425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Բարի գալուստ կարանտին. ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կարանտին սահմանելու փաթեթը

20:55
04 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովն այսօր սեպտեմբերի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ` 19 պատգամավոր:

Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման և արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական ​​մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:  

Առաջին և երկրորդ ընթերցումների միջև օրինագծում էական փոփոխություններ չեն մտցվել։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցման ժամանակ ընդդիմություն դեմ քվեարկեց։

10–500 հազար դրամի տուգանքներ

Փոփոխություններով նախատեսված են տուգանքներ, որոնք կկազմեն 10 հազար դրամից (մոտ 20 դոլար) մինչև 500 հազար դրամ (մոտ 1025 դոլար)։

Օրենքի նախագծում նշված է տուգանքներին վերաբերող 11 կետ։

1. հատուկ ռեժիմի խախտումը Հայաստանում համաճարակային (կարանտինային) գոտի մուտք գործելիս և դուրս գալիս պատժվելու է 50 հազարից 70 հազար դրամ տուգանքով

2. կարանտինային ժամանակահատվածում մարդկանց ազատ տեղաշարժի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժի իրավունքի սահմանափակման խախտումը, ինչպես նաեւ դրանց զննմանը խոչընդոտումը կպատժվեն 10 հազար դրամ տուգանքով

3. կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության որոշակի տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման սահմանափակումների խախտումը կպատժվի 100 հազարից 300 հազար դրամ տուգանքով

4. եթե ​​այս խախտումը կրկնվի տուգանքի սահմանման օրվանից մեկ տարվա ընթացքում, ապա խախտողի նկատմամբ կկիրառվի տուգանք, բայց արդեն` 150 հազարից 500 հազար ՀՀ դրամի չափով

5.Կարանտինի ընթացքում զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման սահմանափակումների խախտումը կտուգանվի 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ

6. Հավաքներ անցկացնելու դեպքում տուգանքը կկազմի 10 հազար դրամ

7. Հասարակական միջոցառումների կազմակերպում և մասնակցությունը պատժվում է 50 հազարից մինչև 100 հազար դրամ տուգանքով

8. կանոնավոր փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումների խախտումը, ինչպես նաև դրանց ստուգմանը խոչընդոտումը պատժվում է 50 հազարից 100 հազար դրամ տուգանքով

9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը պատժվում է 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ տուգանքով

10. Դիմակները ոչ պատշաճ կերպով կրելու համար տուգանքը կմնա նույնը` 10 հազար դրամ

11. Կարանտինի ընթացքում ուսումնական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումների և սահմանափակումների խախտումը կտուգանվի 50 հազարից 100 հազար դրամով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ