-2
Եղանակը Երևանում
Հայ

Բացառիկ վիրահատություն ՀՀ–ում. Երևանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից (ՎԻԴԵՈ)

12:41
23 Հոկտեմբերի 2019
© Լուսանկարը՝ screenshot տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ առաջին անգամ Հայաստանում Արաբկիր ԲԿ-ում մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Загружается новость ... "Лево"

Նա հիշեցրել է, որ այս տարի նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին Աստղիկ ԲԿ-ում ռուսաստանի գործընկերների հետ:

«Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին», – նշել է նախարարը: 

«Բելառուս գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ այս տարվա հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում: Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց», – նշել է նախարարը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:41
20 Նոյեմբերի 2019
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել (ՖՈՏՈ)
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել:
10:59
20 Նոյեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը (ՖՈՏՈ)
ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար:
17:21
19 Նոյեմբերի 2019
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար (ՎԻԴԵՈ)
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար:
11:02
19 Նոյեմբերի 2019
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը:
11:19
18 Նոյեմբերի 2019
Կյանք փրկող վիրահատություն. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը (ՖՈՏՈ)
Անևրիզմայի կլիպավորում. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը։
22:37
17 Նոյեմբերի 2019
Երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Արփի Գաբրիելյանին։
15:59
16 Նոյեմբերի 2019
Երևանում վերանորոգվում են ստորգետնյա հետիոտնային անցումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
14:29
16 Նոյեմբերի 2019
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել:
16:02
14 Նոյեմբերի 2019
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։