ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 29-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդի 3 նրբանցքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-