-5
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ. Փաշինյան

10:44
30 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ 

«405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը», – գրել է նա Facebook–յան իր էջում: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին ընդունել են թիվ 296 բանաձևը, որով ճանաչում ու դատապարտում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթի կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ` 11–ը, ձեռնպահ է մնացել 3 կոնգրեսական։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել նաև իր Twitter–յան էջում` ողջունելով Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը:

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական ու հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժն ու ոգևորությունը։ Այլևս երբեք!», – գրել է Փաշինյանը։

Բանաձևի մասին

Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ:  Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:41
20 Նոյեմբերի 2019
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել (ՖՈՏՈ)
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել:
10:59
20 Նոյեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը (ՖՈՏՈ)
ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար:
17:21
19 Նոյեմբերի 2019
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար (ՎԻԴԵՈ)
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար:
11:02
19 Նոյեմբերի 2019
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը:
11:19
18 Նոյեմբերի 2019
Կյանք փրկող վիրահատություն. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը (ՖՈՏՈ)
Անևրիզմայի կլիպավորում. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը։
22:37
17 Նոյեմբերի 2019
Երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Արփի Գաբրիելյանին։
15:59
16 Նոյեմբերի 2019
Երևանում վերանորոգվում են ստորգետնյա հետիոտնային անցումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
14:29
16 Նոյեմբերի 2019
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել:
16:02
14 Նոյեմբերի 2019
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։