416.29
4.22
388.08
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ավինյանը նոր որոշում է կայացրել, ո՞ւմ գործունեությունն է սահմանափակվելու

17:13
24 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը կայացրել է նոր որոշում Հայաստանի տարածքում տնտեսական գործունեության սահմանափակման մասին։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

Загружается новость ... "Лево"

1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (այսուհետ՝ ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի՝ սույն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների.

2) Սույն որոշման հավելվածով չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը այն դեպքում, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով.

3) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ հանրային սննդի հետ կապված տնտեսական գործունեության այն տեսակների, որոնք իրականացվում են առաքման միջոցով (խոհանոցների գործունեություն), ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.21.0»): Թույլատրվում է սույն որոշման հավելվածով տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարանների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.29.1» - Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ)՝ պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը.

4) Պարետի պահանջով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

5) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ ՏԳՏԴ «96.09.0» ենթադասի (Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում) մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

2. Սահմանել, որ սույն որոշմամբ չարգելված, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.

1) «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.

2) «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

3) «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով.

3. ՏԳՏԴ «O» (Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն) հատվածի գործունեության հետ կապված կարգավորումները սահմանվում են Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ:

4. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

5. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝

1) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն.

2) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10- 2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

6. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ) ՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

7. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 23-ի N 13 որոշումը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Загружается новость ... "Право"

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1) «A» - գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն
2) «B» - հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
3) «10» - Սննդամթերքի արտադրություն
4) «11» - Խմիչքների արտադրություն
5) «17.22» - Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն
6) «20.13.1» - Հարստացած ուրանի արտադրություն
7) «20.4» - Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն
8) «21» - Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն
9) «24» - Հիմնական մետաղների արտադրություն
10) «25.4» - Զենքի և զինամթերքի արտադրություն
11) «26.6» - Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
12) «28.9» - Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն
13) «30.4» - Մարտական մեքենաների արտադրություն
14) «32.5» - Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
15) «33.13.2» - Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
16) «D» - Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
17) «E» - Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
18) «43.12.2» - Պայթեցման աշխատանքներ
19) «43.12.3» - Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
20) «43.13» - Հետախուզական հորատում և գայլիկոնում
21) «43.2» - Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ
22) «46.11» - Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
23) «46.12» - Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
24) «46.17» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
25) «46.2» - Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր
26) «46.3» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր
27) «46.45» - Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր
28) «46.46» - Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր
29) «46.7» -Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր
30) «47.1» - Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում
31) «47.2» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
32) «47.3» - Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
33) «47.73» - Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում
34) «47.74» - Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
35) «47.78.3» - Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
36) «47.78.8» - Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
37) «47.81» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
38) «49» - Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով
39) «51» - Օդային տրանսպորտի գործունեություն
40) «52» - Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
41) «53» - Փոստային և սուրհանդակային գործունեություն
42) «55.1» - Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
43) «60» - Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
44) «61» - Հեռահաղորդակցություն
45) «63» - Տեղեկատվական ծառայությունների մատուցում
46) «K» - ֆինանսական և ապահովագրական գործունեություն
47) «75» - Անասնաբուժական գործունեություն
48) «77.1» - Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ
49) «80» - Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում
50) «81.1» - Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
51) «81.2» - Մաքրման աշխատանքներ
52) «O» - Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն
53) «Q» - Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
54) «96.01» - Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
55) «96.03» - Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ  
56) «U» - օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները