ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շուրջ երկու ամիս առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք է դիմել միջին տարիքի 170 կգ կշռող մի կին` կոտրվածքով, հաղորդում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը:

Կնոջ հետազոտությունները ցույց են տվել, որ ունի քացախափոսի հետին պատի կոտրվածք` տեղաշարժով, ազդրոսկրի ենթահոդախախտ: Կինն ունեցել է նաև հորմանալ խնդիրներ, որոնք որ հանգեցրել են քաշի կտրուկ ավելացման: Նրա հորմոնալ խնդիրները թույլ չեն տվել իրականացնել համապատասխան վիրահատություն:
5 շաբաթ հորմոնալ շեղումների դիմաց բուժում ստանալուց հետո Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը վիրահատել է պացիենտին: Այս վիրահատությունը բարդագույն է իր տեսակի մեջ, անգամ համարվում է ուշացած, քացախափոսի հետին պատի կոտրվածքը վիրահատվում է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում:
«Բժիշկները բարեհաջող իրականացրել են վիրահատությունը: Հետվիրահատական շրջանում կինն իրեն լավ է զգում, նաև ունի քաշի զգալի կորուստ», – նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ:–0–