կատարվել են 129.6 մլն դրամի ծախսեր: Մինչդեռ գործունեության ամբողջ ընթացքում հաշվեգրվել է ընդամենը 32.3 մլն դրամի եկամուտ։ 

Պարզվել են առերևույթ հանցավոր այլ չարաշահումներ ևս։ Ընդհանուր առմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը պարունակում են տվյալներ «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ։ 

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:59
16 Նոյեմբերի 2019
Երևանում վերանորոգվում են ստորգետնյա հետիոտնային անցումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
14:29
16 Նոյեմբերի 2019
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել:
16:02
14 Նոյեմբերի 2019
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։
18:50
12 Նոյեմբերի 2019
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է:
14:14
11 Նոյեմբերի 2019
Հայաստանցի դպրոցականներին ձմեռային երկար արձակուրդներ են սպասվում
Հայաստանի դպրոցականներին սպասվում են ձմեռային երկար արձակուրդներ։
12:13
11 Նոյեմբերի 2019
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար:
10:30
11 Նոյեմբերի 2019
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով. նախարար
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով:
22:33
09 Նոյեմբերի 2019
Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ամուսնացել է (ՖՈՏՈ)
Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ամուսնացել է:
14:20
08 Նոյեմբերի 2019
Հայաստանի 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի շինարարական աշխատանքներ
Հայաստանի 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի շինարարական աշխատանքներ: