545.49
6.17
481.63
-3
Եղանակը Երևանում
Հայ

Այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր․փոխնախարարը ներկայացրել է նոր օրենսդրական կարգավորումները

22:10
03 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ առկա է 196 849 հաշմանդամություն ունեցող անձ, որից 9 191-ը երեխաներ են: Առաջին խմբում առկա է 9 639, երկրորդ խմբում՝ 67 666, երրորդ խմբում՝ 110 353 հաշմանդամություն ունեցող անձ:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվում ընդգրկված են նաև պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների տվյալները:

«Մենք փորձաքննել ենք 1 962 անձի, որոնցից 1488-ն է ճանաչվել որպես հաշմանդամություն ունեցող: Առաջին խմբի հաշմանդամություն ունեցողները 113-ն են, 2-րդ խմբինը՝ 394, երրորդ խումբը՝ 981: Այս թիվը միտում ունի նվազելու, որովհետև գործող կարգավորումներով մենք վերափորձաքննելու ենք»,-ասաց նախարարի տեղակալը:

Նրա պնդմամբ՝ կլինեն անձինք, որոնց կենսագործունեության աստիճանը կվերականգնվի, առողջական վիճակը կբարելավվի ու վերափորձաքննության արդյունքում կհասկանան, սահմանվելու է երրորդ խումբ, թե ոչ:

«Հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացում նախարարությունը գնաց փոփոխությունների՝ շեշտը դնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդելի վրա: Ստեղծել են այդ բարեփոխման իրավական հիմքերը»,-ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկինում ու հիմա անձինք դիտարկում են կենսագործունեության աստիճանի սահմանափակմամբ, նրա հիվանդության ծանրության աստիճանով, ապա նոր մոդելով քաղաքացին կդիտարկվի ըստ ֆունկցիոնալության աստիճանի:

«Նոր օրենսդրական կարգավորումներով՝ այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր, սահմանվելու են ֆունկցիոնալության աստիճաններ՝ թույլ, միջին, ծանր և այլն։ Այլ կերպ ասած, մենք անձին դիտարկելու ենք ոչ միայն հիմնվելով առողջական մոդելի վրա, այլև հիմքում լինելու է նաև սոցիալական մոդելը: Դա իր հերթին ենթադրում է տվյալ անձի կարիքների գնահատում, այնուհետև համապատասխան ծառայությունների մատուցում»,-ասաց Ստեփանյանը:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ ծառայությունները կարող են լինել տարբեր՝ լոգոպեդի, հոգեբանի, անձնական օգնականի և այլն:

«Տվյալ անձին, ըստ կարիքի, առաջարկվելու է սոցիալական վերականգնման ամբողջական փաթեթ: Նոր մոդելին արդեն անցում կկատարենք 2023 թ.-ի փետրվարին», - ասաց նախարարի տեղակալը:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար նախարարությունը փոփոխություններ է առաջարկել, ըստ որոնց, պետք է ձևավորվի անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագիտական նոր խումբ:

«Ներկայում գործում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող խմբեր: Առաջարկվող նոր մոդելի համաձայն՝ աշխատանքը կազմակերպվելու է ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով: Սահմանվելու է մասնագետների ռեեստր, և փորձաքննությունից մեկ օր առաջ բժիշկներին գնալու է տեղեկատվություն, որ իրենք պետք է փորձաքննություն անցկացնեն կոնկրետ տարածքում»,-ասաց Ստեփանյանը:

Նա հավաելեց նաև, որ բժիշկները նույնիսկ նախապես չեն իմանալու, թե ով է լինելու փորձաքննվող անձը: Նոր մոդելի գործարկմամբ նախարարությունն ակնկալում է, որ այս պարագայում կնվազեցվեն հատկապես կոռուպցիոն ռիսկերը:-0-
Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Դեկտեմբերի 2021
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները (ՎԻԴԵՈ)
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները. ՎԻԴԵՈ
17:05
20 Դեկտեմբերի 2021
Ինչպես են մեր զինվորները նշում Մալենայի հաղթանակը
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են մեր զինվորները նշում 14-ամյա Մալենայի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում. ՎԻԴԵՈ
15:56
19 Դեկտեմբերի 2021
Հայաստան է վերադարձել 10 գերի. հրապարակվել են նրանց անունները
Հայաստան է վերադարձել 10 գերի. հրապարակվել են նրանց անունները
18:23
08 Դեկտեմբերի 2021
ARARAT թանգարանը նախաձեռնել է ներառական ծրագիր՝ #ԶգաՍրտով (ՖՈՏՈ)
Ծրագրի շրջանակներում ARARAT թանգարանը, համագործակցելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, կազմակերպեց շրջայցեր հաշմանդամություն ունեցող այցելուների համար․ՖՈՏՈ
17:04
28 Նոյեմբերի 2021
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը` Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը (ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը`  Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը.ՎԻԴԵՈ
19:00
19 Նոյեմբերի 2021
Ցնցող լուսանկարներ Սևանա լճի հատակից (ՖՈՏՈ)
Ինչպիսի՞ն է Սևանա լճի հատակը, հրապարակվել են ցնցող լուսանկարներ.ՖՈՏՈ
15:15
18 Նոյեմբերի 2021
Սյունիքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ (ՎԻԴԵՈ)
Սյունիքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ.ՎԻԴԵՈ
14:37
29 Հոկտեմբերի 2021
Սայլակով տղան ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք ու վարում է առանց ոտքերի (ՎԻԴԵՈ)
Պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում ստացած Անդրանիկը ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք.ՎԻԴԵՈ
12:59
27 Հոկտեմբերի 2021
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
15:44
01 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է նոր Travel show Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքում կայացել է նոր Travel show–ի պրեմիերան, որը կոչվում է «Չեմ ուզում տուն գալ», այս անգամ ձեզ հետ բացահայտում ենք չքնաղ Լոռին.ՎԻԴԵՈ