416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31–րդ տարելիցն է

09:00
07 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցավ 31 տարի:

Երկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8—7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվել է 25 հազար մարդ, 19 հազար դարձել է հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնացել է անտուն:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հիշեցնում է 10 փաստեր, որոնք կապված են այդ ողբերգության հետ.

• Ոչ մի երեխա երկրաշարժից հետո չի մնացել մանկատանը` յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբացած երեխաներին:

• Սպիտակն ավերվել է 30 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի 40 տոկոսը:

• Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, 12-բալանոց սանդղակով գնահատվող ուժը կազմել է 10 բալ, Լենինականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ:

• Երկրաշարժից առաջացած ալիքը պտտվել է ամբողջ երկրագնդով, ցնցումներ են գրանցվել Ասիայում, Ամերիկայում, Ավստրալիայում: Ավերիչ երկրաշարժից երկու օր առաջ գրանցվել են ցնցումներ: Տեղական իշխանությունները դրան որևէ նշանակություն չեն տվել, քանի որ, հաշվի առնելով քաղաքի աշխարհագրական դիրքը, դա հազվադեպ երևույթ չէր:

• Հազարավոր հայեր, որոնց բարեկամներն ապրում էին ոչ միայն Սպիտակում, այլ նաև հարակից քաղաքներում, մեկնել են օգնության: Տեխնիկայի և գործիքների բացակայության պայմաններում մարդիկ փլատակները քանդում էին ձեռքով` աշխատելով օր ու գիշեր:

• 1988 թվականի ձմեռը Հայաստանում չափազանց սառն էր: Եվ նույնիսկ նրանք, ում հաջողվեց ողջ մնալ երկրաշարժից հետո, հայտնվեց կենաց և մահու շեմին` 35 աստիճան ցրտի հասնող սառնամանիքների պայմաններում:

• Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը` Հայաստանի համար» հիմնադրամ` պատմական հայրենիքի համար դրամահավաք կազմակերպելու նպատակով:

• Ամբողջ աշխարհը մի բռունցք դարձավ Հայաստանին օգնելու համար: Ողջ աշխարհից գալիս էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին մարդասիրական օգնությամբ բեռնված օդանավեր:

• Հայաստանում կործանվեցին փրկարարներով և մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռներ, որոնք ժամանել էին երկրաշարժի առաջին օրերին:

• Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի պատռվածքի գոտում արտազատվել է 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ռումբին հավասար տասն ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները